Վազգեն Սարուխանյան
Ծնվել է | հունվարի 10, 1910 |
---|---|
Ծննդավայր | Նոր Բայազետ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1973 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1956) և պրոֆեսոր (1958) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Հովհաննես Սարուխանյան |
Պարգևներ | Կարմիր Աստղի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Վազգեն Հովհաննեսի Սարուխանյան (10 հունվարի, 1910, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) - 3 սեպտեմբերի, 1973, Երևան), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1958)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ:
Հովհաննես Սարուխանյանի որդին, վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի հայրը։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել նույն ինատիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1956-1961 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ ռենտգենաբանույան և ուռուցքաբանության ԳՀԻ-ի վիրաբուժական կլինիկան։ 1958 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի սանհիգիենայի, 1960 թվականից՝ մանկաբուժության, սան․ և ստոմատոլոգիական ֆակուլտետների ֆակուլտետային և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքաբանության, թոքաբանության, անեևթեզիոլոգիայի, ուրոլոգիայի, տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի խնդիրներին։ Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ բարակ և հաստ աղիքային պլաստիկայի, միջողնային սկավառակների ախտաբանության, թոքերի քաղցկեղի և էխինոկոկի, մեխանիկական դեղնսփաների, վարակիչ հիվանդությունների վիրաբուժական բարդությունների, երիկամային խիթի, սնուցողական խոցերի, ախտածնության, բուժման և այլ հարցերը։
Պարգևատրվել է Կարմիր աստղի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեսմուրգիա, Ե․, 1964 (համահեղինակ Ավագյան Ա․ Վ․)։
- Մանկական վիրաբուժություն, Ե․, 1971 (համահեղինակ Ավագյան Ա․ Վ․)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 245)։ ![]() |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