Հյուրանոցի նախասրահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրանոցի նախասրահը
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր
տարի1943[1]
բարձրություն81,9 սանտիմետր
լայնություն103,5 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԻնդիանապոլիսի արվեստի թանգարան[1]
հավաքածուԻնդիանապոլիսի արվեստի թանգարան
հիմնական թեմանախասրահ
Ծանոթագրություններ
 Hotel Lobby Վիքիպահեստում

«Հյուրանոցի նախասրահը» (անգլ.՝ Hotel Lobby), ամերիկացի նկարիչ և փորագրող, ամերիկյան ժանրային նկարչության ներկայացուցիչ Էդվարդ Հոփերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1943 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 81,9 × 103,5 սմ։

Այսօր «Հյուրանոցի նախասրահը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում[2] (Ինդիանապոլիս, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուրանոցի նախասրահը» ստեղծագործությունում պատկերված են երկու կին և մեկ տղամարդ՝ հյուրանոցի նախասրահում։ Աջ կողմում պատկերված է շիկահեր, կապույտ հանդերձանքով կին, որը նստած է ոտքերը խաչած դիրքով և գիրք է կարդում։ Ձախ կողմում նստած կինը ծեր է, կարմիր զգեստ է հագել, վերարկու և գլխարկ է դրել։ Նրա կողքին կանգնած է կոստյումավոր տղամարդ, որն անձրևանոցը գցել է ձեռքին։ Նկարի ձախ կողմի պատին փակցրած է շրջանակով բնանկար։ Գրանցման սեղանի հետևում, ստվերում, հազիվ է նշմարվում կլերկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Հոփերի արվեստի այցեքարտերից մեկն է, որն արտացոլում է լակոնիկություն։ Նկարչի ընտանիքը հաճախ էր ճանապարհորդում և շատ հյուրանոցներում և մոթելներում է կանգ առել։ Համարվում է, որ ծեր կինն ու տղամարդը Հոփերի կինն են ու ինքը՝ նկարիչը, երբ նրանք 60 տարեկան էին[3]։ Նկարում օգտագործված են կտրուկ լուսավոր գծեր, որոնք ստեղծում են «մանրամասն հորինված» անհարմար կահավորանք։

Էտյուդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծելուց առաջ Հոփերը նկարել է տասը էտյուդ, որոնք այսօր պահպանվում են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[4][5]։ Դրանք հեղինակը նվիրել է կնոջը՝ Ջոզեֆինին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին «Հյուրանոցի նախասրահը» ստեղծագործությունը 500 դոլար հոնորար և Լոգանի արվեստի մեդալ է ստացել[6][7]։

Սի Ջեյ Բուլիետը, ով քննադատ էր Չիկագոյից, հայտարարել է, որ «նկարը բնորոշ է Հոփերին, սակայն այն Հոփերին, ով ինչ-որ բան կորցրել է»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://collection.imamuseum.org/artwork/63754/
  2. «Hotel Lobby». Collections. Indianapolis Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  3. Warkel, Harriet G. (Harriet Garcia), 1942- Paper to paint : Edward Hopper's Hotel lobby. — Indianapolis, IN: Indianapolis Museum of Art, 2008. — 59 pages с. — ISBN 9780936260846, 093626084X
  4. Joel; Meyerowitz Artists' Panel (und) // Կաղապար:Нп3. — Կաղապար:Нп3, 1981. — Т. 41. — № 2. — С. 151—153.
  5. Indianapolis Museum of Art (und) // Կաղապար:Нп3. — Կաղապար:Нп3, 2008. — № September. — С. 170.
  6. 6,0 6,1 Levin, Gail, 1948- Edward Hopper : an intimate biography. — 1st ed. — New York: Knopf, 1995. — xvii, 678 pages с. — ISBN 0394546644, 9780394546643, 0520214757, 9780520214750
  7. Gail; Levin Edward Hopper's "Nighthawks", Surrealism, and the War(անգլ.) // Art Institute of Chicago Museum Studies : journal. — Art Institute of Chicago, 1996. — Т. 22. — № 2. — С. 195.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tallack, D. (2002). 'Waiting, waiting': the hotel lobby, in the modern city. The Hieroglyphics of Space. Psychology Press. ISBN 978-0-415-19892-9 Discusses the ideas behind hotel lobbies as symbols of culture, including the painting.
  • Warkel, Harriet. Paper to Paint: Edward Hopper’s «Hotel Lobby.» Indianapolis Museum of Art. 2009. ISBN 978-0-936260-84-6 Catalog that coordinated with the 2008 exhibition.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուրանոցի նախասրահը» հոդվածին։