Հնդկաստանի դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնդկաստանի դարպասը (भारत द्वारमण्डप) ճարտարապետական հուշարձան է, որը կառուցվել է 20-րդ դարում, Մումբայում, Հնդկաստան[1]։

Հնդկաստանի դարպաս; Այս կառուցը հիմնադրվել է՝ հիշատակելու Ջորջ V թագավորի և Մերի թագուհու ժամանումը Ապոլլո Բանդեր՝ 1911 թվականին իրենց այցի ժամանակ դեպի Հնդկաստան։
Հնդկաստանի Մումբայ քաղաքի դարպասը

Հուշարձանը կառուցվել է՝ հիշատակելու Ջորջ V թագավորի և Մերի թագուհու ժամանումը Ապոլլո Բանդեր՝ 1911 թվականին իրենց այցի ժամանակ դեպի Հնդկաստան։ Կառուցված է Ինդո-Սարացենիկ ոճով, Հնդկաստանի դարպասի հիմնաքարը դրվել է 1911 թվականի մարտի 31-ին։ Կառույցը կամար է, որը կազմված է բազալտից, 26 մետր (85 ոտնաչափ) բարձրության։ Ջորջ Վիթեթթի վերջնական դիզայնը վավերացվել է 1914 թվականին և և հուշարձանի կառուցումը ավարտվել է 1924 թվականին։ Դարպասը հետագայում օգտագործվեց որպես խորհրդանշական հանդիսավոր մուտք Վիկերոսների և Բոմբեյի նոր կառավարիչների համար դեպի Հնդկաստան։ Այն ծառայում էր թույլատրելու մուտք դեպի Հնդկաստան։ Հնդկաստանի դարպասը տեղակայված է [[Ապոլլո Բանդեր|Ապոլլո Բանդերի շրջանի ջրային հատվածի դիմաց Chatrapathi Shivaji Maharaj Marg-ի վերջում Մումբայի Հարավում և նայում է դեպի Արաբական ծովը [2][3][4]։ Հուշարձանը նաև անվանվում է Մումբային Թաջ Մահալ [5] և զբոսաշրջության գրավչության լավագույն քաղաքներից է[6]։

Երեկոյան տեսարան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի դարպասը կառուցվել է՝ հիշատակելու Ջորջ V թագավորի և Մերի թագուհու ժամանումը Մումբայ, մինչ 1911 թվականի դեկտեմբերին Դելի Դուրբար այցելելը։ Այնուամենայնիվ, նրանք միայն տեսել են հուշարձանի ստվարաթղթե մոդելը, քանի որ շինարարությունը չէր սկսվել մինչ 1915 թվականը։ Հիմնաքարը դրվել է 1913 թվականի մարտի 31-ին, Մումբայի կառավարիչՋորջ Սիդենհամ Քլարկիկողմից՝ Ջորջ Վիթեթթի՝ 1914 թվականին վերջնական հաստատված դիզայնով։ Հողատարածքը, որի վրա կառուցվել է Դարպասը, նախկինում չմշակված նավամատույց էր, որն օգտագործվում էր ձկնորսների համայնքի կողմից, որն հետագայում վերանորոգվեց և օգտագործվեց որպես բրիտանացի կառավարիչների և նշանավոր մարդկանց համար ժամանման վայր։ Վաղ ժամանակներում այն առաջին կառույցն էր, որ այցելուները նավով Մումբայ ժամանելով կարող էին տեսնել։

Վերջին բրիտանական զորքերը, որոնք լքեցին Հնդկաստանը՝ հետևելով երկրի Հնդկական անկախության շարժմանը, Somerset Light Infantry- ի առաջին գումարտակը, 1948 թվականի փետրվարի 28-ին արարողությանը դուրս գալու ճանապարհին անցել է Դարպասով՝ ազդարարելով Բրիտանական կանոնի վերջը [7][8] ։

