Լուվր—Լենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուվր—Լենս
Louvre-Lens-night 1.jpg
Տեսակ պատկերասրահ և Q3591561?
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղագրություն Lens
Վայր Louvre-Lens temporary exhibitions gallery, Q16508215?, Q16508151? և Q16510071?
Հիմնադրված է 2012
Այցելուներ 435 213 և 444 602
Կոորդինատներ: 50°25′50″ հս․ լ. 2°48′12″ ավ. ե. / 50.43056° հս․. լ. 2.80333° ավ. ե. / 50.43056; 2.80333
Կայք louvrelens.fr

Լուվր֊Լենս ,արվեստի թանգարան։Գտնվում է Լենսում,Փաս֊դե֊Քալաիս, Հյուսիսային Ֆրանսիայում, Փարիզից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս։ Ցուցադրվում են իրեր Լուվրի թանգարանից, որ ժամանակավորապես տրամադրվել են թանգարանին։Նպատակն է ներկայացնել ու տեղեկացված պահել բոլոր նրանց, ովքեր հեռու են ապրում Փարիզից[1]։ Չնայած,որ թանգարանը հիմնադրված է Նորդ-Պաս-Քալաիս շրջանում, սերտ կապերով կապված է Լուվրին[2]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Ֆրանսիայում արվեստն ու մշակույթը ունեն որոշակի սահմանափակումներ, Մշակույթի նախարարությունը Լուվրի Տնօրինության հետ որոշեցին Ֆրանսիայի 22 շրջաններից մեկում կառուցել Լուվրի քույր թանգարան[3]։ Առաջարկվեցին Նորդ֊Պաս ֊Քալաիսը և վեց տարբեր քաղաքներ՝ Լիլին, Լենսը, Վալենսիենսը, Քալաիսը, Բեթյունը և Բոլոն-սյուր-Մերը։ 2004 թվականին, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆֆարին,հայտարարում է Լենսը որպես ընդունելի տարբերակ ֊քաղաք[4]։

Թանգարանի տարածքը ընտրվել է այն հույսով, որ հնարավորինս կարելի լինի պաշտպանել հանքաշինական աղետներից, այդպիսին էր օրինակ՝ Եվրոպայի պատմության մեջ ամենավատ Քյոուրիերսի հանքային աղետը՝ 1974թվականին, որը խլեց 42 հանքագործների կյանք[5][6][7]։ Վերջին հանքը Լենսում փակվեց 1968 թվականին, որի արդյունքում Ֆրանսիայի ազգաբնակչության մակարդակի մեջ ավելացավ գործազուրկների քանակը։ «ֆրանսիան լքեց մեզ, երբ դադարեցվեց ածխահանությունը, և մենք դարձանք ուրվական քաղաք», ասել է Պաս֊դե֊Քալաիսի նախագահ Դանիել Փերչերոնը[8]։

Երբ սկսվեցին շինարարական աշխատանքները, Լենսի տեղական ինքնակառավարման մարմինները քննադատորեն սկսեցին վերաբերվել նախագծին։ Նրանց ծաղրական էր թվում մշակույթի տեղափոխումը իրենց քաղաք[9]։ Շատ ուրիշ քաղաքներ գտնում էին, որ թանգարանի տեղափոխումը ոչ մի դրական փոփոխություն չի չի բերի Լենսի աղմկոտ պատմությանն ու ընթացիկ տնտեսական դժվարություններին[10]։

Աշխարհահռչակ դիզայնը արվել է ճապոնական ճարտարագիտական SANAA ֆիրմայի կողմից, որը համագործակցում էր Նյու Յորքյան «Ամրեյ Քալբերտ» ֆիրմայի, Ֆրանսիացի բնանկարիչ, ճարտարագետ Քաթրին Մօսբաշի և թանգարանագիտական « Ադրիեն Գարդեր» Ստուդիոյի հետ[11][12]։ «Էյֆիջ» շինարարական կազմակերպությունը ընտրվեց կառուցելու համար Լենսում Լուվրի ճյուղը, 150 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ[13]։ Լուվր֊Լենսի թանգարանը, որ SANAA֊Ի և «Ամրեյ Քալբերտի» առաջին համատեղ կառույցն էր Ֆրանսիայում, նվաճեց « Prix d'architecture de l'Equerre d'Argent» մրցանակը 2013 թվականին[14]։

Ֆրանսիական կառավարությունը հույս ուներ, որ կառուցելով թանգարանը Ֆրանսիայի հյուսիսային սահմանին, կգրավեր անգլիացի, բելգիացի և գերմանացի տուրիստներին։ Եվ, ի հավելումն սրա, Լուվր-Լենսին բավականին մոտ են գտնվում Համաշխարհային Պատերազմի մի շարք կոթողներ։ Այդ հուշարձաններից է Վիմի Կանադական Ազգային Կոթողը, որ գտնվում է Վիմում՝ մոտավորապես 15 րոպե հեռավորության վրա Լուվր֊Լենսից[15] [16]

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունարան
Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 20 հեկտար մակերես ունեցող հանքի տարածքում, որը փակվել էր1960թվականին։ Տարածքը մասամբ հարթեցվել է՝ հանքահորը լցնելու նպատակով[17]։ Տարածքի հետ համահունչ շինություն կառուցելու համար ճարտարագետները մոդելավորեցին 5 կառույցից կազմված մի շենք՝ կենտրոնականը ՝ քառակուսի, ապակե պատերով, իսկ մյուսները՝ ուղղանկյուն , ալյումինե փայլուն ճակատով[18]։Ընդհանուր առմամբ,թանգարանը ունի 360 մ երկարություն և 28000 քառ մ ցուցադրական տարածք[19]։

Կենտրոնական կառույցը իր երկու թևերով նման է Փարիզի Լուվրին[20]։Քառակուսի կենտրոնական շենքը հիմնական ընդունելության տարածքն է։ Այն կազմված է մի քանի ապակե սենյակներից, որոնց մեջ մտնում են սրճարանը, գրադարանն ու թանգարանի փոքրիկ խանութը[21]։ Մուտքի դահլիճից դեպի արևելք՝ գտնվում է 3000 քառ մ Galerie du Temps֊ը, որտեղ պահպանվում են Փարիզի Լուվրի հավաքածուից 200 նմուշ[22]։ Ընդհանուր հաշվով կան տարբեր ժամանակաշրջանների աշխատանքներ՝ 3500 մթա մինչև միջին 19֊րդ դար։ Galerie du Temps֊ում է գտնվում Pavillon de Verre֊ն, որտեղ ցուցադրվում են հարևան թանգարանների գործերը[23]։ Մուտքի դահլիճից դեպի արևմուտք ցուցադրվում են ժամանակավոր աշխատանքները, և բացի այդ այստեղ է գտնվում թատերասրահը։

Ժամանակավոր ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ

Ժամանակավոր ցուցանմուշների մեջ են մտնում այն աշխատանքները, որոնք մնում են 3 ամիս։Առաջին ցուցահանդեսը,որ վերնագրված էր Վերածնունդ, Լեոնարդո դա Վինչիի վերջերս վերանորոգված «Կույսն ու Երեխան սուրբ Աննայի հետ» աշխատանքն էր։ Երկրորդ ցուցահանդեսը նվիրված էր Ռուբենսին և ներառում էր 170 աշխատանքներ[24]։,

Բացում Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 4֊ին նախագահ՝ Ֆրանցիս Հոլլանդը առաջին տիկին Վալերի Թրերվեիլերի հետ, մշակույթի նախարար՝ Աուրելի Ֆիլիպեցին, Լուվրի տնօրեն ՝ Հենրի Լոյրետտեն,Լենսի քաղաքապետ Գայ Դելքորթը, գործող վարչապետ Լիոնել Ջոսփինը ևՊիեռ Մաուռոյը պաշտոնապես բացեցին Լուվր֊Լենսը[25]։Հաջորդ հանգստյան օրերին թանգարանն ընդունեց իր առաջին այցելուներին։ Բացվելուց 3 շաբաթ անց թանգարանն ընդունել էր 100000 այցելու։ 2013թվականի մայիսին Թանգարանային Գիշերների ընթացքում 2013500000 այցելուներ հնարավորություն ունեցան տեսնելու Լուվր֊Լենսում ցուցադրվող գլուխգործոցները[26]։ Առաջին տարվա համար նախատեսվում էր ունենալ 700000 այցելու, արդյունքում պարզվեց՝ թանգարանն ունեցել է 900000 այցելու[27]։

