Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Արգիրոկաստրոն | |||
Լեզու | Հունարեն (փաստացիորեն) Ալբաներեն (երկրորդ լեզու) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | հանրապետություն | |||
Պատմություն | ||||
- Ստեղծվում է Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետությունը | փետրվարի 28, 1914 | |||
- Հունական բանակը գրավում է Հյուսիսային Էպիրոսի տարածաշրջանը | հոկտեմբեր, 1914 |
Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն (հուն․՝ Αυτόνομος Δημοκρατία της Βορείου Ηπείρου), ինքնահռչակ հանրապետություն Էպիրոսի տարածաշրջանում, որը ստեղծվել է Բալկանյան պատերազմների արդյունքում՝ 1918 թվականի փետրվարի 28-ին:
Աշխարհագրորեն տեղակայված է եղել ժամանակակից Ալբանիայի հարավում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին Բալկանյան պատերազմից հետո Հունաստանի բանակը գրավել էր Էպիրոսը, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից բնակեցված էր հույներով: Սակայն համաձայն Ֆլորենցիայի պայմանագրի՝ այս տարածքները Հունաստանի թագավորությունը պետք է զիջեր նորանկախ Ալբանիային:
Էպիրոսի հույները հրաժարվեցին ենթարկվել Ալբանիայի նորահռչակ կառավարությունը և շուտով պատերազմի ընթացքում հույների գրաված տարածքներում ստեղծվեց ինքնավար կառավարություն: Նորաստեղծ երկրի մայրաքաղաքը դարձավ Արգիրոկաստրոն: Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետության առաջին ղեկավարը դարձավ հույն քաղաքական գործիչ և նախկին արտաքին գործերի նախարար Գեորգիոս Խրիստակիս-Զոգրաֆոսը:
1914 թվականի մայիսին տեղի ունեցած Կորֆուի համաժողովի ժամանակ պարզ դարձավ այն, որ Հյուսիսային Էպիրոսի ինքնավարությունը վայելում է Եվրոպայի մեծ տերությունների աջակցությունը:
1914 թվականի հոկտեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հունական բանակը ներխուժում է Էպիրոս և գրավում այն: Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Ալբանիայի պաշտպանությամբ հանդես եկավ Իտալիան, որը ձգտում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:
Հունաստանի զինաթափումից հետո 1921 թվականի նոյեմբերին Հյուսիսային Էպիրոսն անցավ Ալբանիային: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հունաստանի սահմանն ամրագրվեց Ֆլորենցիայի արձանագրությամբ: Արդյունքում Հունաստանը զրկվեց Էպիրոսի իր պատմական հողերից:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boeckh Katrin (1996)։ Von den Balkankriegen zum Ersten Weltkrieg: Kleinstaatenpolitik und ethnische Selbstbestimmung auf dem Balkan (German)։ Oldenbourg Wissenschaftsverlag։ էջ 418։ ISBN 978-3-486-56173-9
- Chase George H. (2007) [1943]։ Greece of Tomorrow։ READ BOOKS։ ISBN 978-1-4067-0758-8
- Glenny Misha (1999)։ The Balkans: Nationalism, War, and the Great Powers, 1804–1999։ ISBN 978-0-670-85338-0
- Guy Nicola (2007)։ «The Albanian Question in British Policy and the Italian Intervention, August 1914 – April 1915.»։ Diplomacy & Statecraft, Volume 18, Issue 1։ doi:10.1080/09592290601163035