Ճարտարապետական դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասի կառուցվածքային դիզայնը կազմված է 26 մետր բարձրության մեծ կամարից։ Հուշարձանը կառուցված է դեղին բազալտից։ Հուշարձանի կենտրոնական գմբեթը 48 ոտնաչափ տրամագիծ ունի՝ ընդհանուր առմամբ 83 ոտնաչափ բարձրության։ Ձևավորված է բարդ ցանցանախշերով, 4 փոքրիկ աշտարակները Հնդկաստանի դարպասի ամբողջական կառույցի հիմնական առանձնահատկություններն են։ Դարպասի կամարի դիմաց կառուցված աստիճաններ կան, որոնք ուղեկցում են դեպի Արաբական ծով։

Դիզայնն ու ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի դարպասի ներսի կորերը

Շոտլանդացի ճարտարապետ Ջորջ Վիթեթթը համադրել է Հռոմեական հաղթական կամարը և Գուջարաթի 16-րդ դարի ճարտարապետությունը[9]: Հուշարձանի դիզայնը հինդու և մուսուլմանական ճարտարապետության համադրում է։ Կամարը մուսուլմանական ոճի է, այնինչ՝ ձևավորումները հինդուի ոճի են [10]: Կամարի յուրաքանչյուր կողմում մեծ փոսեր կան՝ 600 մարդ պահելու կարողությամբ։ Կառույցի արժեքը ₹2 միլիոն ռուփի է (28,000 ԱՄՆ դոլար), որը կրել էր հիմնականում Հնդկաստանի կայսերական կառավարության կողմից։

Վայրն ու նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի դարպասի օդային տեսարան

Հնդկաստանի դարպասը համարվում է «սիմվոլիկ հուշարձան», որը ներկայացնում է Հնդկաստանի Մումբայ քաղաքը։

Թաջ Մահալ հյուրանոցը, որը տեղակայվախ է Հնդկաստանի դարպասի դիմաց

Տեղակայված է Taj Mahal Palace & Tower հյուրանոցի դիմաց [11]: Հնդկաստան ժամանող բրիտանացիների համար դարպասը Բրիտանական կայսրության «հզորության և մեծության» սիմվոլ էր [2]։ Չնայած որ այն կառուցվել էր ի նշան գալուստի՝ 1911 թվականին Ջորջ V թագավորի այցի, այնուհետև Բրիտանական Հնդկաստանի և Բրիտանական կայսրության մեծ նշանակության իրադարձություն, այժմ նա ծառայում է որպես Բրիտանական գաղութային կանոնի «մոնումենտալ հուշարձան» ամբողջ Հնդկաստանում [12]։

Chhatrapati Shivaji Maharaj-ի հուշարձանը Դարպասի հարևանությամբ

Զբոսաշրջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի դարպասը մեծ զբոսաշրջային վայր է Մումբայում և հայտնի է որպես տեղացիների, փողոցային վաճառողների և լուսանկարիչների հավաքատեղի ։ 2012 թվականին Մահարաշթրայի զբոսաշրջության զարգացման ընկերությունը տեղափոխեց երգի և պարի Էլեֆանտա փառատոնը իր օրիգինալ տեղանք Էլեֆանտա քարանձավներից (որտեղ այն նշվել էր 23 տարի) դեպի Դարպաս՝ շնորհիվ տեղանքի առաջարկած ավելացված կարողությունների։ Դարպասը կարող է հյուրընկալել 2000-2500 մարդ, այնինչ Էլեֆանտա քարանձավները կարող էին հյուրընկալել ընդամենը 700-800 մարդ [13][14]։

Միջոցառումներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ականատես եղավ 2003 թվականի օգոստոսի 25-ի ահաբեկչական հարձակման, երբ ռումբը պայթեց՝ արյան հետքեր թողելով Դարպասի առջև: Տաքսին taxi , որը պահում էր ռումբը, կայանել էր քաղաքի մամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Taj Mahal հյուրանոցի դրսում, որտեղ կոտրվեցին պատուհանները և վնասվեցին մեքենաները։ Հայտարարվեց, որ պայթյունի ուժը բազմաթիվ մարդիկ նետեց ծովը [6]

