Հովիկ Սայադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Սայադյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1971(1971-10-23) (52 տարեկան)
Ելփին, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀԱՀ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
ԱնդամակցությունՀայկական աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1994)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն

Հովիկ Յախշիբեկի Սայադյան (հոկտեմբերի 23, 1971(1971-10-23), Ելփին, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական աշխարհագրական ընկերության գիտքարտուղար, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 23-ին Վայոց ձոր մարզի Ելփին գյուղում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրատուրան։ 1994-1997 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնում որպես առաջին կարգի մասնագետ։ 1996-1998 թվականներին աշխատել է ՀՀ հիդրոօդերևութաբանության օպերատիվ կենտրոնի ջրային կանխատեսումների բաժնում որպես առաջատար մասնագետ և ապա բաժնի վարիչ։ 1997-1998 թվականներին Հիդրոօդերևութաբանական և կենսաաշխարհագրական առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնի պետի տեղակալ։ 2001 թվականից ՀԳԱ արտաքին կապերի բաժնի վարիչն է, ՀԳԱ-ի ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս։ 2005 թվականի փետրվարին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի արտաքին կապերի դեպարտամենտի պետ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի (Ֆիզիկական աշխարհագրություն), 2005 թվականին՝ աշխարհագրական գիտությունների դոկտորի (Գեոէկոլոգիա) գիտական աստիճանները։ 2012 թվականից դոցենտ է Հայաստանի պետական ագրարային համալսարանում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին պարգևատրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի շնորհակալագրով, 2008 թվականին «Ամերիկյան կենսագրական ինստիտուտի» կողմից Հովիկ Սայադյանն արժանացել է «Տարվա մարդ գիտության մեջ» կոչման, 2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է հիսուներկու գիտական հոդվածների, ինը մեթոդական ցուցումների, մեկ դասագրքի, դասախոսությունների երկու ժողովածուի, մեկ մենագրության։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սայադյան Հովիկ Յախշիբեկի, http://persons.anau.am
  2. «Հովիկ Սայադյանը ԵՊՀ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.