Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան
Հոլոքոստի հուշարձանը Երևանում.JPG
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում
Քանդակագործ(ներ) Ռուբեն Արութչյան
Շինարարության ավարտ 2006, հոկտեմբերի 27
Ներկա վիճակ կանգուն


Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի հրեական համայնքի նախագահ և հուշարձանի ստեղծման նախաձեռնող Ռիմա Վարժապետյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, օտարերկրյա դեսպանատների, ԶԼՄ – ների ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգությունների Միության ներկայացուցիչներ, հրեական համայնքի անդամներ, ելույթ են ունեցել ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը, Կրոնի և Ազգային փոքրամասնությունների հարցերում Նախագահի խորհրդատու Հրանուշ Խառատյանը, Հայաստանի հրեաների համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար, Հայաստանում բազմաթիվ ծրագրերի հովանավոր, «Արարատից Սիոն» գրքի հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնին, Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը, ԱՀՀ –ի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը, Հայաստանում ԵԱՀԿ–ի ներկայացուցիչ Ժանետ Կլեցերը[1][2]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կազմի մեջ մտնում են երկու բազալտե սյուներ, որոնք խորհրդանշում են երկու հինավուրց ազգերի՝ հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը։ Սյուները իրենցից երկու եռանկյուն պրիզմաներ են ներկայացնում, որոնց հատվածները իրար վրա տեղադրելիս վեցանկյուն աստղի պատկեր է ստեղծվում։ Հուշարձանի վրա հայերենով գրված է. «ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։ Եբրայերենով գրված է. «להיות או לשכוח לזכר קורבנות השואה» (ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. Հոլոքոստի զոհերի հիշատակին)։ Հուշարձանի անավարտ գլխամասը խորհրդանշում է ընդհատված, կործանված կյանքերի գաղափարը։ Ստեղծագործության կենտրոնում բրոնզե մոմ է տեղադրված, որը երեկոյան ժամերին կլուսավորի հուշարձանը և կհիշեցնի մարդկանց, որ ո´չ Հոլոքոստը և ո´չ Ցեղասպանությունն ապագայում չպետք է կրկնվեն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]