Հինգ օր, հինգ գիշեր
Երկիր | ԽՍՀՄ[1] Արևելյան Գերմանիա[1] Գերմանիա |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1961 |
Լեզու | գերմաներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Հայնց Տիլ[2] և Լեո Արնշտամ |
Սցենարի հեղինակ | Լեո Արնշտամ |
Դերակատարներ | Աննեկատրին Բյուրգեր, Մարգա Լեգալ, Վիլհելմ Կոխ-Հոգե, Էրիխ Ֆրանց, Hans Flössel?, Jochen Bley?, Raimund Schelcher?, Հայնց Տիլ, Ruth Kommerell?, Մոնիկա Լենարց, Գենադի Յուխտին, Վսևոլոդ Սաֆոնով, Վսևոլոդ Սանաև, Նիկոլայ Սերգեև, Գիզելա Մայ, Նիկոլայ Պոգոդին և Եվգենյա Կոսիրևա |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ[1] և DEFA գեղարվեստական ֆիլմերի ստուդիա[1] |
Տևողություն | 107 րոպե |
«Հինգ օր, հինգ գիշեր» (ռուս.՝ «Пять дней — пять ночей»), 1960 թվականի խորհրդա-գերմանական գեղարվեստական ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Մոսֆիլմ (ԽՍՀՄ) և ԴԵՖ (ԳԴՀ) կինոստուդիաների համատեղ արտադրություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակի զինվորների կողմից Դրեզդենի պատկերասրահի գանձերի փրկության մասին։ Սյուժեի հիմքում ընկած է «Հին վարպետների արվեստը» պատկերասրահի վերականգնումը խորհրդային զորքերի ձեռքով 1945 թվականին։ Այնուհետև արվեստի գործերի հավաքածուն տեղափոխվել է ԽՍՀՄ, որտեղ պահվում էր մինչև Դրեզդենի պատկերասրահ վերադառնալը 1960 թվականին[3][4]։ Ֆիլմը կինոյի ոլորտում Խորհրդային Միության և Արևելյան Գերմանիայի առաջին համատեղ աշխատանքն է[5]։
Ֆիլմի երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչում է Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը։ Երաժշտություն գրելու համար կոմպոզիտորը գործուղվել է Դրեզդեն, սակայն հանձնարարություն կատարելու փոխարեն երեք օրում գրել Է ութերորդ լարային կվարտետը։ Այս ստեղծագործությունը կոմպոզիտորը ոչ թե ֆիլմի համար է ստեղծել, այլ նվիրել է պատերազմի զոհերի հիշատակին։ Ռազմական թեմայով կոմպոզիտորը կվարտետի բոլոր հինգ մասերի միջով անցկացրել է իր սեփական ճակատագրի իրողությունները, ինչ-որ իմաստով դա կոմպոզիտորի սեփական ռեքվիեմն է, յուրատեսակ «ինքնադամբանական»[6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վսևոլոդ Սաֆոնով – կապիտան Լեոնով
- Հայնց-Դիտեր Կնաուպ – Պաուլ Նաուման
- Վսևոլոդ Սանաև – ավագ Կոզլով
- Անեկատրին Բյուրգեր – Կատրին Բեյեր
- Եվգենյա Կոզիրևա – Նիկիտինա
- Մարգա Լեգալ – Լուիզա Ռանկ
- Միխայիլ Մայորով – գեներալ
- Վիլհելմ Կոխ-Հոգե – Էրիխ Բրաուն
- Նիկոլայ Սերգեև – Շագին
- Գենադի Յուխտին – զինվոր Ստրոկով
- Նիկոլայ Սմորչկով – զինվոր Տկաչենկո
- Վլադիմիր Պիցեկ – զինվոր Գալկին
- Նիկոլայ Պոգոդին – զինվոր Ռուդակով
- Պյոտր Լյուբեշկին – զինվոր Տերենտև
- Օլեգ Գոլուբիցկի – ադյուտանտ
- Էրիխ Ֆրանց – Բաում
- Յոհեն Բլեյ – տղա
- Անդրեյ Դեմյանով – Ալյոշա
- Հայնց Ֆլոսել – բժիշկ Կրաուզե
- Ռայմոնդ Շելխեր – Բաուեր
- Հայնց Տիլ – ՍՍ մայոր
- Ռութ Կոմերել – Գերտրուդա Ֆիշեր
- Մոնիկա Լենարց – Սոնյա Ֆիշեր
- Գիզելա Մայ – բանտարկյալ համակենտրոնացման ճամբարում (լուսագրերում՝ Մեյ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Լեո Առնշտամ
- Սցենարի հեղինակներ՝ Լեո Առնշտամ, Վոլֆգանգ Էբելինգ
- Օպերատորներ՝ Ալեքսանդր Շելենկով, Իոլանդա Չեն-Յու-Լան
- Կոմպոզիտոր՝ Դմիտրի Շոստակովիչ
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Պարխոմենկո, Գ․ Նիտցշկե
- Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Վոլսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 DEFA film database
- ↑ http://www.imdb.com/title/tt0170478/
- ↑ Frank Beyer. Wenn der Wind sich dreht. Econ (2001). 978-3-548-60218-9. p. 122.
- ↑ Ilse Heller, Hans-Thomas Krause. Kulturelle Zusammenarbeit, DDR-UdSSR. Universität Halle-Wittenberg (1967). ASIN B0000BRJTW. p. 111.
- ↑ Heiko R. Blum. Film in der DDR. C. Hanser (1977). 978-3-446-12453-0. p. 255.
- ↑ «А. Петров. Камерная и патетическая // Культура, № 16 (7475) 28 апреля — 4 мая 2005». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հինգ օր, հինգ գիշեր» ֆիլմը «Մոսֆիլմ» կայքում
- Репортаж 1-го канала о возвращении картин в Дрезден (ռուս.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1961 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային ռազմական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- 1961 դրամա ֆիլմեր