Հոնդուրասի սպիտակ չղջիկ
Հոնդուրասի սպիտակ չղջիկ | |
![]() Հոնդուրասի սպիտակ չղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Ամերիկյան տերևաքթազգիներ (Phyllostomidae) |
Ցեղ | Ectophylla |
Տեսակ | Հոնդուրասի սպիտակ չղջիկ (E. alba) |
Միջազգային անվանում | |
Ectophylla alba | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Հոնդուրասի սպիտակ չղջիկ[1] (լատին․՝ Ectophylla alba),Կենտրոնական և Հարավային Ամերիկայում բնակվող տերևավորների ընտանիքի Ectophylla ցեղի չղջիկների տեսակ։

Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 3,7-ից 4,7 սմ է, քաշը՝ մինչև 7 գ, արուները մի փոքր ավելի մեծ են, քան էգերը։ Մարմնի գույնը սպիտակ է,իսկ որովայնի ստորին հատվածը՝ բաց մոխրագույն։ Քիթն ու ականջները վառ դեղին են։ Աչքերը շրջապատված են մոխրագույն օղակով։ Ականջները չափավոր մեծ են և լայն։ Պոչը բացակայում է։ Ատամների բանաձևը՝ 2/2, 1/1, 2/2, 2/2 = 28. Կարիոտիպ 2n = 30 FN = 56:
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը տարածված է Կոստա Ռիկայում, Հոնդուրասում, Նիկարագուայում և Պանամայում։ Ապրում է խոնավ մշտադալար անտառներում՝ ծովի մակարդակից մինչև 700 մ բարձրության վրա։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է միայնակ կամ մինչև 6 չղջիկներից բաղկացած փոքր խմբերում։ Ցերեկը հանգստանում է հելիկոնիայի տերևների տակ՝ գետնից մոտ 2 մ բարձրության վրա։ Գիշերը գնում է սնունդ փնտրելու։ Սնվում է մրգերով, ֆիկուսի տեսակներով։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 462. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rodriguez, B. & Pineda, W. 2008. Ectophylla alba
- Ronald M. Nowak Walker's Bats of the World, JHU Press, 1994 Google книги
- Robert M.Timm (1982). Ectophylla alba. Mammalian Species (166).