Հոլմ Մյունթե
Հոլմ Մյունթե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Սթանգե, Հեդմարկ, Նորվեգիա[1][2] |
Մահացել է | մայիսի 23, 1898[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա[1][2] |
Կրթություն | Հանովերի համալսարան |
Պարգևներ | |
Holm Hansen Munthe Վիքիպահեստում |
Հոլմ Հանսեն Մյունթե (նորվ.՝ Holm Hansen Munthe, հունվարի 1, 1848[1][2][3][…], Սթանգե, Հեդմարկ, Նորվեգիա[1][2] - մայիսի 23, 1898[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1][2]), նորվեգացի ճարտարապետ։ Աշխատել է նորվեգական ավանդական ոճով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլմ Մյունթեն ծնվել է քաղաքական գործչի ընտանիքում. հայրը` Ադոլֆ Ֆրեդերիկ Մյունթեն, երեք անգամ եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար (1877-1879, 1880-1881, 1881-1884)։ Նա նորվեգացի նկարիչ Գերհարդ Մյունթեի ազգականն է եղել։
Հոլմ Մյունթեի ճարտարապետ դառնալը տիպական էր այդ ժամանակների Նորվեգիայի համար։ 1870-ական թվականների սկզբին Մյունթեն աշխատել է ճարտարապետական վարպետանոցում` միաժամանակ նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen) սովորելով ճարտարապետ Վիլհելմ ֆոն Հաննոյի մոտ։ 1872-1877 թվականներին նա սովորել է Գերմանիայում`Հաննովերի համալսարանում (Polytechnische Institut): Մինչև 1878 թվականը եղել է ճարտարապետ Կոնրադ Վիլհելմ Հասեի օգնականը։
Վերադառնալով Նորվեգիա` Մյունթեն 1878-1885 թվականներին աշխատում է ճարտարապետ Հենրիկ Նիսենի հետ։ Նրանք հիմնականում վերականգնում էին եկեղեցիներ, երբ նրանց պատվերով է դիմում բժիշկ, բալնեոթերապիայի ջատագով, ձեռնարկատեր Ինգեբրիհտ Հոլմը։ 1881-1883 թվականներին նրա պատվերով ճարտարապետները կառուցում են երկու օբյեկտ. Օսլոյի մերձակայքում գտնվող Վիկ բնակավայրում կառուցում են լողի համալիր` «Քրիստիանիա Բադ» (քանդվել է 1930-ական թվականներին), իսկ Լարվիկում կառուցում են առողջարան` «Լարվիկ Բադ», որն ուներ լողավազան, սպա-սալոն, երաժշտության սրահ, ճաշասենյակ, գրադարան, բիլիարդի սենյակ։ «Լարվիկ Բադը» կառուցվել էր ազգային ավանդույթներով` (անգլ.՝ Dragestil, Dragon Style, բառացի` վիշապի ոճ) հիմք հանդիսանալով դրա զարգացմանը։ Այդ շենքը ևս չի պահպանվել։
1883 թվականին Մյունթեն ևս մեկ նախագիծ է ստեղծում նորվեգական ավանդական ոճով։ «Saugbrugsforeningen» ընկերության պատվերով, որը զբաղվում էր անտառանյութի մշակմամբ, կառուցվում են դարպասներ, որոնք հանդիսանում են Օսլոյի Արքայական պալատի տարածքում բացված արվեստի և արդյունաբերության ցուցահանդեսի մուտք[4]։ Դարպասները ստանում են «Օսկար II արքայի դարպասներ» անվանումը` հետագայում ընդգրկվելով փայտագործական արվեստի արքայական հավաքածուի մեջ։ Այդ հավաքածուն Նորվեգական ազգային թանգարանի հիմնադրման հիմք է հանդիսացել։
Ինգեբրիհտ Հոլմի գործերը այդ ժամանակ ծաղկում են։ 1887 թվականին նա կրկին դիմում է Մյունթեին` ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման իր գաղափարներով։ 1889 թվականին Օսլոյի Հոլմենկոլեն թաղամասում Մյունթեի նախագծով լճակի մոտ կառուցվում են «Պեյսեստուեն» հյուրանոցը` նավակներով զբոսանք իրականացնելու հնարավորությամբ, և մարզական-առողջարանային կենտրոն` «Հոլմենկոլեն տուրիստհոթել», որ հատկապես մեծ պահանջարկ էր վայելում ամռանը և ձմռանը։ 1892 թվականին Հոլմենկոլենում կառուցվում է դահուկային ցատկահարթակ։ 1895 թվականի մարտի 31-ի գիշերը «Հոլմենկոլեն տուրիստհոթելը» այրվում է մոմի հետ անզգույշ վավելու արդյունքում ծագած հրդեհից. պահպանվում է միայն ռեստորանը[5]։ 1894 թվականին Հոլմենկոլենում Բալթազար Լամգեի նախագծով կառուցվում է «Հոլմենկոլեն սանատորիումը», որը փոխարինում է այրված կառույցին։ 1896 թվականին ճարտարապետ Ուլե Սվերեի նախագծով նույն տեղում կառուցվում է «Հոլմենկոլեն տուրիստհոթել II» կառույցը։
