Հովհաննես Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Մալխասյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1866(1866-09-01)
Մահացել էհուլիսի 10, 1931(1931-07-10) (64 տարեկանում)

Հովհաննես Մկրտչի Մալխասյան (1866, սեպտեմբերի 1, գյուղ Սուլդա (այժմ՝ ՎԽՍՀ Ախալքալաքի շրջանում)-1931, հուլիսի 10, Երևան), հայ գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881-1885 թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է աշակերտական խռովություններին մասնակցելու համար։ 1887-1897 թթ. դասավանդել է Կովկասի հայաբնակ քաղաքներում։ 1903 թվականին ցարական կառավարությունը Մալխասյանին աքսորել է Նոր Նախիջևան, ապա՝ Ռուսաստանի խորքերը։ 1905 թվականին վերադառնալով Թիֆլիս՝ ծավալել է մանկավարժական-հասարակական գործունեություն։ Ծննդավայրում հիմնել է դպրոց և բարեգործական ընկերություն, պարբերական մամուլում («Մուրճ», «Նոր դար») անդրադարձել ժամանակի հրատապ հարցերին։ 1907-1909 թվականներին Նոր Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» օրաթերթը և հակացարական հոդվածներ տպագրելու համար 1909 թվականին նորից բանտարկվել է։ 1924 թվականից բնակություն է հաստատել Երևանում։ Մալխասյանի առաջին ծավալուն գործը «Երդում» (1895) վեպն է։ Այնուհետև լույս են տեսել նրա «Պատանեկան հուշեր» (1896) չափածո ժողովածուն, «Մեր բարեկամները» (1910) արձակ գրքույկը, «Հանցանք» (1913) էտյուդը։ Գրել է պիեսներ («Ավազի վրա», 1914, «Ծիլեր», «Կյանքի հեքիաթը», «Հիվանդանոց»), որոնք բեմադրվել են Թիֆլիսում։ Մալխասյանը հարուստ նյութ է տալիս ազգագրության («Հայ գեղջուկի ալբոմը», մաս 1-2, 1898-1901) ուսումնասիրման համար։ Գյուղական կյանքից վերցված պատմվածքների ժողովածու է «Հորոտ Մորոտ»-ը (գիրք 1-4, 1898-1927, 2-րդ հրտ., 1959)։ Նար-Դոսի հետ կազմել ու հրատարակել է «Գիր և կյանք» (1911) մայրենի լեզվի դասագիրքը։ Մալխասյանը իր ստեղծագործություններում պայքարել է սոցիալական ճնշման ու շահագործման, տգիտության ու հետամնացության դեմ, ժխտել բուրժուական քաղաքակրթությունն ու բարքերը, բայց իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել է բարոյախոսության մեջ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկեր, Երևան, 1967:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161 CC-BY-SA-icon-80x15.png