Հին Եգիպտոսի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Եգիպտոսի գրականություն, եգիպտերենով գրված Հին Եգիպտոսի փարավոնյան շրջանից մինչև Հռոմեական տիրապետության վերջի գրականությունը։ Շումերական գրականության հետ համարվում է աշխարհի առաջին գրականությունը[1]։

Եգիպտական հիերոգլիֆներ, Ռամզես II -ի դամբարանում, Լուքսոր տաճար

Հիերոգլիֆները և հիերատիկ գրերը առաջին անգամ հին Եգիպտոսում հայտնվել են մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին փուլում։ Հին թագավորության ժամանակաշրջանում (մ. թ. Ա. XXVI—XXII դ.) գրական ստեղծագործության մեջ էին մտնում դամբանական տեքստերը, նամակները, կրոնական օրհներգերն ու բանաստեղծությունները և հիշարժան ինքնակենսագրական տեքստերը, որոնք պատմում էին ականավոր մարդկանց կյանքի մասին։ Միայն Միջին թագավորության (մ. թ. Ա. XXI—XVII դար) սկզբում է ստեղծվել պատմողական գրականությունը։ Դա, Ռ. Բ. Պարկինսոնի խոսքերով ասած, «միջոցների հեղափոխություն» էր, և նկատվեց գրողների մտավոր դասի բարձրացում, նոր մշակութային զգացմունքներ, գրագիտության աննախադեպ մակարդակ (գրագետ էր ամբողջ բնակչության մեկ տոկոսը) և գրավոր նյութի ավելի մատչելիության արդյունք[2]։ Գրական ստեղծագործությունը պատկանում էր գրողների այնպիսի դասի, որոնք աշխատում էին արխիվներում, դիվանատներում և իշխող փարավոնի բակում։

Միջին եգիպտերենը՝ Միջին թագավորության բանավոր խոսքը, դարձավ դասական լեզու Նոր թագավորության ժամանակ (Մ. թ. Ա. XVI—XI դդ.), և եգիպտական լեզուն առաջին անգամ հայտնվեց գրավոր տարբերակով։ Նոր Թագավորության գրիչները կանոնիկացրել և վերաշարադրել են շատ գրական տեքստեր միջին եգիպտական լեզվով, որը, որպես այդպիսին մնաց սուրբ հիերոգլիֆիկ տեքստերի բանավոր ընթերցանության համար օգտագործվող լեզու։ Միջին թագավորության ժամանակաշրջանի գրականության որոշ ժանրեր, ինչպես, օրինակ, խրատներն ու պատմությունները, հայտնի են դարձել Նոր թագավորությունում։ Առավել տարածված և հայտնի պատմություններից էին «Սինուհեթի պատմությունը», «Պերճախոս գյուղացին» և այլն։ Նոր թագավորության ժամանակաշրջանում ծաղկում են ապրում գրականության նոր ժանրեր, ինչպես, օրինակ, գրաֆիտիները՝ տաճարների և դագաղների պատերին, բայց ոչ միայն պատկերներով, այլև կաղապարային արտահայտություններով (ֆրազ)։ Հեղինակային իրավունքը կարևոր էր միայն որոշ ժանրերում, մինչդեռ ուսմունքի կամ կրոնական տեքստերը գրվել են կեղծանուններով և կեղծ վերագրումով՝ հայտնի պատմական գործիչներին։ Մարգարեական տեքստի ժանրը վերածնվել է միայն հելլենիստական Եգիպտոսում (մ. թ. Ա. IV—III դար)։

Հին եգիպտական տեքստերը գրվում էին պապիրուսների, կրաքարային, կերամիկական օստրակոնների, փայտե գրատախտակների, մոնումենտալ քարե շենքերի և նույնիսկ դագաղների վրա։ Մինչ օրս պահպանված տեքստերը ներկայացնում են հին Եգիպտոսի գրական ժառանգության միայն մի փոքր մասը։ Նեղոս գետով պայմանավորված խոնավ կլիման չի նպաստել պապիրուսների և արձանագրությունների պահմանմանը։ Սակայն եգիպտական քաղաքակրթության ամայի ծայրամասերում գտնվող բնակավայրերում հնագետները հազարավոր տարիներ անց հայտնաբերել են գրականության բազմաթիվ գաղտնի պահեստներ։

