Սարկոֆագի տեքստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին թագավորության սքարկոֆագ պատկերվաած տեքստով

Սարկոֆագի տեքստեր՝ Հին Եգիպտական թաղման նզովքների տեքստերի հավաքածու, փորագրված սարկոֆագի վերին մասում։ Նմանատիպ տեքստեր առաջին անգամ հանդիպել են Առաջին անցումային շրջանի ժամանակ։ Մասամբ այս տեքստերը վերցված են ավելի վաղ աղբյուրներից, ինչպիսիք են Բուրգերի տեքստերը, սակայն ի տարբերություն դրան Սարկոֆագի տեքստերը ընդգրկում են էականորեն տարբեր նյութեր, կապված մարդու ամենօրյա պահանջների հետ։ Դա ասում է այն մասին, որ այս տեքստերը օգտագործվել են ոչ միայն արքայական ազնվականների համար, ինչպես նաև հասարակ ունևոր մարդկանց։ Հիմա հասարակ եգիպտացիները կարող էին իրենց թույլ տալ պատրաստել սարկոֆագ թաղման նզովքի տեքստերով։ Այսուհետ ոչ միայն փարավոնները իրավունք ունեին հանդերձյալ կյանքի, այնպես էլ նաև հասարակ եգիպտացիները[1][2]։

Սակոֆագների տեքստերի մեծ մասը վերագրվել են Միջին Թագավորության շրջանին։ Սակայն երբեմն նման գրություններ են հայտնաբերվել գերեզմանների պատերին, սնդուկի վերին մասում, կճուճում, պապիրուսի վրա և նույնիսկ մումիաների թաղման դիմակների վրա։ Սահմանափակ մակերեսի պատճառով, որի վրա տեքստեր են գրված, դրանք հաճախ կրճատվել են, որն իր հերթին հանգեցրեց և բերեց տեքստերի կրճատ և ամբողջական նմանատիպ նզովքի տեքստերի, որոնցից շատերը հետագայում պատճենահանվել են Հին եգիպտական Մեռյալների գրքում[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն բուրգերի տեքստերի, որոնք կենտրոնացված են հիմնականում աստվածային հիմքի վրա, սարկոֆագի տեքստերն ընգծում են հանդերձյալ կյանքի երկրային տարրերը` Օսիրիսի կողմից կառավարվող։ Սարկոֆագի տեքստերում Օսիրիսը հանդերձյալ կյանք է առաջարկում բոլորին, ավտոմատ յուրացնում էր մահացածի անունը «Օսիրիս» ածանցով։ Այս հանդերձյալ թագավորությունը նկարագրվում է ինչպես վայր, որը լի է սարսափելի էակներով, թակարդներով և վտանգներով, որը մահացածները պետք է հաղթահարեն։ Նզովքները գրված սարկոֆագների Տեքստերում, մահացածին հնարավորություն էր տալիս պաշտպանվել վտանգներից և խուսափել երկրորդ մահից։ Սարկոֆագի Տեքստերում խոսվում է նաև այն մասին, որ բոլոր մարդիկ դատվելու են Օսիրիսի կողմից և նրա օգնականների համապատասխան նրանց կենդանության օրոք արված գործերի։ Տեքստերը խոսում են նաև օգտագործված բալանսի մասին, որը դարձել է ավելի ուշ շրջանի Մեռյալների գրքի սկզմբանական կետ։ Տեքստը հաղորդում է մահացածներին այն մասին, ինչպես խուսափել հոգնեցնող և հնացած ֆիզիկական աշխատանքից, օգտագործելով հնարավորին շատ մոգական նզովքներ։ Սարկոֆագի Տեքստերը իրենց մեջ ներառում են ծիսական գործողություններ, ուղղված մարդկանց պաշտպանության և ձգտել մարդկանց օրհնված գոյությանը մահից հետո, հաջող վերափոխմանը և Ռեինկարնացիա (վերամարմնավորում) հոգու վերաբնակեցմանը և այլն։ Դրանից բացի, այս տեքստերում մանրամասն ներկայացված են մեռյասլների աշխարհը և նրա բնակիչները։

Երկու ուղիների գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին թագավորության XII դինաստիայի սարկոֆագ (Ք. ա. 1950—1900 թթ.): Գտնվել է Ասյուտ քաղաքի մոտակայքում: Ներկայումս գտնվում է Լուվրում:

Միջին թագավորության ժամանակաշրջանի մի քանի Սարկոֆագ, գտնված էլ-Բերշե մեռելաքաղաքում (el-Bersheh) (Դեյր էլ-Բերշա (Deir el-Bersha)), ընկգրկում են եզակի պատկերներ, որոնք ցույց են տալիս մահացածի անցած ճանապարհը հանդերձյալ աշխարհով։ Այս հավաքածուն կոչվել է «Երկու ուղիների գիրք», դարձել է առաջին ակնառու օրինակը, որը ցույց է տալիս Հին Եգիպտոսի հանդերձյալ կայանքի քարտեզը։ «Երկու ուղիների գիրք»-ը հանդիսանում է Մեռյալների Գրքի սկզբնական օրինակը, որը ի հայտ է եկել Նոր թագավորության շրջանում, որում նույնպես նկարագրվում է հանդերձյալ կյանքում մարդու անցած ուղին։ Երկու ուղիներում ներկայացվում է ցամաքային և ջրային երթուղիները, բաժանված կրակի լճով, որոնք գնում են դեպի Օսիրիսի մենաստան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lichtheim, Miriam (1975). Ancient Egyptian Literature, vol 1. London, England: University of California Press. ISBN 0-520-02899-6.
  2. 2,0 2,1 2,2 Goelet, Dr. Ogden; և այլք: (1994). The Egyptian Book of the Dead: The Book of Going Forth by Day. San Francisco: Chronicle Books. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Raymond O. Faulkner, «The Ancient Egyptian Coffin Texts», ISBN 0-85668-754-5, 3 vols., 1972-78.
  • The Ancient Egyptian Books of the Afterlife, Erik Hornung, ISBN 0-8014-8515-0
  • Paul Barguet, Textes des Sarcophages égyptiens du Moyen Empire, Le Cerf, Paris, 1986, pages 725 | ISBN 2204023329

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]