Հովհաննես Սեբաստացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Սեբաստացի
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Սեբաստիայի հոգևոր առաջնորդ
Կառավարման սկիզբ 1809
Կառավարման ավարտ 1830
Մահացել է 1830
Հոգևոր աստիճան արքեպիսկոպոս


Հովհաննես արքեպիսկոպոս Սեբաստացի (անհայտ[1] - 1830[1], Սեբաստիա[1]), հայ պատմիչ, բանաստեղծ, եկեղեցական գործիչ, Սեբաստիայի հոգևոր առաջնորդ (1809-1830)[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1797 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1812 թվականին՝ եպիսկոպոս։ 1809-1830 թվականներին եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդը։ Հովհաննես Սեբաստացու ջանքերով Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու եկեղեցիները։ Գրել է ոտանավորներ, չափածո տապանագրեր, որոնց մի մասը («Ներբողական նուագերգութիւնք...») հրատարակվել է Թիֆլիսում, 1825 թվականին։ Գրել է նաև քարոզներ (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 10185)։ Նրա «Պատմութիւն Սեբաստիոյ» երկն ընդգրկում է 1021 թվականից մինչև 1830-ական թվականների կարևոր իրադարձությունները[2]։

Մահացել է 1830 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 703.
  3. Յակոբ Յ. Թօփճեան, «Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողովածուաց 1878-1898», Մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 58բ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 566