Հիացինտի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիացինտի մահը
տեսակգեղանկար
նկարիչԺան Բրոկ
տարի1801
բարձրություն175 սանտիմետր
լայնություն120 սանտիմետր
ուղղություննեոդասականություն
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼուվր—Լենս
հավաքածուMusée Sainte-Croix?
կայք
Ծանոթագրություններ

«Հիացինտի մահը» (ֆր.՝ La Mort d'Hyacinthe), ֆրանսիացի նկարիչ, Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի սան Ժան Բրոքի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1801 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 176,5 × 126 սմ[2]։

Այսօր «Հիացինտի մահը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սեն Կռուա թանգարանում (Պուատիե, Ֆրանսիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիացինտի մահը» ստեղծագործությունում Ժան Բրոքը պատկերել է Հին հունական դիցաբանական սյուժե։ Մի անգամ Հիացինտն ու իր սիրեցյալ, լույսի, արևի, բնության, պայծառ սկզբնավորման աստված Ապոլլոնն իրենց ուժերն էին փորձում սկավառակ նետելու մեջ։ Հերթը ամենազոր Ապոլլոնինն էր․ նա սկավառակը նետեց այնքան բարձր, որ այն հասավ մինչև երկինք։ Ցած ընկնելու պահին Հիացինտը վազում էր դեպի ընկնելու վայր։ Վերջինս ցանկանում էր արագ վերցնել և իր նետումով ապացուցել ամենազոր Ապոլլոնին, որ ինքն էլ իր ուժով չի զիջում նրան։ Սակայն սկավառակը այնպիսի ուժով ընկավ գետին, որ անկման հարվածից հետ մղվելով դիպավ Հիացինտի գլխին[3]։

Հեղինակը երկուսի մարմինն էլ նկարել է անկենդան, սյուրռեալիստական։ .

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիացինտի մահը» նկարը Ժան Բրոքը վրձնել է նեոդասական ոճով[4][5]։ Կարծում են, որ Բրոքը նկարը ստեղծելիս ոգեշնչվել է անգլոամերիկացի նկարիչ Բենջամին Ուեստի համանուն կտավից, որը 1794 թվականին ցուցադրվել է Փարիզում։

Նկարիչն այս կտավն առաջին անգամ ցուցադրել է Փարիզյան սալոնում 1801 թվականին։ Չնայած որ ֆրանսիական Le Moniteur universel թերթը նկարը համարել է «ավելի շատ անսովոր, քան յուրօրինակ»,այնուամենայնիվ հեղինակը պատվոգրի է արժանացել ժյուրիի կողմից[6]։ Ամենայն հավանականությամբ նկարը կրկին ցուցադրվել է սալոնում 1814 թվականին՝ «Վիրավոր Հիացինտը» (Hyacinthe blessé) անվանումով[7]։

Նկարը ձեռք է բերել բարոն Դեմարսեն (Demarçay)[8]․ այն մնացել է սեփականատիրոջ ընտանիքում ընդհուպ մինչև 1899 թվականը, երբ այրի մադամ Դեմարսեն նկարը փախանցում է Պուատիեի թանգարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palmer, Allison Lee Historical Dictionary of Romantic Art and Architecture. — Rowman & Littlefield, 2019-07-26. — С. 58—59. — ISBN 978-1-5381-2296-9
  2. «La Mort de Hyacinthe (titre factice)». Alienor.org (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  3. Smith, William. Hyacínthus // A Dictionary of Greek and Roman biography and mythology. — Boston: Little, Brown and co., 1867. — Т. II.
  4. Как направление в искусстве примитивизм зародился позже — на рубеже XIX—XX веков.
  5. Etienne Jean Delécluze Louis David son ecole et son temps souvenirs par E. J. Delecluze. — Didier, 1855. — С. 421, 398—413.
  6. Landon, Charles Paul. «Salon de 1802». Les Annales du musée. 2. 1802.
  7. Curtis, Melinda Search for Innocence: Primitive and Primitivistic Art of the 19th Century. — University of Maryland Art Gallery, 1975.
  8. Предположительно, это был французский политик Марк Орас Дермарсе[fr] (1813—1866).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anne Benéteau, Cécile Le Bourdonnec et Daniel Clauzier, Jean Broc, La mort d'Hyacinthe (1801), édité par les Musées de la Ville de Poitiers, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]