1890-1891 թվականների Օսլոյի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հոլմ Մյունթեի նախագծով ևս երկու շինություն է կառուցվում «վիշապի ոճով»։ Դրանք ռեստորաններ էին այնպիսի տեղում, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Առաջինը «Սանկտ Հանսհյոուգեն» ռեստորանն էր, որի անունով նաև թաղամաս է կոչվել։ Ռեստորանի շենքը չի պահպանվել. այն այրվել է 1936 թվականին։
«Ֆրոգներսետերեն» ռեստորանը կառուցվել է համանուն թաղամասում։ Այն Հոլմ Մյունթեի առավել հայտնի շինություններից է։ Այն պահպանվել է` հասնելով մեր օրեր։ 1909 թվականին՝ արդեն Հոլմ Մյունթեի մահից հետո, շինությունը մասամբ վերակառուցվել է ընդարձակվելով։
1890 թվականին Պրուսիայի կայսր Վիլհելմ II-ը պաշտոնական այցի ժամանակ այցելել է Հոլմենկոլեն։ Նա հիացել է Մյունթեի կառույցով` պատվիրելով համանման շինություն կառուցել նաև Պրուսիայում։
1891-1895 թվականներին Հոլմ Մյունթեի նախագծով Պոտսդամի շրջակայքում` Հաֆել գետի ափին, կառուցվել է «Kongsnæs» կայարանը նավաստիների համար գետային զբոսանքների նպատակով։ Այն բաղկացած է եղել Վիլհելմ II-ի ապարանքից և անձնակազմի սպասարկման համար նախատեսված մի քանի շենքերից։ Շինությունների մեծ մասը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Երկրորդ շինությունը կառուցվել է ներկայիս Կալինինգրադի մարզում։ Այդ տեղում նախկինում եղել են կառավարողների` որսորդության համար նախատեսված շինություններ։ Ճարտարապետներն են եղել Հոլմ Մյունթեն և Ուլե Սվերեն[6]։ Կառույցները հավաքվել են Նորվեգիայում, այնուհետև նավերով Բալթիկ ծովով փոխադրվել Քյոնիգսբերգ։ Հետագա տեղափոխումն իրականացվել է երկաթուղով[7]։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1893 թվականին։ Կառույցը, սակայն, խիստ տուժել է պատերազմի տարիներին։
1885 թվականից Մյունթեն դասավանդել է նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen), որտեղ սովորել էր ժամանակին։ Նա եղել է Նորվեգիայի ճարտարապետների և ինժեներների միության քարտուղարը, ինչպես նաև Ճարտարապետության նորվեգական թանգարանի ղեկավար անդամ։ 1898 թվականին Հոլմ Մյունթեն նշանակվել է Օսլոյի գլխավոր ճարտարապետ, սակայն շուտով մահացել է 50 տարեկան հասակում` չհասցնելով զբաղեցնել պաշտոնը։ Այդ նույն թվականին նա ավարտին է հասցրել կարմիր աղյուսից երկու դպրոցների շինարարությունը Օսլոյում։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնում նրան փոխարինել է նրա համախոհ Բալթազար Լանգեն։ Վերջինս Ուլե Սվերեի հետ համարվում է Մյունթեի հետևորդը «վիշապի ոճում», սակայն նանք հաջող նախագծեր են ստեղծել այլ ոճերով ևս։ «Վիշապի ոճում» Մյունթեի ևս մեկ հետևորդ է եղել Կարլ Մարտին Նորումը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լաուրվիկ Բադ, 1880—90-ական թվականների լուսանկար
-
Օսկար II արքայի դարպասներ, 1883 թվականի լուսանկար
-
«Սանկտ Հանսհյոուգեն» ռեստորան, 1900-ական թվականների լուսանկար
-
«Սանկտ Հանսհյոուգեն» լուսանկար, 1900-ական թվականների լուսանկար
-
«Պեյսեստուեն» հյուրանոց, 1890-ական թվականների լուսանկար
-
«Սպորտսստուեն», 1890-ական թվականների լուսանկար
-
Kongsnæs կայարան, 1910-ական թվականների լուսանակար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ Oscar IIs portal, Norsk folkemuseum
- ↑ Holmenkollen turisthotell I
- ↑ Կայսրի որսորդական տունը
- ↑ Որսորդական փայտե դղյակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլմ Մյունթե» հոդվածին։ |
|