Ջրծաղկի վիրուս
Ջրծաղկի վիրուս | |
---|---|
![]() | |
Տեսակ | տաքսոն |
![]() |
Ջրծաղկի (Varicella-zoster) վիրուսը (VZV), որը նաև հայտնի է որպես մարդու հերպես վիրուս 3 (HHV-3, HHV3) կամ մարդու ալֆահերպես վիրուս 3 (տաքսոնոմիական առումով), հերպեսի ինը հայտնի վիրուսներից մեկն է, որը կարող է վարակել մարդկանց։ Այն առաջացնում է ջրծաղիկ, որը սովորաբար ախտահարում է երեխաներին և երիտասարդներին, իսկ գոտևորող որքինը մեծահասակներին, հազվադեպ երեխաներին։ Վիրուսը կարող է գոյատևել արտաքին միջավայրում մի քանի ժամ[1]։
Ջրծաղկի վիրուսը բազմանում է նշագեղձերում։ Ձրծաղկի վիրուսի առաջնային վարակումից հետո վիրուսը տեղակայվում է նեյրոններում, ներառյալ գանգուղեղային նյարդի հանգույցները, մեջքային արմատային և ինքնավար հանգույցները։ Շատ տարիներ անց այն բանից հետո, երբ մարդը բուժվել է ջրծաղկի առաջնային վարակից,այն կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով գոտևորող որքին[2]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրծաղիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Varicella-zoster վիրուսի առաջնային վարակը հանգեցնում է ջրծաղկի (varicella), որը կարող է հանգեցնել բարդությունների, ներառյալ էնցեֆալիտը, թոքաբորբը (վիրուսային թոքաբորբ կամ երկրորդային բակտերիալ թոքաբորբ) կամ բրոնխիտ (վիրուսային բրոնխիտ կամ երկրորդային բակտերիալ բրոնխիտ)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ջրծաղկի կլինիկական նշանները անհետացել են, VZV-ն մնում է նյարդային համակարգում (վիրուսի լատենտություն)՝ տրիգեմինալ և մեջքային արմատային հանգույցներում[3]։ Ջրծաղկի վիրուսը ներթափանցում է օրգանիզմ շնչառական համակարգով։ Ունի 10–21 օր ինկուբացիոն շրջան, միջինում 14 օր։ Թիրախավորելով մաշկը և ծայրամասային նյարդերը, հիվանդությունը տևում է 3-4 օր։ Ցանի ի հայտ գալուց 1-2 օր առաջ ամենավարակիչ շրջանն է։ Նշաններն ու ախտանշանները ներառում են պատռվող վեզիկուլներ, որոնք լցված են թարախով,ապաքինումից առաջ առաջանում է ուժեղ քոր։ Վեզիկուլներն առավել հաճախ առաջանում են դեմքի, կոկորդի, մեջքի ստորին հատվածի, կրծքավանդակի և ուսերի վրա[4]։
Գոտևորող որքին[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպքերի մոտ մեկ երրորդում VZV-ն վերաակտիվանում է կյանքի ընթացքում՝ առաջացնելով հիվանդություն, որը հայտնի է որպես գոտևորող որքին կամ herpes zoster[5]: Ենթադրվում է, որ հերպես զոստերի զարգացման ռիսկը կազմում է 20-30%։ Այնուամենայնիվ, 85 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց համար այս ռիսկը աճում է մինչև 50%[6]։ Շվեդիայում Նիլսոնի և այլոց կատարած ուսումնասիրության մեջ (2015) herpes zoster վարակի տարեկան հաճախականությունը գնահատվում է 315 դեպք բոլոր տարիքային խմբերի 100,000 մարդու համար և 577 դեպք 100,000-ից 50 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց համար[7]։