2013 թվականի փետրվարի 7֊ին մի կին կատարյալ վանդալիզմ դրսևորեց թանգարանի գլուխգործոցներց մեկի նկատմամբ՝ սև նշագրիչով գրելով «AE911» «Liberty Guiding the People» նկարի վրա, որն հավանաբար ուղղված էր«Architects & Engineers 9/11Truth» խմբին[28]։ Բարեբախտաբար նկարն ամբողջովին վերականգնվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Integrative Transparency: Louvre-Lens by SANAA and Tim Culbert". Archived from the original on 14 January 2013. Retrieved 11 June 2016.
  2. Doland, Angela (13 December 2009). "New Louvre museum in Lens, France, aims to revitalize mining town". The Washington Post.
  3. "Art through a Lens: Louvre opens museum branch in run-down French mining town". Daily Mail. London. 6 December 2012.
  4. Doland, Angela (13 December 2009). "New Louvre museum in Lens, France, aims to revitalize mining town". The Washington Post.
  5. Doland, Angela (13 December 2009). "New Louvre museum in Lens, France, aims to revitalize mining town". The Washington Post.
  6. Jonathan Price (16 May 2013). "Louvre lands on a coal mine". MuseumZero.
  7. "41 French Coal Miners Killed by Explosion and Fire". The New York Times. 28 December 1974. Retrieved 10 March 2017
  8. Thomas Adamson (4 December 2012). "Louvre comes to poor French city, raising eyebrows". Associated PrSANAAess
  9. Thomas Adamson (4 December 2012). "Louvre comes to poor French city, raising eyebrows". Associated Press.
  10. Jonathan Price (16 May 2013). "Louvre lands on a coal mine". MuseumZero.
  11. "Integrative Transparency: Louvre-Lens by SANAA and Tim Culbert". Archived from the original on 14 January 2013. Retrieved 11 June 2016.
  12. Deane Madsen (12 December 2012). "The Louvre-Lens Opens Today". Architect Magazine.
  13. "Art through a Lens: Louvre opens museum branch in run-down French mining town". Daily Mail. London. 6 December 2012.
  14. Séron-Pierre, Catherine (11 February 2015). "Équerre d'Argent 2013 / Lauréat - Sanaa - Le Louvre-Lens". AMC Archi (in French). Retrieved 10 March 2017.
  15. "Canadian National Vimy Memorial". Veterans Affairs Canada.
  16. "Art through a Lens: Louvre opens museum branch in run-down French mining town". Daily Mail. London. 6 December 2012.
  17. "Diagram basis". Archived from the original on 3 November 2013.
  18. Eva Bjerring (16 May 2013). "Musée Louvre-Lens - SANAA". Arcspace.com.
  19. "Integrative Transparency: Louvre-Lens by SANAA and Tim Culbert". Archived from the original on 14 January 2013. Retrieved 11 June 2016.
  20. "Diagram basis". Archived from the original on 3 November 2013.
  21. "Integrative Transparency: Louvre-Lens by SANAA and Tim Culbert". Archived from the original on 14 January 2013. Retrieved 11 June 2016.
  22. Eva Bjerring (16 May 2013). "Musée Louvre-Lens - SANAA". Arcspace.com.
  23. "Louvre Lens by SANAA and Imrey Culbert". Dezeen.com. 4 December 2012. Retrieved 11 June 2016.
  24. "Rubens et l'Europe - Louvre-Lens". Archived from the original on 8 March 2013. Retrieved 11 June 2016.
  25. "Lens inaugure son musée du Louvre". France24. 4 December 2012.
  26. "Succès pour le Louvre-Lens, trois semaines après son inauguration". Lemonde.fr. 28 Dec 2012. Retrieved 11 June 2016.
  27. Agence France-Presse, E.M. "Le Louvre-Lens a un an : déjà 900 000 visiteurs". France 3 Nord-Pas-de-Calais. Retrieved 1 December 2013.
  28. "Woman scrawls 9/11 graffiti over Delacroix masterpiece in Louvre-Lens". En.rfi.fr. 8 February 2013. Retrieved 11 June 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]