Հիզեր Ուիլսոն
Հիզեր Ուիլսոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | ԱՄՆ ՌՕՈՒ ակադեմիա (1982)[1], Հիսուսի քոլեջ, Keene High School?[1] և Օքսֆորդի համալսարան (1985)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 30, 1960 (61 տարեկան) |
Ծննդավայր | Քին (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Հիզեր Ուիլսոն (անգլ.՝ Heather Ann Wilson, դեկտեմբերի 30, 1960, Քին (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ակադեմիան (1982), Օքսֆորդի համալսարանում պաշտպանել Է «Միջազգային իրավունքը և ուժի կիրառումը ազգային-ազատագրական շարժումներով» (անգլ.՝ International Law and the Use of Force by National Liberation Movements) թեզը, որի համար արժանացել է Փոլ Ռեյթերի (1988) մրցանակին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայում պաշտպանական քաղաքականության և սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն։ 1991 թվականին, հեռանալով պետական ծառայությունից, հիմնադրել է Keystone International ընկերությունը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործարար գործընկերության զարգացման գծով։
1998 թվականին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Նյու Մեքսիկոյի նահանգի 1-ին շրջանից, վերընտրվել 2000, 2004 և 2006 թվականներին։ 2008 թվականին հրաժարվեց 5-րդ ժամկետով վերընտրվելուց և հայտարարեց թոշակի անցնող սենատոր Փիթ Դոմենիչիի տեղի համար Սենատի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն Հանրապետական փրայմերիզը տանուլ տվեց 2-րդ շրջանը ներկայացնող կոնգրեսական Սթիվ Փիրսին։
2017 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուիլսոնին ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին[2]։ Մայիսի 8-ին ԱՄՆ Սենատը 76 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է այն[3]։ 2017 թվականի մայիսի 16-ին երդվել է որպես ՌՕՈՒ նախարար (քարտուղար)[4]։ 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ նա 2019 թվականի մայիսի 31-ին կհեռանա զբաղեցրած պաշտոնից[5]՝ Էլ Պասոյում Տեխասի համալսարանը ղեկավարելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=W000789
- ↑ «President Donald J. Trump Intends to Nominate Heather Wilson as Secretary of the Air Force»։ whitehouse.gov (անգլերեն)։ 2017-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 2017-01-23
- ↑ U.S. Senate։ «U.S. Senate Roll Call Votes 115th Congress - 1st Session» (անգլերեն)։ senate.gov։ Վերցված է 2017-05-26
- ↑ «Heather Wilson sworn in as Air Force secretary during emotional ceremony» (անգլերեն)։ Washington Examiner։ 2017-05-16։ Վերցված է 2019-02-21
- ↑ «Глава американских ВВС уйдет в отставку. Она могла стать первой женщиной во главе Пентагона» (ռուսերեն)։ 2019-03-09։ Վերցված է 2019-03-10
|