Հոգեկան խանգարում ստացած մի մարդ Մանիպուրից երկու երիտասարդ աղջկա դանակահարեց 2005 թվականի օգոստոսի 13-ին, Դարպասի մոտ[15]։ 2007 թվականի Ամանորի նախօրեին մի կին այրվեց ամբոխի կողմից Դարպասի մոտ [16]։ 2008 թվականի Մումբայի ահաբեկչությունից հետո առաջարկ եղավ փակել բոլոր նավամատույցներն ու վերատեղադրել դրանք երկու նորով՝ կառուցելով այն Բոմբեյի նախագահության ռադիո ակումբի մոտ [17]։

Թաջ Մահալ հյուրանոցի մոտ տեղի ունեցած 26/11 ահաբեկչությունից հետո հանրային մուտքը Դարպասի տարածք սահմանափակվեց [18]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Portal Content Management Team։ «National Portal of India, Monuments»։ National Informatics Centre (NIC)։ Արխիվացված օրիգինալից 26 April 2012-ին։ Վերցված է 23 April 2012 
  2. 2,0 2,1 William J. Duiker, Jackson J. Spielvogel (3 January 2006)։ World History: From 1500։ Cengage Learning։ էջ 582։ ISBN 978-0-495-05054-4։ Արխիվացված օրիգինալից 31 December 2013-ին։ Վերցված է 3 April 2012 
  3. DNA (24 April 2012)։ «Walk amid a wealth of heritage in Mumbai»։ DNA India (Mumbai)։ Արխիվացված օրիգինալից 25 May 2012-ին։ Վերցված է 24 April 2012 
  4. Holloway James (29 November 1964)։ «Gateway of India; Colorful, Crowded Bombay Provides An Introduction to Subcontinent»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 8 April 2014-ին։ Վերցված է 26 November 2012  (subscription required)
  5. Duncan Forbes (1968)։ The heart of India։ Hale։ էջ 76։ Արխիվացված օրիգինալից 3 March 2018-ին։ Վերցված է 3 April 2012 
  6. 6,0 6,1 «2003: Bombay rocked by twin car bombs»։ BBC։ 25 August 2003։ Արխիվացված օրիգինալից 10 April 2012-ին։ Վերցված է 16 April 2012 
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bomcities անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Bradnock Robert, Bradnock Roma, Ballard Sebastian (1993)։ South Asian handbook։ Trade & Travel։ ISBN 978-0-8442-9980-8։ Արխիվացված օրիգինալից 17 June 2014-ին։ Վերցված է 30 April 2012 
  9. Shobhna Gupta (2003)։ Monuments of India։ Har-Anand Publications։ էջ 111։ ISBN 978-81-241-0926-7։ Արխիվացված օրիգինալից 1 January 2014-ին։ Վերցված է 3 April 2012 
  10. Sigh Kirpal, Mathew Annie։ Middle School Social Sciences։ Frank Brothers։ էջ 8։ ISBN 978-81-8409-103-8։ Արխիվացված օրիգինալից 1 January 2014-ին։ Վերցված է 16 April 2012 
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ BruynBain2010 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ SimonSt-Pierre2000 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. Tembhekar Chittaranjan, Jaisinghani Bella (5 March 2012)։ «Elephanta festival ‘moves’ to Gateway of India»։ The Times of India։ Վերցված է 30 April 2012 
  14. «Festival weaves magic»։ The Indian Express (Mumbai)։ Express news service։ 27 March 2012։ Վերցված է 30 November 2012 
  15. «Maniac stabs girl to death at Gateway»։ The Times of India։ 14 August 2005։ Արխիվացված օրիգինալից 18 January 2018-ին։ Վերցված է 14 August 2005 
  16. «Gateway groping shocks Mumbai»։ The Times of India։ 3 January 2007։ Արխիվացված օրիգինալից 29 November 2010-ին։ Վերցված է 3 January 2007 
  17. «5 jetties may be shut»։ Daily News and Analysis։ 29 January 2009։ Վերցված է 30 April 2012 
  18. Clara Lewis Times News Network (18 March 2012)։ «Gateway not quite a getaway»։ The Times of India։ Վերցված է 4 April 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]