Հիացինտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիացինտ, հին հունական դիցաբանության մեջ Սպարտայի թագավորի պատանի որդին, նետաձիգ աստված Ապոլլոնի ընկերը։ Հիացինտը սիրունատես, իր գեղեցկությամբ օլիմպիական աստվածներին հավասար մահկանացու էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտացիները հմուտ լինելով մարմնամարզության մեջ հաճախ էին մարզումներ անցկացնում։ Ապոլլոնը մի օր ընկերոջ հետ զբոսանքի է գնում Եվրտաս գետի ափը և միանում սպարտացիներին։ Մի անգամ Ապոլլոնն ու Հիացինտը իրենց ուժերն էին փորձում սկավառակ նետելու մեջ։ Հերթը ամենազոր Ապոլլոնինն էր, նա սկավառակը նետեց այնքան բարձր, որ այն հասավ մինչև երկինք: Ցած ընկնելու պահին Հիացինտը վազում էր դեպի ընկնելու վայր, նա ցանկանում էր արագ վերցնել և իր նետումով ապացուցել ամենազոր Ապոլլոնին, որ ինքն էլ իր ուժով չի զիջում նրան։ Սակայն սկավառակը այնպիսի ուժով ընկավ գետին, որ անկման հարվածից հետ մղվելով դիպավ Հիացինտի գլխին։ Գեղեցիկ Հիացինտը թաթախված էր արյան մեջ։ Գունատվեց պատանին, Ապոլլոնը ամեն ինչ անում էր ընկերոջը փրկելու համար, փորձում էր արյան հոսքը կանգնեցնել, սակայն մարում էր Հիացինտը։ Ապոլլոնը հուսահատված էր իր անզորությունից։ Նա անիծում էր իրեն, որ դարձավ սիրելի ընկերոջ մահվան պատճառը, նա ցանկանում էր ինքն էլ մեռնել և չլինել այլևս անմահ։ Հադեսի թագավորության դռները բացվել էին և ներս թողեցին Հիացինտի հոգուն։ Արցունքները հոսում էին Ապոլլոնի այտերի վրայով։ Նա իր խոսքը հղեց առ երկիր, որպեսզի Հիացինտի վառ հիշատակը հավերժ մնա բոլորի հոգիներում։ Այնքան հզոր էր Ապոլլոնի խոսքը, որ Հիացինտի արյունից ծաղիկներ աճեցին և դարձան ալ կարմիր հիակինտ ծաղիկները։ Հիացինտի հիշատակը մեծարում են նաև մարդիկ նշելով հիկինթյան օրեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Ա. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները - 1989 թ.