Հովհաննես Սարուխանյան (մանկաբույժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 24, 1964 (61 տարեկան) |
| Ազգություն | Հայ |
| Մասնագիտություն | Բժշկագիտություն, վիրաբուժություն |
| Հաստատություն(ներ) | ՌԴ Առողջապահության նախարարության շտապ օգնության մանկական վիրաբուժության և վնասվածքների ԳՀԻ |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
| Ալմա մատեր | Երևանի պետական բժշկական ինստիտուտ |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան (սեպտեմբերի 24, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998)։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (28.11.2008)։
Հովհաննես Վազգենի Սարուխանյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1989-1992 թվականներին աշխատել է ՌԴ ԲԳԱ Լազերային վիրաբուժության ԳՀ կենտրոնում, 1993-1998 թվականներին` ՌԴ ԲԳԱ Մանկաբուժության ԳՀԻ-ում, 2000 թվականից` ՌԴ ԲԳԱ Երեխաների առողջության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, 2000 թվականից, միաժամանակ՝ «Ինպրոմեդ» բժշկական ընկերության տնօրեն, 2004 թվականից՝ Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ փոխտնօրեն։
1988 թվականին աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում ստեղծված երկրաշարժից տուժած երեխաների բժշկական օգնության կենտրոնում՝ երկարատև ճնշման համախտանիշով (կրաշ-համախտանիշ) և նրա բարդություններով հիվանդների բուժմամբ զբաղվող գիտական խմբում։
2004 թվականից Աղետների և պատերազմների ժամանակ երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահն է[2][3]։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են կրաշ-համախտանիշով հիվանդների թարախային վերքերի բուժման մեջ լազերային ճառագայթման և բազմաֆերմենտային վիրակապման նյութերի կիրառմանը, երեխաների մոտ հաստ աղիի շարժողության ֆունկցիոնալ խանգարումների բուժմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=413&langid=1
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