Հիշիր (ֆիլմ, 2000)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշիր
անգլ.՝ Memento
Երկիր ԱՄՆ
Ժանրնեո նուառ, միստիկ ֆիլմ[1][2][3], ֆլեշբեք ֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա, թրիլեր, սարսափ ֆիլմ, ֆիլմ նուար[4] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաամնեզիա
ՀիմքMemento Mori?
Թվականսեպտեմբերի 5, 2000[5], հոկտեմբերի 11, 2000[5], դեկտեմբերի 13, 2001[6], հունվարի 19, 2001 և 2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան[1][7][8][…]
ՊրոդյուսերՋենիֆեր Թոդ և Սյուզան Թոդ
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Նոլան[9]
ԴերակատարներՔերի-Էնն Մոս[2][7][8][…], Գայ Փիրս[2][7][8][…], Ջո Պանտոլիանո[2][7][8][…], Մարկ Բուն կրտսեր[8][10][9][…], Ջորջա Ֆոքս[8][10][9][…], Սթիվեն Տոբոլովսկի[8][10][9][…], Հարիեթ Սանսոմ Հարրիս[8][10][9][…], Քալում Քիթ Ռեննի[8][10][11][…], Լարրի Հոլդեն[8][10][11], Թոմաս Լենոն[8][10][12] և Մարիեն Մյուլլերլեյլ[10][12]
ՕպերատորՈւոլլի Փֆիսթեր
ԵրաժշտությունԴևիդ Ջուլիան
ՄոնտաժԴոդի Դորն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունNewmarket Films[7] և Summit Entertainment
Տևողություն113 րոպե[13]
Բյուջե9 000 000 $[14]
Շահույթ39 665 951 $[14]
 Memento (2000 film) Վիքիպահեստում

«Հիշիր» (անգլ.՝ Memento), ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերից, որը հիմնված է իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի «Mememto Mori» պատմության վրա։ Գլխավոր դերը մարմնավորում է Գայ Փիրսը։

Ֆիլմի անվանումը՝ «Memento» լատինական է և ակնարկ է Memento mori թևավոր խոսքին:Ռուսական ցուցադրություններում ֆիլմի անունը լատիներենից թարգմանվել է ռուսերենի։

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում 2000 թվականին և այդ պահից ընդունվել է կինոքննադատների կողմից:Ֆիլմի առաջին ցուցադրությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում՝ 2000 թվականի հոկտեմբերի 11-ին:ԱՄՆ-ում տեղի է ունեցել սահմանափակ ցուցադրություն 2001 թվականի մարտի 16-ին։ «Memento» ֆիլմը ստաբիլ ներառվում է լավագույն 250 ֆիլմերի շարքերի մեջ ըստ Internet Movie Database-ի:2017 թվականին ընդգրկվել է ֆիլմերի ազգային ցուցակի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը՝ Լեոնարդոն (Լեդին), տառապում է հիշողության հետ կապված հիվանդությամբ։ Նա հիանալի կերպով հիշում է ամեն ինչ մինչ հիվանդության ի հայտ գալը, սակայն դրանից հետո կատարված ոչինչ նա մտապահել չի կարողանում։ Ամեն 10-15 րոպեն մեկ նա մոռանում է քիչ առաջ իր հետ կատարված դեպքերը։ Նա փորձում է այս բացը լրացնել մարմնի վրա կարևոր տեղեկատվությունները դաջելով և լուսանկարների միջոցով։ Նա փնտրում է իր կնոջը սպանած մարդուն՝ Ջոն Ջ-ին, և հանուն դրա նա պատրաստ է ամեն ինչի...

