Jump to content

Վիշապի ոճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական Դալեն հյուրանոցը Քվիթեսեյդում

Վիշապի ոճ (անգլ.՝ Dragestil), դիզայնի և ճարտարապետության ոճ, որ առաջացել է Նորվեգիայում։ Լայնորեն կիրառվել է 1880-1910 թվականներին[1]։ Ռոմանտիկ ազգային ոճի և ազգային ռոմանտիկության դրսևորում է։

Վիշապի ոճի ներշնչանքի աղբյուրը եղել են վիկինգները և միջնադարյան Սկանդինավիայի արվեստն ու ճարտարապետությունը։ Նորվեգիայում մեծ տարածում են ունեցել փայտե եկեղեցիներն ու նավերը։ Այդպիսի նավեր են պահպանվել, օրինակ, Գոքսթադում, Օսեբերգում[2]։

Ոճի առանձնահատկություններից է նորվեգական մոտիվի կիրառումը, օրինակ` վիշապների, օձերի թեման։ Նոր դարաշրջանում հին ավանդույթների կիրառման նախաձեռնությամբ հանդես են եկել ճարտարապետներ Հոլմ Մյունթեն և Բալթազար Լանգեն[3][4]։ Մյունթեի նախագծով վիշապի ոճով Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կառուցվել են Kongsnæs կայարանը նավաստիների համար, կայսր Վիլհելմ II-ի որսորդական առանձնատունը։

Բնորոշ առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրոգնեսեթերեն ռեստորանը, 1890-1891

Վիշապի ոճին բնորոշ են հետևայալ առանձնահատկությունները.

  • Փայտե անպաշտպան պատեր
  • Վիշապի գլխի տեսքով զարդարանքներ
  • Մեծ տանիքներ և քիվեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dragestilen som nasjonalsymbol
  2. Huggenstensarkitektur og Dragestil (Brytningstid innen arkitekturen før og etter 1900 ved to av retningene)
  3. Arkitekter: Holm Hansen Munthe (1848-1898)
  4. Arkitekter:Balthazar Conrad Lange (1854-1937)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապի ոճ» հոդվածին։