Հովհաննես Հովհաննիսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել է1922
ԾննդավայրԱմբերդ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Հովհաննես Սիսակի Հովհաննիսյան (1922, Ամբերդ, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1922 թվականին, Էջմիածնի շրջանի Ամբերդ գյուղում։ 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտի բնագիտական-աշխարհագրական ֆակուլտետը։ Ինստիտուտը չավարտած նրան ուղարկել են Աշտարակի շրջանի Թղիթ գյուղի 7-ամյա դպրոցը՝ որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ[1]։

1942 թվականի մարտին Հովհաննեսը զորակոչվել է բանակ և ծառայությունն սկսել 409-րդ հայկական դիվիզիայում, մարտական մկրտությունը ստացել 1942 թվականին Մոզդոկի ուղղությամբ մղված մարտերում։ Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո ծառայել է 312-րդ հրաձգային դիվիզիայում, որի կազմում մասնակցել է Բրյանսկի, ապա՝ Սմոլենսկի մարտերին։ Հովհաննեսի դասակը հաջողությամբ է կատարել մարտական առաջադրանքը, որի համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի։ Կրասնի-Գոր երկաթուղային կայանի ազատագրման մարտերում երկրորդ անգամ է վիրավորվել, բայց շարունակել է մնալ գործող բանակում։ Դիվիզիայի կազմում մասնակցել է Պոլոցկ քաղաքի ազատագրմանը։ Հովհաննեսը երրորդ անգամ է վիրավորվել և 1944 թվականին որպես հաշմանդամ զորացրվել է բանակից։ Ռազմաճակատում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո Հովհաննիսյանը անցել է մանկավարժական աշխատանքի։ Պաշտոնավարել է Ամբերդ, Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղերում։ 1970 թվականից եղել է Ամբերդ գյուղի դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը և պատմության ուսուցիչը։ Եղել է գյուղխորհրդի պատգամավոր, ղեկավարել է «Գիտելիք» ընկերության աշխատանքները։ Լավագույն աշխատանքի համար արժանացել է պատվոգրերի և գովասանագրերի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]