Jump to content

Հնազանդություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնազանդություն
Soumission
ԵնթավերնագիրՎեպի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակՄիշել Ուելբեք
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀակաուտոպիա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Ֆրանսուա Օլանդ[1], Մարին Լը Պեն[2], François Bayrou?, Մանուել Վալս և Ժան-Ֆրանսուա Կոպե
Նկարագրում էՓարիզ[1]
Էջեր300
ՆախորդՔարտեզ և տարածք
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՖլամարիոն
Հրատարակման տարեթիվհունվարի 7, 2015
ԹարգմանիչLorin Stein?

Հնազանդություն (ֆր. Soumission), ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի վեպը։ Գիրքը Ֆրանսիայում հրատարակվել է 2015 թվականի հունվարի 7-ին «Ֆլամարիոն» հրատարակչության կողմից։

Վեպի իրադարձությունները ծավալվում են 2022 թվականին։ Վեպի գլխավոր հերոս Ֆրանսուան Սորբոնի համալսարանի գրականագիտության պրոֆեսոր է։ Հյուիսմանսի գրականության գիտակը մասնագիտական գործունեության և սեքսի առումով ճգնաժամի մեջ է գտնվում։ Ֆրանսուայի ծնողները մահանում են, իսկ նրա ընկերուհին գաղթում է իր նախնիների հայրենիք Իսրայել։ Ֆրանսուան ընկճախտի մեջ է ընկնում և հայտնվում է ինքնասպանության եզրին։ Միևնույն ժամանակ «Մուսուլմանական եղբայրություն» կազմակերպության առաջնորդ Մոհամեդ բեն Աբեսը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում և դառնում երկրի նախագահ։ Հատկանշական է այն փաստը, որ «Մուսուլմանական եղբայրություն» կազմակերպությունը որևէ առնչություն չունի ծայրահեղականության հետ, իսկ քաղաքական ուժի անդամներն էլ «չափավոր մուսուլմաններ» են։ Նոր նախագահը միանգամից ձեռնամուխ է լինում ֆրանսիական օրենսդրության արմատական փոփոխությանը՝ համալսարանները մասնավորեցվում են, վերացվում է տղամարդկանց և կանանց հավասարությունը, թույլատրվում է բազմակնությունը։ «Մուսուլմանական եղբայրություն» կուսակցությունը ձգտում է Եվրոպական Միությունը վերաձևել Հռոմեական կայսրության, որի գլխավոր ուժը պետք է Ֆրանսիան դառնար։ Մոհամեդ բեն Աբեսի նախագահ դառնալուց հետո նպատակ է դրվում ընդլայնել կառույցի սահմանները՝ դրանում ներառելով Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը, Թուրքիան և այլն։ Գլխավոր հերոս Ֆրանսուան երկար մտատանջումներից հետո իր գործընկերների նման որոշում է իսլամ ընդունել և ինքը ևս օգտվի դրա համար հատկացվող արտոնություններից։ Վեպում հորինված հերոսներին զուգահեռ կան նաև իրական կերպարներ՝ Ֆրանսուա Օլանդ, Մարին Լը Պեն, Ֆրանսուա Բայրու և այլն։

Վեպը և Շառլի Էբդո ամսագրի վրա հարձակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական երգիծական Շառլի Էբդո (ֆր.՝ Charlie Hebdo) ամսագրի հերթական համարը պետք է լույս տեսներ 2015 թվականի հունվարի 7-ին. դրանում անդրադարձ էր կատարվում նաև Մ. Ուելբեքի «Հնազանդություն» վեպին։ Պարբերականի առաջին էջին վեպին նվիրված ծաղրանկարը ուղեկցվում էր «Կախարդ Ուելբեքի գուշակությունները. 2015 թվականին ես կկորցնեմ ատամներս, իսկ 2022 թվականին ես արդեն ռամադանի պահքին եմ հետևում» գրությամբ։ Հենց հունվարի 7-ին էլ Շառլի Էբդոն ենթարկվեց մուսուլման ահաբեկիչների հարձակմանը, ինչի հետևանքով սպանվեց 12 մարդ, վիրավորվեց 11-ը։ Զոհվածների թվում էր նաև Մ. Ուելբեքի ընկերը՝ տնտեսագետ Բեռնար Մարին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]