Հերպեսային մատնաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերպեսային մատնաշունչ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B00.8

Հերպեսային մատնաշունչ, հերպեսային ախտահարում, սովորաբար մատի կամ բթամատի վրա, առաջացած հասարակ հերպես վիրուսով (HSV): Երբեմն առաջացող ոտքի մատների կամ եղունգների կուտիկուլիայի վրա։ Կարող է առաջանալ HSV-1 կամ HSV-2 վարակի պատճառով[1]։ HSV-1-ով հաճախ վարակվում են բուժաշխատողները, ովքեր շփվում են վիրուսի հետ։ Առավել հաճախ վարակվում են ատամնաբուժերը, քանի որ հաղորդակցվում են բերանի խոռոչի արտազատուկների հետ[2][3]։ Այն նաև հաճախ նկատվում է մատը ծծող երեխաների մոտ՝ առաջնային HSV-1 բերանի խոռոչի վարակով (ավտոինոկուլյացիա) մինչև շիճուկափոխությունը, և 20-30 տարեկան մեծահասակների շրջանում՝ HSV-2-ով վարակված սեռական օրգաններից[1][4]։

Ախտանիշներ և նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային մատնաշնչի ախտանիշները ներառում են վարակված հատվածի այտուցվածություն, կարմրություն։ Սա կարող է ուղեկցվել ջերմությամբ և այտուցված ավշային հանգույցներով։ Փոքր, թափանցիկ բշտիկները սկզբում ձևավորվում են առանձին-առանձին, այնուհետև միաձուլվում և դառնում պղտոր՝ ի տարբերություն բակտերիալ մատնաշնչի, երբ թարախ կա։ Կապակցված ցավը թվում է, թե հիմնականում պայմանավորված է ֆիզիկական ախտանիշներով։ Հերպեսային մատնաշունչը սովորաբար ապաքինվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում[5]։ Վիրուսը կարող է բնակվել անութափոսի զգայական հանգույցներում՝ առաջացնելով կրկնվող հերպեսային ախտահարումներ այդ ձեռքի կամ մատերի վրա։ Բշտերի առաջացումը կարող է առաջանալ ծանր դեպքերում[6]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների շրջանում վարակի առաջնային աղբյուրը դիմային շրջանն է, և սովորաբար ենթադրվում է, որ վիրուսը(այս դեպքում սովորաբար HSV-1) փոխանցվում է մատի եղունգը կտրելով, ծամելով կամ ծծելով։

Մեծահասակների շրջանում առավել հաճախ առաջնային աղբյուրը սեռական օրգաններն են՝ HSV-2-ի համապատասխան գերակշռությամբ։ Այն նաև նկատվում է մեծահասակների բուժաշխատողների շրջանում, ինչպիսիք են ատամնաբույժները։:

Կոնտակտային սպորտաձևերը հանդիսանում են պոտենցիալ վարակման աղբյուր հերպեսային մատնաշնչի համար[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած դա ինքնուրույն ապաքինվող հիվանդություն է,թույլ իմունիտետով և ծանր վարակված բուժառուների բուժման նպատակով կիրառուվում են մարսողական ուղով կամ ներերակային ներմուծվող հակավիրուսային բուժումները, հատկապես՝ ացիկլովիրը։ Այն սովորաբար տրվում է, երբ վիճակն ինքնին չի բարելավվում[6]։ Ացիկլովիրի տեղային ընդունումը հերպեսային մատնաշնչի դեպքում արդյունավետ չէ։ Ապացուցված է, որ ֆամցիկլովիրը արդյունավետ կերպով բուժում և կանխում է կրկնվող դրվագները[8]։ Վնասվածքը ծակելը կամ վիրաբուժական մշակումը կարող է վատթարացնել վիճակը՝ առաջացնելով սուպերինֆեկցիա կամ էնցեֆալիտ[9]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հիվանդությունը ինքնուրույն է անցնում, ինչպես շատ հերպեսային վարակների դեպքում, վիրուսը թաքնվում է ծայրամասային նյարդային համակարգում։ Հիվանդությունը կրկնվում է մարդկանց 20-50%-ի շրջանում։ Ամենածանր վարակը սովորաբար առաջինն է, իսկ ռեցիդիվները հետագայում դառնում են ավելի մեղմ։ Հիվանդության առաջացրած վնասվածքները կա՛մ կչորանան, կա՛մ կպայթեն, որին կհետևի ապաքինումը։ Եթե վարակված տարածքին չդիպչել, սովորաբար սպիներ չեն առաջանա։ Իմունային անբավարարությամբ անձինք կարող են դժվարությամբ վերականգնվել և ավելի հաճախակի են հակված ռեցիդիվների[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Clark DC (2003). «Common acute hand infections». Am Fam Physician. 68 (11): 2167–76. PMID 14677662. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
  2. Lewis MA (2004). «Herpes simplex virus: an occupational hazard in dentistry». International Dental Journal. 54 (2): 103–11. doi:10.1111/j.1875-595x.2004.tb00263.x. PMID 15119801.
  3. Avitzur Y, Amir J (2002). «Herpetic whitlow infection in a general pediatrician--an occupational hazard». Infection. 30 (4): 234–6. doi:10.1007/s15010-002-2155-5. PMID 12236568. S2CID 30338306.
  4. Wu IB, Schwartz RA (2007). «Herpetic whitlow». Cutis. 79 (3): 193–6. PMID 17674583.
  5. Anonymous (1971). «Herpetic whitlow: a medical risk». Br Med J. 4 (5785): 444. doi:10.1136/bmj.4.5785.444. PMC 1799611. PMID 5125276.
  6. 6,0 6,1 «Herpes Virus Gives Man a Blistery Finger Infection». Live Science. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  7. Hoff NP, Gerber PA (2012). «Herpetic whitlow». CMAJ. 184 (17): E924. doi:10.1503/cmaj.111741. PMC 3503926. PMID 22546886.
  8. Alster, T. S.; Nanni, C. A. (1999 թ․ մարտ). «Famciclovir prophylaxis of herpes simplex virus reactivation after laser skin resurfacing». Dermatologic Surgery. 25 (3): 242–246. doi:10.1046/j.1524-4725.1999.08197.x. ISSN 1076-0512. PMID 10193975.
  9. «UpToDate».
  10. «Herpetic whitlow». Health24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում