Հերպեսային էզոֆագիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերպեսային էզոֆագիտ
Հերպեսային էզոֆագիտի էնդոսկոպիկ պատկերը
ՏեսակHerpesviridae infectious disease?
Բժշկական մասնագիտություն

Գաստրոէնտերոլոգիա

Ինֆեկցիոն հիվանդություններ
ՀՄԴ-9054.79
ՀՄԴ-10B00.9
 Esophageal herpes Վիքիպահեստում

Հերպեսային էզոֆագիտ, հերպես սիմպլեքս վիրուսով (HSV) հարուցված կերակրափողի վարակ է։

Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ, ինչպիսիք են՝ քիմիոթերապիա ստացած հիվանդները, իմունոսուպրեսիան օրգանների փոխպատվաստման ժամանակ[1] և ՁԻԱՀ-ի դեպքում[2], հերպեսային էզոֆագիտը կարող է առաջանալ նաև իմունոկոմպետենտ մարդկանց մոտ[3]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային էզոֆագիտի կլինիկական նշաններից են՝ ցավ ուտելիս և կլման ակտի հետ կապված խնդիրներ։ Այլ ախտանշաններից կարող են լինել կերակրափողով սննդի անցման դժվարություններ[4], զկռտոց[5], քաշի կորուստ, ջերմության բարձրացում[3] և հազվադեպ դեպքերում ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածի արյունահոսություն[6], ինչպես նշված է վերևում գտնվող նկարում՝ տրախեոէզոֆագեալ ֆիստուլա[7]։ Հաճախ կարելի է տեսնել հերպեսանման ախտահարումներ բերանում և շուրթերի վրա։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային էզոֆագիտի բիոպտատի միկրոսկոպիկ պատկեր

Էնդոսկոպիան հաճախ հայտնաբերում է խոցեր ամբողջ կերակրափողի երկարությամբ, սակայն նորմալ տեսք ունեցող լորձաթաղանթով։ Ծանր դեպքերում խոցերը կարող են միավորվել և հազվադեպ դեպքերում ունենալ սև տեսք, որը հայտնի է որպես սև կերակրափող[8]։ Թեև հերպեսային էզոֆագիտի ախտորոշումը կարելի է եզրակացնել կլինիկորեն, սակայն ճշգրիտ ախտորոշել կարելի միայն էնդոսկոպի ժամանակ վերցված բիոպսիաների միջոցով՝ մանրադիտակային հետազոտությամբ պաթոլոգի կողմից[9]։ Կեղծ բացասական արդյունքներ կարող են առաջանալ, եթե բիոպսիաները վերցվեն խոցից, այլ ոչ թե խոցի եզրից, քանի որ հարուցչի մասնիկները գտնվում են կենսունակ էպիթելի բջիջներում։ Վիրուսային հյուսվածքի կուլտուրան ամենաճշգրիտ միջոցն է ախտորոշելու համար։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ դրսևորում կարող են ունենալ ցիտոմեգալովիրուսի, ջրծաղկի վիրուսի, ինչպես նաև կերակրափողի ՄԻԱՎ վարակի ժամանակ։ Հյուսվածքների կուլտուրան տարբեր վիրուսային հարուցիչները տարբերակելու ամենաճշգրիտ միջոցն է[10]։ Կաուստիկ էզոֆագիտ՝ դեղահաբերով հարուցված, ինչպես նաև սնկային էզոֆագիտը կարող են ունենալ նմանատիպ կլինիկական պատկերներ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպես սիմպլեքս վիրուսը սովորաբար հայտնաբերվում է մարդկանց մոտ, սակայն հազվադեպ է հանգեցնում համակարգային դրսևորումների։ ՄԻԱՎ-ի ճնշումը հակառետրովիրուսային դեղամիջոցներով, իմունոպրեսիվ դեղամիջոցների մոնիտորինգը կանխարգելման կարևոր միջոցներից են։ Կարելի է դիտարկել հակավիրուսային պրոֆիլակտիկա, օրինակ՝ ամենօրյա ացիկլովիրը իմունային անբավարարությամբ անձանց մոտ[փա՞ստ]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող են օգտագործվել հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպիսիք են ացիկլովիր, ֆամցիկլովիր կամ վալացիկլովիր։ Ներերակային ացիկլովիրը նախատեսված է այն հիվանդների համար, ովքեր ցավից չեն կարողանում կուլ տալ դեղահաբը, ինչպես նաև հերպեսի այլ համակարգային դրսևորումներով կամ խիստ իմունային անբավարարությամբ անձանց համար[փա՞ստ]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Miller GG, Dummer JS (2007 թ․ ապրիլ). «Herpes simplex and varicella zoster viruses: forgotten but not gone». Am. J. Transplant. 7 (4): 741–7. doi:10.1111/j.1600-6143.2006.01718.x. PMID 17391119.
  2. McBane RD, Gross JB (1991). «Herpes esophagitis: clinical syndrome, endoscopic appearance, and diagnosis in 23 patients». Gastrointest. Endosc. 37 (6): 600–3. doi:10.1016/s0016-5107(91)70862-6. PMID 1756917.
  3. 3,0 3,1 Kato S, Yamamoto R, Yoshimitsu S, և այլք: (2005). «Herpes simplex esophagitis in the immunocompetent host». Diseases of the Esophagus. 18 (5): 340–4. doi:10.1111/j.1442-2050.2005.00510.x. PMID 16197537.
  4. Marshall JB, Smart JR, Elmer C, Lillich MA, Diaz-Arias AA (1992 թ․ սեպտեմբեր). «Herpes esophagitis causing an unsuspected esophageal food bolus impaction in an institutionalized patient». J. Clin. Gastroenterol. 15 (2): 179–80. doi:10.1097/00004836-199209000-00032. PMID 1328357.
  5. Mulhall BP, Nelson B, Rogers L, Wong RK (2003 թ․ մայիս). «Herpetic esophagitis and intractable hiccups (singultus) in an immunocompetent patient». Gastrointest. Endosc. 57 (6): 796–7. doi:10.1067/mge.2003.212. PMID 12739568.
  6. Takeno M, Adachi H, Nakahama T, Inagaki Y, Morimoto H, Watanabe K (2002 թ․ օգոստոս). «[Herpes esophagitis presenting upper gastrointestinal bleeding: report of a case]». Nihon Shokakibyo Gakkai Zasshi (ճապոներեն). 99 (8): 935–40. PMID 12229166.
  7. Obrecht WF, Richter JE, Olympio GA, Gelfand DW (1984 թ․ նոյեմբեր). «Tracheoesophageal fistula: a serious complication of infectious esophagitis». Gastroenterology. 87 (5): 1174–9. doi:10.1016/S0016-5085(84)80082-7. PMID 6592123.
  8. Nagri S, Hwang R, Anand S, Kurz J (2007 թ․ փետրվար). «Herpes simplex esophagitis presenting as acute necrotizing esophagitis ("black esophagus") in an immunocompetent patient». Endoscopy. 39 (Suppl 1): E169. doi:10.1055/s-2007-966619. PMID 17614059.
  9. Bennett WE, Tarr PI (2009 թ․ հունվար). «Enteric infections and diagnostic testing». Curr. Opin. Gastroenterol. 25 (1): 1–7. doi:10.1097/MOG.0b013e32831ba094. PMID 19114768. S2CID 20430314.
  10. Meinhard Classen; Guido N. J. Tytgat; M.D. Ph.D.; Charles J. Lightdale (2010). Gastroenterological Endoscopy. Thieme. էջեր 490–. ISBN 978-3-13-125852-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերպեսային էզոֆագիտ» հոդվածին։