Գրի, գրելու միջոցներ և լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերոգլիֆիկա, հիերատիկա և դեմոտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում՝ Վաղ թագավորության ժամանակաշրջանում, հիերոգլիֆիկան և հիերատիկան դառնում են գրերի լավ հաստատված տեսակներ։ Հիերոգլիֆիկ նամակը բաղկացած է առարկաների փոքր նկարներից[3]։

Կրաքարային կոթողը եգիպտական արքայադուստր Նեֆերեթիաբեթի դամբարանից Գիզայում

Օրինակ, մի հիերոգլիֆ պատկերող փականը նշանակում էր որևէ ձայն։ Երբ զուգակցվում էին հիերոգլիֆները, արդեն ցույց էին տալիս վերացական հասկացություններ, ինչպիսիք են՝ վիշտը, երջանկությունը, գեղեցկությունը, չարը։ Նարմերի Պալետում, որը կառուցվել է Մ. թ. ա. 3100 թվականին, դոդինաստիկ Եգիպտոսի վերջին փուլում, Նարմերի անունը գրելիս օգտագործվում են սոմայի պատկերներ[4]։

Եգիպտացիները հիերոգլիֆները կոչում էին «Աստծո խոսքեր» և դրանք կիրառում էին բարձր նպատակների համար, օրինակ, թաղման տեքստերի միջոցով հաղորդակցվում էին աստվածների և հոգիների հետ։

Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում էր մեկ առարկա։ Քրմական ծիսակարգի գործողությունների միջոցով քրմերը հոգիների և աստվածների հետ հաղորդակցման համար բացում էին տաճարների մակերեսները զարդարող հիերոգլիֆները։ Հուղարկավորության տեքստերում կան այնպիսի պնդումներ, որ հիերոգլիֆների աղավաղումը և նույնիսկ բացթողումը կարող էր վատ հետևանք ունենալ հանգուցյալի հոգու վրա։ Մահացածի հոգու բարեկեցությունը կախված էր լավ տեքստից։ Թունավոր օձի կամ այլ վտանգավոր կենդանու հիերոգլիֆի խեղաթյուրումը հեռացնում էր պոտենցիալ վտանգը։

Պապիրուս

Հիերարտիկան հիերոգլիֆների համեմատաբար պարզեցված ձևն էր։ Դրանցով նույնպես կազմվում էին կրոնական կամ դամբանական տեքստեր։ Մ. թ. ա. առաջին հազարամյակին կալիգրաֆիկ հիերատիկան դարձել է այն տառատեսակը, որն առավելապես օգտագործվել է հուղարկավորության պապիրուսներում։ Մինչդեռ հիերոգլիֆների ուղղագրությունը պահանջում էր առավելագույն ճշգրտություն։ Հիերատիկան շատ ավելի արագ էր կատարվում։ Առաջին հերթին այն ծառայել է որպես ոչ փարավոնյան, ոչ մոնումենտալ և ոչ պակաս պաշտոնական գրվածքների, այլ նամակների, իրավաբանական փաստաթղթերի, բանաստեղծությունների, հարկային հաշվետվությունների, բժշկական տեքստերի, մաթեմատիկական տրակտատների և ուսումնական տեքստերի համար։ Գոյություն են ունեցել հիերատիկայի երկու ոճեր. մեկը գեղագրություն էր և սովորաբար օգտագործվում էր կառավարական հաշվետվությունների և գրական տեքստերի համար, մյուսը՝ ոչ պաշտոնական հաշիվների և նամակների համար։ Մ. թ. Ա. 1-ին հազարամյակի կեսերին հիերոգլիֆիկան և հիերարտիկան դեռևս օգտագործվել են թագավորական, մոնումենտալ, կրոնական և թաղման սուրբ գրությունների համար, մինչդեռ նոր տառատեսակը օգտագործվել է ոչ պաշտոնական, ամենօրյա դեմոտիկ տեքստերի համար։ Հին եգիպտացիների կողմից ընդունված վերջնական տառատեսակը ղպտիական գիրն էր ՝ հունական այբուբենի ադապտացված տարբերակը։ Ղպտիերենը ընդունված է համարվում մ. թ. ա 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն ողջ Հռոմեական կայսրությունում. հիերոգլիֆները սկսվում են ընկալվել որպես հեթանոսական ավանդույթի կռապաշտական պատկերներ, որոնցով այլևս հնարավոր չէր աստվածաշնչյան կանոնագիրք գրել։

Գրելու գործիքներ և նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերարտիկ գիր, մ.թ.ա. 10-րդ դար

Տեքստերը գրվել են ամենատարբեր հարմարանքներով։ Բացի քարի վրա գրությունները կտրելու համար անհրաժեշտ գործիքից՝ հին Եգիպտոսում տեքստ գրելու հիմնական գործիքը եղեգի գրիչն էր։ Ենթադրվում է, որ պապիրուսի ոլորանները բավականին թանկարժեք առարկաներ էին։ Հռոմեական շրջանում եգիպտական ավանդական եղեգը փոխարինվել է հունա-հռոմեական տարածված ավելի կարճ, հաստ եղեգով։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ է գալիս թանաքը։ Հունա-հռոմեական գրավոր պարագաների կիրառումը ազդեցություն է ունեցել եգիպտական ձեռագրիերի վրա, քանի որ հիերատիվ նշանները դարձել են ավելի լայնորեն տեղակայված, ավելի կլորացված և ավելի մեծ անկյունային ճշգրտությամբ[3]։

Գրավոր նյութերի պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատում կառուցված ստորգետնյա եգիպտական դամբարանները, թերևս, առավել հարմար պայմաններ էին ապահովում պապիրուսային փաստաթղթերի պահպանման համար։ Օրինակ, կան շատ լավ պահպանված հուղարկավորության պապիրուսներ՝ «Մեռյալների գիրք», որոնք տեղադրում էին դամբարաններում։ Լավ պահպանված գրական պապիրուսների մեծ մասը վերաբերում է այս Նոր թագավորության ժամանակաշրջանին։ Այդ խոնավ միջավայրը անբարենպաստ էր պապիրուսային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանման համար[5]։ Հնագետները պապիրուսային փաստաթղթերի ավելի մեծ քանակություն են հայտնաբերել անապատային բնակավայրերում՝ ոռոգման կառույցներ չունեցող բնակավայրերում, ինչպիսիք են՝ Էլեֆանտինան, էլ - Լահուն և էլ - Խիբան։

Գյուղացիները պապիրուս են հավաքում

Քարերը հաճախ կրկին օգտագործվել են որպես շինանյութ, եւ օստրակոններով թանաքը պահպանվել է միայն չոր միջավայրերում[6]։ Եթե պապիրուսային գլանափաթեթները և փաթեթները սովորաբար պահվում էին արկղերում, ապա օստրակոնները սովորաբար աղբ էին նետում։ Հայտնաբերվել են նամակներ, հիմներ, հորինովի պատմվածքներ, բաղադրատոմսեր, անդորրագրեր և կտակներ։ Պենելոպե Ուիլսոնը հնագիտական այդ գտածոները համեմատում է ժամանակի աղբանոցի կամ թափոնների կոնտեյների հետ։ Նա նշում է, որ Դեյր Էլ Մեդինայի բնակիչները գրագետ են եղել հին եգիպտական չափանիշներով, և նախազգուշացնում է, որ նման գտածոները լինում են միայն «հազվագյուտ հանգամանքներում և որոշակի պայմաններում»։ Ջոն Թեյթն ընդգծում է, որ «եգիպտական նյութերը պահպանվել են շատ անհավասար <...> այդ անհավասարությունը վերաբերում է ինչպես ժամանակին, այնպես էլ տարածքին»։ Նա նշում է, որ այն ժամանակ, երբ որոշ տեքստեր պատճենահանվել են մի քանի անգամ, մյուսները հայտնի են եղել միայն մեկ օրինակով։ Օրինակ, Միջին թագավորության դարաշրջանի «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» տեքստի միայն մեկ ամբողջական օրինակ կա[7]։ Սակայն, այս հեքիաթը նաև հայտնվում է սրբապատկերների վրա՝ հատվածների տեսքով։ Շատ այլ գրական ստեղծագործություններ պահպանվել են միայն դրվագներով կամ կորցրած բնօրինակների թերի պատճեններում։

Եգիպտերենի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրն առաջին անգամ հայտնվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Այն օգտագործվել է միայն կարճ անունների և մակագրությունների փոխանցման համար։ Առնչվող տեքստերը չեն հայտնվել մինչև մ. թ. ա. 2600: Այս իրադարձությունը ազդարարեց եգիպտերենի առաջին հայտնի փուլի սկիզբը։ Հին եգիպտերենը է գոյություն է ունեցել միայն բանավոր։

Սյուներ՝ Ռամզես II-ի օրոք կառուցված

Միջին թագավորության ժամանակ այն վերածվել է միջին եգիպտերենի։ Չնայած միջին եգիպտերենը սերտորեն կապված էր հին եգիպտերենին, սակայն վերջինս զգալիորեն տարբերվում էր քերականական կառուցվածքով։ Ուշ եգիպտերենը խոսակցական լեզու է դարձել մ. թ. ա. 1600 թվականին, սակայն չի օգտագործվել որպես գրավոր լեզու մինչև մ. թ. ա. 1300 թվականը։ Մ. թ. Ա. VII դարում հին եգիպտերենը աստիճանաբար վերածվել է դեմոտիկայի, և թեև դեմոտիկան խոսակցական լեզու է մնացել մինչև մ. թ. Ա. V դարը, բայց այն աստիճանաբար փոխարինվել է ղպտիերենի։

Հիերարտիկան կիրառվել է հին եգիպտական և միջին եգիպտական լեզուներում հիերոգլիֆների հետ՝ դառնալով նամակի գերիշխող ձև[8]։ Նոր թագավորության ժամանակ եգիպտերենը դառնում է դասական և պետական լեզու։ Դառնում է նաև գրականության լեզու գրականության ավելի վեհ ձևերի համար, ինչպիսիք են՝ պատմական փաստաթղթերը, հիշարժան ինքնակենսագրությունները, կրոնական օրհներգերը և դամբանականները։ Սակայն, Միջին թագավորության գրականությունը, որը գրվել է միջին Եգիպտերենով, վերագրվում է հիերատիկային։

Գրականության գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող՝ ծնկին պապիրուս, մ. թ. ա. 15-14-րդ դարեր

Հին Եգիպտոսի պատմության ընթացքում ընթերցանությունը և գիրը պետական հաստատություններում ծառայելու հիմնական պահանջներն էին, թեև կառավարական պաշտոնյաները ամենօրյա աշխատանքում օգնություն էին ստացել էլիտար, գրագիր սոցիալական խմբից։ Ինչպես երևում է Ռամմեսիդների II շրջանի պապիրուս Անաստասի II-ից, գրողներին պետք էր նույնիսկ կազմակերպել լճի պեղումներն ու աղյուսե թեքատի կառուցումը, որոշել տղամարդկանց թիվը կոթողի տեղափոխման և ռազմական առաքելության մատակարարման համար։ Բացի կառավարությունում ծառայելուց՝ գրողները նաև ծառայություններ են մատուցել անգրագետ մարդկանց՝ նամակներ, գովազդային նյութեր և իրավաբանական փաստաթղթեր կազմելու գործում։ Գրագետ մարդիկ կազմում էին բնակչության միայն 1 տոկոսը, մնացած մասը ներառում էր անգրագետ գյուղացիներ, հովիվներ, արհեստավորներ և այլ աշխատողներ, ինչպես նաև առևտրականներ։

Գրողները պատասխանատու էին գրական տեքստի պահպանման, հաղորդման և սրբադասման։ Աշակերտները, որոնք վերաշարադրում էին դասական «Սինուխայի հեքիաթ»ը և «Ամենեմխաթի ուսուցումները» ստեղծագործությունները, ուսումնասիրում էին ուղղագրության կանոնները և ստանում անհրաժեշտ բարոյական արժեքներ։ Միջին թագավորության ժամանակաշրջանում օստրակոններում գրված մանկավարժական տեքստերի մեծ մասը ուսանելի էին մանկավարժական համակարգում։ Պատմվածքները, ինչպիսիք են «Սինուխի հեքիաթը» և «Նեֆերկարեի Թագավորը և գեներալ Սասենեթը», հազվադեպ են օգտագործվել դպրոցական վարժությունների համար։ Սակայն, այդ պատմությունները նույնպես կրել են ուսուցողական բնույթ, և գլխավոր հերոսները սովորաբար կրում էին բարոյական մեծ արժեքներ, ինչպիսիք են հայրենիքի հանդեպ սերը կամ վստահությունը իրենց ուժերի վրա։

Գրագետ եգիպտացիները գրականությունից դուրս նաև դասական գրականության հասանելիություն են ունեցել։ Գրողները երբեմն բացասաբար էին վերաբերվում դասականների նման սիրողական օգտագործմանը։ Հանս-Վերներ Ֆիշեր-Էլֆերտը ենթադրում է, որ գրողները հատկապես մտահոգված էին համատեքստից դուրս հատվածների չարաշահմամբ՝ համարելով, որ ավելի լավ է սովորել և փորձել հասկանալ ընդհանուր առմամբ դասական ստեղծագործությունները։

Եգիպտական գրականության և արվեստի մեջ սուղ, բայց ամուր ապացույցի հիման վրա կարելի է պնդել, որ գոյություն է ունեցել տեքստերի բանավոր ընթերցանության պրակտիկա, օրինակ, թաղման նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր բարձրաձայն կարդում են պապիրուսային տեքստեր։ Եգիպտական բառը՝ «šdj»՝ «կարդալ բարձրաձայն», կապված էր կենսագրությունների և նամակների ընթերցանության հետ։ Որոշ տեքստեր, օրինակ, սիրո, դամբանական, գովաբանական, երգվում էին։ Մ. թ. ա. I դարի պատմվածքների շարքում յուրաքանչյուր պատմություն սկսվում էր «Ձայն, որը փարավոնի առաջ է» արտահայտությամբ. այն ցույց էր տալիս,որ տեքստը բարձրաձայն ընթերցվել է լսարանի առջև։ Գրականությունը ծառայել է նաև կրոնական նպատակներին։ Սկսած հնագույն թագավորության «Բուրգերի տեքստեր»-ից՝ դամբարանի պատերի, սարկոֆագների և պապիրուսների դամբանական ստեղծագործությունները նախատեսված էին հոգու պաշտպանության եւ դաստիարակության համար[9]։

Թեև գրականության ստեղծմամբ հիմնականում զբաղվել են տղամարդիկ, սակայն թվում է, որ որոշ տեքստեր գրվել են կանանց կողմից։ Օրինակ, պահպանվել են կանանց ուղարկած և ստացած մի քանի նամակներ, և տարբեր տեքստերում խոսվում է կանանց մասին, ովքեր նամակներ են գրում։ Սակայն Էդվարդ Ֆ. Ուենտը պնդում է, որ նույնիսկ այդ դեպքերում հնարավոր է, որ կանայք չեն գրել, այլ վարձել են գրողներ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական գեղարվեստական գրականությունը գրավոր չի գրանցվել մինչեւ Միջին թագավորության տասներկուերորդ դինաստիայի սկիզբը։ Հին Թագավորության տեքստերը հիմնականում օգտագործվել են աստվածային պաշտամունքի համար։ Միջին թագավորության տեքստերը գրվել են զվարճանքի եւ մտավոր հետաքրքրասիրության բավարարման նպատակների հետ։ Փարքինսոնը եւ Մորենցը նաեւ կարծում են, որ Միջին թագավորության գրավոր ստեղծագործությունները Հին թագավորության բանավոր գրականության արտագրություններ են։

Հիերոգլիֆներ. մ.թ.ա 1323—1319 թվականներ

Առնվազն հայտնի է, որ որոշ բանավոր բանաստեղծություններ տեղափոխվել են գրավոր գրականություն։ Օրինակ, պատգարակներ տեղափոխողների երգերը գրավոր պահպանվել են Հին թագավորության գերեզմաններում։ Ավելին, որոշ հեղինակներ, հնարավոր է, որ կրկնօրինակել են հին նախատիպերի բնորոշ ոճը։ Գեղարվեստական սյուժեները հաճախ ոչնչացվել են ժամանակի և տարածության մեջ. գեղարվեստական գրականության մեջ ժամանակակից սյուժեների կիրրառումը համեմատաբար ուշ երևույթ էր։ Օրինակ, Միջին թագավորության հեղինակները գրում էին իմաստության մասին հորինված տեքստեր, որոնց գործողությունները տեղի էին ունենում Հին թագավորության ոսկե դարում (օրինակ՝ «Կագեմնիի ուսմունքները», «Պտղահոտեպի ուսմունքները» և «Նեֆերտի»-ի նախաբանը) կամ կարող էին ստեղծել ավելի քաոսային մթնոլորտում ծավալվող գործողություններ (օրինակ՝ «Մերիկարի խրատ» և «Պերճախոս գյուղացին»)։ Կան նաև այնպիսի սյուժեներ, որոնք արծարծում են հավերժական թեմաներ՝ սեր, մահ։

Պարկինսոնը գրում է, որ գրեթե բոլոր գրական տեքստերը գրվել են կեղծանուններով, իսկ հաճախ կեղծ կերպով վերագրվել են պատմության այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են փարավոնները և վիզիրիները։ Միայն գրականագիտական ժանրերի ստեղծագործություններն է ճիշտ վերագրել պատմական անձանց։ Նման ժանրերի տեքստերը, ինչպիսիք են պատմողական պատմվածքները, երբեք չեն գրվել հայտնի պատմական անձի անունով։ Թեյթը պնդում է, որ դասական ժամանակաշրջանում եգիպտացի գրողներն իրենց կարծիքն են հայտնել տեքստերի հեղինակային իրավունքները դպիրների դերի մասին, սակայն ուշ շրջանում կրոնական էլիտան տաճարներում վերահսկել է հեղինակային բոլոր իրավունքները։

Միջին թագավորության XI դինաստիայի Հեքանահթի պապիրուսներից մեկը

Մի քանի բացառություններ կան կեղծանունների օգտագործման կանոններից։ Մասնավոր և երբեմն օրինակելի նամակների հեղինակները սովորաբար խոստովանում էին, որ գրվածքը իրենց է պատկանում։ Մասնավոր նամակները դատարանում կարող էին օգտագործվել որպես ապացույցներ, քանի որ յուրաքանչյուր մարդու ձեռագիրը եզակի էր համարվում։ Փարավոնի կողմից ստացված կամ գրված մասնավոր նամակները երբեմն Միապետության պատվին քարե հուշարձանների հիերոգլիֆներով են գրվել, և քարե կոթողների վրա գրված փարավոնյան հրամանագրերը հաճախ հրապարակվել են։

Գրական ժանրեր և թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցողական տեքստի պատճեն

Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր։ ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից։ Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական գործեր գրվել են արձակ։ Հին եգիպտական բանաստեղծությունների մեծ մասը եղել է երկտողանի, բայց նաև՝ եռատող և քառատող։

Ուսուցողական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժանրի գրականությունը դիդակտիկ բնույթ ուներ, և ենթադրվում է, որ Միջին թագավորությունում ընդգրկված է գրողի կրթության ծրագրում։ Կան ապացույցներ, որ ուսուցման տեքստերը ստեղծվել են առաջին հերթին ոչ թե կրթության մեջ օգտագործելու համար, այլ գաղափարական նպատակներով։ Օրինակ, Ադոլֆ Էրմանը գրում է, որ Ամենեմհեթ Ա-ի (մ. թ. ա. մոտ 1991-1962 թվականներ) որդիների ուսուցումը հեռու էր դպրոցական փիլիսոփայության շրջանակներից, և ոչ մի կապ չուներ դպրոցի հետ։ Պատմողական գրականությունը (ինչպես, օրինակ, «Պերճախոս գյուղացին») ընդգծում է անհատ հերոսի թեման, որը մարտահրավեր է նետում հասարակությանը և ընդունված գաղափարախոսություններին, մինչդեռ ուսուցողական տեքստերը, ընդհակառակը, ընդգծում են ընդունված դոգմաների պահպանման անհրաժեշտությունը։

Ուսուցողական տեքստերի հիմնական բառերն էին «ուսանել» և «իմանալ»։ Այս տեքստերը սովորաբար ունեին «Ուսում X-ի կողմից Y-ի համար» կաղապարային անվանում, որտեղ X-ը կարող էր լինել հեղինակավոր գործիչ (օրինակ՝ վեզիրեմ կամ փարավոն), ով բարոյական ցուցում էր տալիս իր որդուն կամ մարդկանց։ Երբեմն դժվար է որոշել, թե քանի հասցեատեր կա, քանի որ մեկ տեքստում երբեմն նշվում են մի քանի մարդիկ։ Ուսուցողական ժանրի օրինակներ կարելի է համարել «Պտղահոտեպի խրատները», «Կագեմնիի ուսուցումները», «Մերիկարի ուսուցումը» և այլն։ Միջին թագավորությունից պահպանված ուսուցողական տեքստերը հիմնականում գրված են պապիրուսների վրա, չնայած դրանց հատվածներից առկա են սրբապատկերներում և տախտակներում։

Ուսուցողական տեքստի ամենավաղ օրինակը գտնվում է դպրոցի փայտե տախտակի վրա և վերաբերում է XVIII դինաստիային։

Պատմողական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիրուս, «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում»

Այս ժանրով գրված գործերը հիմնականում հեքիաթներ և պատմվածքներ են։ Պատմողական ժանրը պահպանված գրականության մեծ մասն է կազմում։ Կարևոր պատմություններից կարելի է առանձնացնել «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում», «Նեֆերքարի արքան և գեներալ Սասենեթը», «Սինուղի հեքիաթը»։

Երգիծական գրականությունը ներկայացված է մի շարք պատմագրական հուշարձանների, նկարների, պապիրուսների և օստրակոնների վրա։

Ողբ, զրույցներ, երկխոսություններ և մարգարեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստրակոն

Մարգարեական տեքստերի, ողբերի, զրույցների, երկխոսությունների ժանրին պատկանում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Իպուվերի ելույթը», «Նեֆերտիի մարգարեությունը» և այլն։ Այս ժանրը զարգացում չի ունեցել Հին թագավորությունում, և ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի գրվել։ Եգիպտական մարգարեական գրականությունը վերածնվել է հունական Պտղոմեոսի դինաստիայում և հռոմեական ժամանակաշրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Lawrence Foster Ancient Egyptian literature: an anthology. — University of Texas Press, 2001. — 308 с. — ISBN 9780292725263
  2. R. B. Parkinson Poetry and Culture in Middle Kingdom Egypt: A Dark Side to Perfection. — Equinox Pub., 2010. — 393 с. — ISBN 9781845537708
  3. 3,0 3,1 Werner Forman, Stephen Quirke Hieroglyphs and the Afterlife in Ancient Egypt. — University of Oklahoma Press, 1996. — 192 с. — ISBN 9780806127514
  4. Penelope Wilson Sacred Signs: Hieroglyphs in Ancient Egypt. — Oxford University Press, 2003. — 180 с. — ISBN 9780192802996
  5. Stephen Quirke Egyptian Literature 1800 BC: Questions and Readings. — Golden House, 2004. — 226 с. — ISBN 9780954721862
  6. John Tait Never Had the Like Occurred: Egypt's View of its Past. — Routledge, 2016. — 380 с. — ISBN 9781315423470
  7. Fischer-Elfert, H.-W. Representations of the Past in the New Kingdom Literature / J. W. Tait. — Never Had the Like Occurred': Egypt's View of Its Past. — London, 2003. — С. 119—138. — ISBN 1844720071
  8. Miriam Lichtheim Ancient Egyptian Literature: Volume II: The New Kingdom. — University of California Press, 2006. — 262 с. — ISBN 9780520933064
  9. E. A. Wallis Budge The Dwellers on the Nile: The Life, History, Religion and Literature of the Ancient Egyptians. — Courier Dover Publications, 2012. — 385 с. — ISBN 9780486169040

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Матье, Милица Эдвиновна|Матье М. Э. Мифы Древнего Египта. — Л.: Изд-во Государственного Эрмитажа, 1940. — 116 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. с древнеегипет. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1956. — 152 с. (ռուս.)
  • Фараон Хуфу и чародеи. Сказки, повести, поучения Древнего Египта / Пер. с древнеегип. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1958. — 264 с. (ռուս.)
  • Рубинштейн, Ревекка Ионовна|Рубинштейн Р. И. Мифы Древнего Египта. — М.: Учпедгиз, 1959. — 132 с. (ռուս.)
  • Путешествие Ун-Амуна в Библ. Египетский иератический папирус № 120 ГМИИ им. Пушкина в Москве / Изд. текста и исслед. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Отв. ред. Струве, Василий Васильевич| В. В. Струве. — М.: Изд-во восточной литературы, 1960. — 134 c.: ил. — Серия «Памятники письменности Востока».(ռուս.)
  • Лирика древнего Египта / Пер. с древнеегип. Ахматова, Анна Андреевна|А. А. Ахматовой, В. А. Потаповой; Сост. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсон. — М.: Худож. лит-ра, 1965. — 158 с. (ռուս.)
  • Повесть Петеисе III. Древнеегипетская проза / Пер. с древнеег. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Текст подгот. К. Н. Жуковской. — М.: Худож. лит-ра, 1978. — 304 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. и комм. Лившиц, Исаак Григорьевич|И. Г. Лившица. — Л.: Наука, 1979. — 288 с. — Серия «Литературные памятники». (ռուս.)
  • Сказки Древнего Египта. — Краснодар: МП Полис, 1992. — 144 с. (ռուս.)
  • Рак И. В. В царстве пламенного Ра. Мифы, легенды и сказки Древнего Египта. — М.: Детская лит-ра, 2002. — 192 с. — Серия «Школьная библиотека». — ISBN 5-08-003972-8 (ռուս.)
  • Сказки Древнего Египта / Под ред. Г. А. Беловой, Т. А. Шерковой. — М.: Алетейа, 1998. — 352 с. — Серия «Сокровенное слово Востока». — ISBN 5-89321-012-3 (ռուս.)
  • Легенды и мифы Древнего Египта. — СПб.: Летний сад, Коло, 1998. — 192 с. — ISBN 5-89740-054-4 (ռուս.)
  • Синило, Галина Вениаминовна|Синило, Г. В. История мировой литературы : Древний Ближний Восток : учеб. пособие; допущено Министерством образования Республики Беларусь в качестве учеб. пособия для студентов учреждений высшего образования по специальности «Культурология (по направлениям)» — Минск: Вышэйшая школа, 2014. — 456 с. ISBN 978-985-062412-3 (ռուս.)