Ֆիլմի հիմնական ինտրիգը կայանում է Լեոնարդոյի հետաքննության այն մասի միջև, որը տեղի է ունեցել ոչ հեռու անցյալում:Ինտրիգի պահպանման համար և դիտորդին ստիպելու, որպեսզի նա տեսնի ֆիլմում տեղի ունեցող ամեն ինչ գլխավոր հերոսի աչքերով,ֆիլմի ռեժիսորը օգտագործում է ինվերսիոն կոմպոզիցիայի մեթոդը.պատմության մի հատվածում տվյալ մասը բաժանված է հինգ րոպեանոց ՛՛կտրվածքների՛՛,որոնք իրար են հաջորդում հակառակ հերթականությամբ:Յուրաքանչյուր հաջորդող մասը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել նախորդում։

Հինգ րոպեանոց ՛՛կտրվածքները՛՛ լցված են երեք րոպեանոց սև-սպիտակ մուտքագրումներով,որոնց մեջ ժամանակը անցնում է սովորական հերթականությամբ:Ֆիլմի վերջում երկու սյուժետային գծերը միանում են իրար և սև-սպիտակը ժապավենը գույն է ստանում:Այդ պահից դիտորդը կարող է վերականգնել ամբողջ ժամանակագրական հերթականությունը։

Ռեժիսորական մեկնաբաննություններում Նոլանը պատկերում է ֆիլմը այսպես.

Ամբողջ ֆիլմը հայացք է դեպի մարդու ներքին աշխարհը,նրա կյանքը.Հայացք դեպի այն,ինչի հետ մարդը ստիպված է պայքարել.ինքը իրեն հետ և,իհարկե, շրջապատող աշխարհի հետ նույնպես:Բացի դրանից,սա հայացք է դեպի այն մարդու մտքերին,ում աշխարհաընկալումը կտրականապես տարբերվում է համընդունվածից:Ես հուսով եմ,որ մենք բոլորս կփորձենք մտածել մեր անձնական կյանքի ընթացքի մասին:«Հիշիր»՝ հայացք է դեպի ներքնաշխարհը,բայց նաև հնարավորություն է նայել աշխարհին այլ մարդու աչքերով։

Ֆաբուլա (պատմությունը՝ ժամանակագրական հերթականությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում գործողությունների հաջորդականությունը կատարվում է գեղարվեստական ձևով:Սև-սպիտակ դրվակներին համապատասխանում է ավելի վաղ դեպքեր:Պրոլոգ(հիշողությունների մաս).Ապահովագրական ծառայության աշխատակցին՝ Լեոնարդո Շելբիին, հրահանգում են հետաքննել Սեմմի Ջենկիսի գործը:Ավտովթարից հետո Սեմմին,ենթադրաբար,կորցրել է նոր բաներ մտապահելու հնարավորությունը:Լեոնարդին պետք է պարզել,թե արդյոք այդ երևույթը հոգեկան շեղման արդյունք է,թե պատճառը ֆիզիկական վնասվածքի մեջ է(երկրորդի դեպքում ապահավոգրական ընկերություն պարտավոր է կոմպենսացիա վճարել):Լեոնարդը ապացուցում է Սեմմիի "անգիտակցությունը" ենթագիտակցական հարթակում,այդպիսով ապահովագրական ընկերությունը չի կոմպենսացնում ոչինչ,իսկ Լեոնարդը ավելի բարձր պաշտոն է ստանում:Ինչ-որ ժամանակ անց,գիշերով Լեոնարդի տուն են ներխուժում երկու անձ,բռնաբարում նրա կնոջը:Տեսնելով դա,Լեոն սպանում է մեկին,սակայն մյուսից ստանում է հարված գլխին:Այդ հարվածի պատճառով Լեոն կորցնում հիշելու հնարավորությունը։

