Հմայակ Երզնկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Երզնկյան
Hmayak Yerznkyan.jpg
Ծնվել է1892
ԾննդավայրՀաղպատ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունպետական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Հմայակ Հարությունի Երզնկյան (1892, Հաղպատ - 1941), հայ կուսակցական, պետական գործիչ։ Արամայիս Երզնկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսիսյան դպրոցն ավարտել է 1913 թվականին և անմիջապես զորակոչվել բանակ որպես շարքային զինվոր։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մարտերին մասնակցել է ռուս-ավստրիական ռազմաճակատում։ Վիրավորվել է երեք անգամ։ Երրորդ անգամ վիրավորվելուց հետո գերի է ընկել։

Փախուստի բազմաթիվ փորձերից հետո վերջապես նրան հաջողվում է փրկվել գերությունից և, շատ զրկանքներից ու տառապանքներից հետո, 1918 թվականին հասնել իր հայրենի գյուղը՝ Հաղպատ։ Մինչև 1920 թվականը աշխատել է Հաղպատում որպես գյուղական դպրոցի ուսուցիչ։

1920 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1921-1924 թվականներին, աշխատել է որպես Ուզունլարի հեղկոմի նախագահ, Լոռի-Փամբակի գավկոմի հրահանգիչ և ապա նշանակվել Ղարաքիլիսայի առաջին աստիճանի կուսակցական դպրոցի վարիչ։

1925 թվականին Հմայակ Երզնկյանը տեղափոխվել է Երևան և մինչև 1935 թվականը աշխատել որպես Հայկոոպի հրահանգիչ, այնուհետև Հայտնարկոոպի կազմբաժնի վարիչ և ապա Հայտնարկոոպի նախագահ։

1935 թվականին ընտրվել է Հոկտեմբերյանի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1936 թվականին նշանակվել Հայաստանի ժողկոմխորհին կից ներգաղթի կոմիտեի ավանների շինարարության պետ։

Ընտրվել է ՀԿԿ II և IV համագումարների պատգամավոր, մասնակցել է մի շարք խորհրդաժողովների, մի քանի անգամ ընտրվել է Հայաստանի կենտգործկոմի անդամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 54-55: