Հովհաննես Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Քարամյան
Ծնվել էօգոստոսի 12, 1886(1886-08-12)
Ծննդավայրգյուղ Ազա (այժմ՝ Նախիջևանի Ջուլֆայի շրջանում)
Մահացել էօգոստոսի 5, 1955(1955-08-05) (68 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ստեղծագործություն(ներ)Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մայր Հայաստան և Երևանի կոնյակի գործարան
Մասնագիտությունքանդակագործ

Հովհաննես Սարգսի Քարամյան (օգոստոսի 12, 1886(1886-08-12), Ներքին Ազա, Ջուղա - օգոստոսի 5, 1955(1955-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակազարդող վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է Երևանի շինարարական ուսումնարանը։ Հայ քարգործ վարպետների քանդակազարդման արվեստի ավանդույթներով իրականացրել է իր ժամանակի ճարտարապետների նշանավոր կառույցների (Երևանի օպերայի և բալետի թատրոն (գրանիտ, 1935-1936), Կառավարական տուն (ֆելզիտ, 1936 թվականից), «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը (բազալտ, 1936), Լենինի հուշարձանի պատվանդան (գրանիտ, 1937-1940 թվականներ, չի պահպանվել), Հաղթանակի մոնումենտի «Մայր Հայաստան» թանգարան (սև տուֆ, 1950), Երևանի կոնյակի գործարան (տուֆ, 1952-53), Կառավարական 2-րդ տուն (ֆելզիտ, 1954), Արհեստակցական միությունների տան և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միացյալ շենքերի (ֆելզիտ, 1957) և այլն) քանդակազարդումները[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.