Հերթականությամբ ընթացող մասը (սև-սպիտակ)։ Լեոնարդ Շելբին (Գայ Փիրսը) արթնանում է մոթելի անծանոթ սենյակում,չհիշելով թե ինչու է գտնվում այդտեղ:Նա սկսում է զրուցել հեռախոսին զանգահարած անծանոթի հետ:Այդ խոսակցության ընթացքում ֆիլմի գլխավոր հերոսը պատմում է Սեմմի Ջենկիսի (Սթիվեն Տոբոլովսկի) պատմությունը:Սեմմին տառապել է անտերոգրադ ամնեզիայով,որը նպաստել է նրա մոտ նոր հիշողությունների ձևավորմանը:Ինքը՝ Լեոնարդը,աշխատել է ապահովագրական ընկերությունում՝ ապահովագրական դեպքերի հետաքննման բաժինում:Տվյալ դեպքում Լեոնարդը պետք է հասկանար արդյոք ֆիզիկական բնույթ է կրում Սթիվենի վնասվածքը (այդ դեպքում պետք է ապահովագրական գումար վճարել),թե հոգեկան (այս դեպքում վճար չկա):Իր հետաքննության ժամանակ հրավիրված հոգեբանը բացահայտեց,որ անտերոգրադ ամնեզիայով տառապողները դեռ հնարավորություն ունեն հաղթահարել որոշակի խնդիրներ:Շատ փորձեր անելուց հետո Լեոնարդը որոշեց, որ Սեմմիի հիվանդությունը կրում է հոգեկան բնույթ,այսինքն ոչ մի փոխհատուցում չվճարվեց Սեմմիի ընտանիքին,քանի որ նա ապահովագրված չէր հոգեկան հիվանդություններից:Լենարդոն ստանում է կոչման բարձրացում այն բանի համար, որ կարողացավ պահպանել ապահովագրական ընկերության ֆինանսները:Սակայն Սեմմիի կինը կասկածելով ապահովագրական ընկերության որոշման օբյեկտիվությանը, գալիս է Լենոարդոյի մոտ և հարցնում է թե արդյոք նա կարծում է որ Սեմմի հիշողության կորուստները,դա ուղղակի սիմուլյացիայի հետևանք է:Մտածելով,թե կնոջը պետք է որևէ սփոփիչ պատասխան,Լեոնարդը կրկին ասում ապահովագրական ընկերության կատարած որոշումը.Սեմմին ֆիզիոլոգապես կարող է ստեղծել նոր հիշողություններ:Սեմմի կինը ՝ դիաբետիկ լինելով,փորձում է ապացուցել Սեմմի նոր հիշողություններ ստեղծելու կարողության հիպոթեզը և խաբեության ճանապարհով (ժամասլաքները հետ տանելով) ստիպում է Սեմմիին անել նրան մի քանի ներարկումներ նույն ժամանակահատվածում:Այդ դեպքից հետո ոչ մի բան չկասկածող Սեմմին չափից մեծ քանակ ինսուլին ներարկելով՝ կոմայի մեջ է քցում իր կնոջը, որն էլ մահանում է,իսկ իրեն՝ Սեմմիին, տանում են հոգեբուժարան։

Հաջորդաբար Լեոնարդը հեռախոսով պատմում է ինչ-որ անծանոթի, թե ինչպես է մահացել իր կինը:Գիշերով իրենց տուն են մտնում 2 գող և բռնաբարում են իր կնոջը, իսկ հետո սպանում:Լեոնարդը հրազենով սպանում է մեկին,սակայն մյուսը մեջքից հարված է հասցնում Լեոնարդին:Այդ հարվածի արդյունքում Լեոնարդի մոտ սկսում է զարգանալ անտերոգրադ ամենիզան,որը խոչընդոտում է ինֆորմացիայի տեղաթփոխմանը կարճատև հիշողությունից երկարատև:Այդ դեպքից հետո Լեոնարդը վրեժխնդրությամբ է լցվում և որոշում է սպանել երկրորդին ևս:Այդ պատճառով,նա մի համակարգ է մշակում որի շնորհիվ կարող է կոմպենսացնել կարճատև հիշողույթան կորուստը.նա հաճախ լուսանկարներ է անում Պոլարոիդ-690 ֆոտոապարատով,նկարների վրա գրառումներ թողնում,իսկ ամենակարևոր փաստերը դաջում է իր մարմնի վրա:Լուծման մի բանալին այն դաջվածքն է,ըստ որի մարդասպանի անունը "Ջոն կամ Ջեյմս Ջ" է:Ոմն Թեդդին,երկար հեռախոսային խոսակցությունների նախաձեռնողը,ասում է Լեոնարդոյին,որ մարդասպանը թմրանյութերի վաճառքով է զբաղվում և գտնվում է մի լքված շինությունում քաղաքից դուրս:Լեոն գնում է այդտեղ և սպանում է Ջիմմի Գրանց անունով մարդու և լուսանկար է անում Պոլարոիդով:Այդ հատված նկարով ամբողջ ֆիլմը սև-սպատակից գույներ է ստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշիր (ֆիլմ, 2000)» հոդվածին։