Հին վեհարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հին վեհարան
Մայր աթոռ3.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ

Հին վեհարան, Հին կաթողիկոսարանը, Մայր Աթոռի ամենաուրույն թանգարաններից է։ Այն կառուցվել է Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք և իբրև գործող վեհարան է ծառայել 20 կաթողիկոսների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հայրապետական նստավայրը կառուցվել է 1910 թվականին, սակայն այն բռնագրավվել է խորհրդային իշխանությունների կողմից, և մինչև 1962 թվականը հին շենքն իբրև կաթողիկոսարան է գործել։

Շենքի վերականգնողական աշխատանքները վերսկսեցին 1968 և 1971 թթ., և այն վերածվեց կաթողիկոսական թանգարանի։ Թանգարանը նվիրված է 1738 - 1962 թթ. գահակալած բոլոր կաթողիկոսներին՝ Խրիմյան Հայրիկ, Գևորգ Դ, Ե, Զ, Ներսես Աշտարակեցի և Վազգեն Ա հայրապետներին։

Հին Վեհարանի երկրորդ հարկում է գտնվում ընդունարանը, գահասրահը, որ կոչվում է նաև Ծաղկյա դահլիճ, կաթողիկոսի պաշտոնական գրասենյակը, կաթողիկոսական բնակարանը, սեղանատունը և այլ օժանդակ սենյակներ։ Ծաղկյա գահասրահը հատկապես ուշագրավ է առաստաղի և պատերի զարդագրություններով (18-րդ դար), որոնց հեղինակները Հովնաթանյան նկարիչներն են։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանելով Հին Վեհարանի ձևավորումն ու կահավորանքը՝ թանգարանում ցուցադրվում են մեր մեծագործ Կաթողիկոսների անձնական իրեր՝ նրանց կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, լուսանկարներ։

Այժմ թանգարանը բաց չէ հանրության առջև, քանի որ ցուցադրության համար նախատեսված իրերն ու փաստաթղթերն անհրաժեշտ է պահել համապատասխան պայմաններում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]