Հեփենհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հեփենհայմ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումErbach?, Hambach?, Igelsbach?, Kirschhausen?, Mittershausen-Scheuerberg?, Ober-Hambach?, Ober-Laudenbach?, Sonderbach?, Unter-Hambach?, Wald-Erlenbach? և Heppenheim?
Մակերես52,12 կմ²
ԲԾՄ122 մետր
Բնակչություն26 946 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06252
Փոստային դասիչ64646
Ավտոմոբիլային կոդHP
Պաշտոնական կայքheppenheim.de(գերմ.)
Հեփենհայմ (Գերմանիա)##
Հեփենհայմ (Գերմանիա)

Հեփենհայմ (գերմ.՝ Heppenheim), քաղաք Գերմանիայի Հեսսեն երկրամասում, որի կազմում ընդգրկված Բերգշտրասե շրջանի վարչական կենտրոնն է՝ գտնվելով հանդերձ այդ շրջանի կազմի մեջ։ Ենթակա է Դարմշտադի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 52,14 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 671[2]: Պաշտոնական կոդը՝ 06 4 31 011:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Բնակչ.
1666 1,066
1806 3,190
1861 4,599
1900 5,779
1925 7,693
1939 9,350
1950 13,111
1971 17,411
1975 23,793
2003 25,457
2008 26,792
2013 25,013

Բնակչության թվաքանակի՝ 1971-1975 թվականներին արձանագրված կտրուկ աճը պայմանավորված է եղել Հեսսեն երկրամասում 1972 թվականին իրականացված վարչական բարեփոխումներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեփենհայմը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 755 թվականին։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1318 թվականին։

1847 թվականին Հեփենհայմում անցկացված լիբերալ համաժողովը, մասնագետների բնորոշմամբ, հանդիսացել է 1848-1849 թթ. գերմանական հեղափոխության նախերգանքը։

1948 թվականին հենց Հեփենհայմում է հիմնադրվել Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (Freie Demokratische Partei)[3]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի հեփենհայմցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Die Bevölkerung der hessischen Gemeinden am 30. Juni 2022» (PDF) (գերմաներեն). Октябрь 2022. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  3. «Geschichte der Gründung und Entwicklung der FDP | FDP Heppenheim - Freiheit seit 1847». Վերցված է 2017-08-04-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelm Metzendorf: Geschichte und Geschicke der Heppenheimer Juden. Verlag Reinhard Diehl, Lorsch 1982. 3-922781-67-5
  • Wilhelm Metzendorf: Heppenheimer Lexikon. Verlag Laurissa, Lorsch 1986. 3-922781-69-1
  • Verkehrs- und Heimatverein Heppenheim e.V. (publisher): 1250 Jahre Heppenheim. ABT Mediengruppe, Weinheim 2005. 3-00-016093-0
  • Leonhard Rettig: Die Erwähnung Heppenheims und der Starkenburg im Lorscher Codex. Magistrat der Kreisstadt Heppenheim an der Bergstraße (publisher), Heppenheim 1970.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեփենհայմ» հոդվածին։