Հովհաննես Սարուխանյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Հովհաննես Սարուխանյան
Ծնվել էմարտի 25, 1938(1938-03-25) (81 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Վազգեն Սարուխանյան
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Հովհաննես Վազգենի Սարուխանյան (1938, մարտի 25, Երևան), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1979), ՀՀ ԲԳԱ (1998), Վիրաբուժության ԳԱ (1999) ակադեմիկոս։

Վազգեն Սարուխանյանի որդին է, Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյանի հայրը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սրտամկանի վերանոթավորման ներսրտապարկային վիրաբուժական մեթոդների համեմատական գնահատականը» թեմայով։
  • 1969 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դեղորայքային միջոցների երկարատև ինֆուզիան ռեգիոնար անոթներ` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման ժամանակ» թեմայով։
  • Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություններ, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներ, 4 դասագրքեր, 8 նորարարական առաջարկներ, 9 գյուտեր։
  • Ղեկավարել է 7 դոկտորական և 23 թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն։
  • ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդելը, առաջինն է կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող ալիքային լիթոտրիպսիան։ Ուսումնասիրել և գործնականում ներդրել է սինթետիկ միջադիրների կիրառումը սրտամկանի հետինֆարկտային թուլության, պարենխիմատոզ օրգանների վնասվածքի ժամանակ։ Հայաստանում առաջինն է կատարել անգիոպուլմոնոգրաֆիա, աորտոարտերիոգրաֆիա, լիմֆոգրաֆիա, պորտոգրաֆիա, պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում՝ լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով՝ թոքի քաղցկեղի ժամանակ, կերակրափողի ներպլևրալ պլաստիկա այրվածքային նեղացումների ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ։ Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ գասրոէնտերոանաստոմոզի, պերֆորատիվ խոցի, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ալոպլաստիկ վիրահատությունների, մեխանիկական դեղնուկի ժամանակ բիլեոդիգեստիվ անաստոմոզների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր։
  • 2003, 2008, 2013 թվականներին կազմակերպել է վիրաբույժների միջազգային կոնֆերանսներ[1]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[2]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1989)։
  • Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2007)։
  • Մխիթար Հերացու մեդալ (2000)՝ Հայաստանում առողջապահության և բժշկագիտության զարգացման համար։
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
  • բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • ՀՀ բժշկական ակադեմիայի իսկական անդամ։
  • Արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար-ռացիոնալիզատոր» կոչումներին։
  • Սպիտակի երկրաշարժից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ գործադրած ջանքերի, գերազանց աշխատանքի ու արիության համար պարգևատրվել է ՀՀ կառավարության շնորհագրով ու պատվոգրով (1989)։
  • 2007 և 2008 թթ. Հայկական Բանակի 15 ամյակի և Արցախի ազատամարտին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև Առողջապահության բնագավառում անբասիր գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
  • Պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության Ոսկե մեդալով (2008)։
  • Վիրաբուժության զարգացման և կադրերի պատրաստման, ՀՀ բժշկագիտության մեջ ունեցած ավանդի համար շնորհվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ոսկե հուշամեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին