Հիերատիկ գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիերատիկ գիր, Հիերատական գիր (հունարեն՝ ἱερατικά), եգիպտական գաղափարագրի՝ Ք. ա. 3000 թ. մինչև 8-րդ դարի աշխարհիկ նպատակների համար օգտագործվող տեսակ, որի նշանները պարզեցված հիերոգլիֆներ են։ Օգտագործվել է պապիրուսի, կաշվի, հազվադեպ նաև քարի վրա գրելու համար։ Հիերատական գրանշանները մոտ 600 հատ են, որոնք համապատասխանում են կամ առանձին հիերոգլիֆների, կամ որպես կապգիր՝ նրանց խմբերին։ Այս գրով հնագույն հուշարձանը Աս թագավորի պապիրուսն է՝ «Պրիսսեի պապիրուսը» (վերջին տիրոջ անունով)՝ հրատարակված Փարիզում 1847 թվականին[1]։ Դուրս է մղվել դեմոտական գրի կողմից։ Անվանման հեղինակը Կղեմես Ալեքսանդրացին է (Ստրոմատիս, V. 4), ով հին հունարենով եգիպտական գրի այս տեսակը կոչել է γράμματα ἱερατικά՝ «սրբազան գիր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1975։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gardiner A. H. Egyptian hieratic texts. Leipzig, 1911.
  • Möller G. Hieratische Paläographie։ die ägyptische Buchschrift in ihrer Entwicklung von der fünften Dynastie bis zur römischen Kaiserzeit. 2. verb. Aufl. Bd. I—III. Leipzig, 1927 (Репринт։ Berlin, 1961), առցանց հղում.
  • Goedicke H. Old Hieratic Paleography. Baltimore, 1988.
  • Лурье И. М. Хрестоматия древнеегипетских иератических текстов. Л., 1948.
  • Коростовцев М. А. Введение в египетскую филологию. М., 1963. С. 59—68. առցանց հղում.
  • Перепелкин Ю. Я. Основы египетской раннединастической эпиграфики // Коростовцев М. А. Писцы древнего Египта / Под. общ. ред. А. С. Четверухина. СПб., 2001. С. 309—335. ISBN 5-89740-053-9, առցանց հղում.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիերատիկ գիր» հոդվածին։