Ջրծաղկի վիրուսը կարող է նաև ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը, 2013 թվականի հոդվածում նշվում է 100,000 բնակչի հաշվով 1,02 դեպք Շվեյցարիայում և տարեկան 1,8 դեպք՝ 100,000 բնակչի հաշվով Շվեդիայում[8]։
Գոտևորող որքինի ախտանշանները և դրա հետ կապված ցավը, որը հաճախ նկարագրվում է որպես այրվածքի ցավին նմանվող ցավ, զգում է հիվանդը մեկ կամ երկու հարակից զգայական նյարդերով, գրեթե միշտ միայն մարմնի մի կողմում։ Մաշկի վնասվածքները սովորաբար նվազում են մի քանի շաբաթվա ընթացքում, մինչդեռ ցավը հաճախ ավելի երկար է տևում։ Դեպքերի 10-15%-ում ցավը տևում է ավելի քան երեք ամիս, քրոնիկական և հաշմանդամ վիճակ, որը հայտնի է որպես հետհերպետիկ նևրալգիա։ Varicella-zoster վարակի այլ լուրջ բարդությունները ներառում են Մոլարեթի մենինգիտը, զոստերային մուլտիպլեքսը և ուղեղի զարկերակների բորբոքումը (հանգեցնում է կաթվածի), միելիտի, ակնային հերպեսի[9]։ Ռեմսի Հանթի համախտանիշի դեպքում VZV-ն վնասում է դիմային նյարդի հանգույցը, որին հետևում է դիմային նյարդի ճյուղերի վնասումը։ Ախտանիշները կարող են ներառել լեզվի և ականջի վրա ցավոտ բշտիկներ, դեմքի միակողմանի թուլություն և լսողության կորուստ։ Հղիության սկզբնական փուլերում վարակվելիս պտուղը կարող է լուրջ վնասվել։ Ռեյեի համախտանիշը կարող է առաջանալ առաջնային վարակումից հետո՝ առաջացնելով շարունակական փսխում և ուղեղի դիսֆունկցիայի նշաններ, ինչպիսիք են ծայրահեղ քնկոտությունը կամ ագրեսիվ վարքագիծը։ Որոշ դեպքերում կարող է հասցնել մահվան կամ կոմայի։ Ռեյեի համախտանիշը հիմնականում ազդում է երեխաների և դեռահասների վրա։ Ասպիրինի օգտագործումը վարակի ժամանակ կարող է մեծացնել այս ռիսկը։
Մորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրծաղկի վիրուսը սերտորեն կապված է հերպեսի սիմփլեքս վիրուսների (HSV) հետ՝ ունենալով գենոմի մեծ հոմոլոգիա։ Հայտնի գլիկոպրոտեինները (gB, gC, gE, gH, gI, gK, gL) համապատասխանում են HSV-ի հետ, սակայն, չկա HSV-ի gD սպիտակուցի համարժեքը։ Ջրծաղկի վիրուսը չի կարողանում արտադրել նաև LAT (լատենտ-ասոցացված տրանսկրիպցիաներ), որոնք կարևոր դեր են խաղում HSV (herpes simplex virus) լատենտության առաջացման գործում[10]։ Ջրծաղկի վիրուսը գնդաձև է, 180–200 նմ տրամագծով։ Նրա լիպիդային շերտը ներառում է նուկլեոկապսիդը 162 վեցամերիկ և հնգամերիկ կապսոմերներից, որոնք դասավորված են իկոսաէդրիկ (քսանանիստ) տեսքով։ Նրա ԴՆԹ-ն առանձին, գծային, երկշղթա մոլեկուլ է՝ կազմված 125000 նուկլեոտիդներից։ Կապսիդը շրջապատված է թույլ կապված սպիտակուցներով, որոնք միասին կազմում են պատյան։ Այս սպիտակուցներից շատերը շատ կարևոր դեր են կատարում վարակված բջջում վիրուսի վերարտադրության գործընթացը սկսելու գործում։ Պատյանը (տեգումենտ) իր հերթին ծածկված է լիպիդային շերտով, որը պարուրված է գլիկոպրոտեիններով, որոնք դասավորված են վիրուսի արտաքին շերտում՝ յուրաքանչյուրը մոտավորապես 8 նմ երկարությամբ[11]։
Գենոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրծաղկի վիրուսի գենոմի հաջորդականության մասին առաջին անգամ խոսվել է 1986 թվականին։ Այն գծային, երկշղթա ԴՆԹ-ի մոլեկուլ է։ Լաբորատոր շտամն ունի 124884 բազային զույգ (bp): Գենոմն ունի երկու գերակշռող իզոմեր՝ կախված S հատվածի կողմնորոշումից՝ P (նախատիպ) և IS (շրջված S), որոնք առկա են 90-95% հաճախականությամբ։ L հատվածը կարող է նաև շրջվել առաջացնելով չորս գծային իզոմեր (IL և ILS): Այս բաշխումը տարբերվում է HSV-ի հավասար հավանական բաշխումից և մեխանիզմը հայտնի չէ։ Մոլեկուլների փոքր տոկոսը շրջանաձև գենոմներ են։ Գենոմում կան առնվազն 70 բաց կարդացվող շրջանակներ։ Այս վիրուսի առնվազն հինգ ընտանիքներ կան։ Ասիայից, Ճապոնիայից, և 5-րդ ընտանիքը, ըստ երևույթին, Հնդկաստանի շտամներն են։ Որոշ շտամներ Եվրոպայից մտնում են 4-րդ ընտանիքի մեջ,
Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատկանիշները, որոնցով VZV-ն նման է HSV1-ին և HSV2-ին, ցույց են տալիս,որ նրանք ունեն ընդհանուր նախնի,սակայն ջրծաղկի վիրուսը հինգ գեներով չի համապատասխանում HSV-ի գեներին։ Մարդու այլ հերպեսի վիրուսների հետ կապն ավելի քիչ է, սակայն շատ հոմոլոգներ և պահպանված գենային բլոկներ դեռևս հայտնաբերվել են։ Կան հինգ հիմնական ընտանիքներ (1-5) և չորս գենոտիպ, որոնք չեն մտնում այդ ընտանիքների մեջ.[12]: Ընտանիքներին VZV շտամներ վերագրելու համար անհրաժեշտ է իմանալ վիրուսի գենոմի ամբողջական հաջորդականությունը։ Այսպիսով, VZV շտամների գլոբալ բաշխման վերաբերյալ գրեթե բոլոր մոլեկուլային համաճարակաբանական տվյալները ստացվել են հավաստի հաջորդականությամբ։ Ջրծաղկի վիրուսի գենոմային հաջորդականությունների ֆիլոգենետիկ վերլուծությունը շտամները բաժանում է ինը գենոտիպերի (E1, E2, J, M1, M2, M3, M4, VIII և IX): M3 և M4 շտամների ամբողջական հաջորդականություններն անհասանելի են։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժվում է մի շարք դեղամիջոցներով։ Ացիկլովիրը՝ ջրծաղկի համար, ֆամցիկլովիրը և վալացիկլովիրը՝ գետևորող որքինի համար:Բուժվում է նաև զոստեր-իմունագլոբուլինով (ZIG) և վիդարաբինով[13]։ Ացիկլովիրը հաճախ օգտագործվում է որպես դեղամիջոց առաջնային VZV վարակների դեպքում, և դրա վաղ կիրառումը կարող է զգալիորեն կրճատել ցանկացած ախտանիշի տևողությունը։ Այնուամենայնիվ, ացիկլովիրի արդյունավետ շիճուկային կոնցենտրացիայի հասնելը սովորաբար պահանջում է ներերակային ներարկում, ինչը դժվարացնում է դրա օգտագործումը արտահիվանդանոցային պայմաններում[14]։
Պատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասանելի է կենդանի,թուլացած հարուցիչներով VZV Oka/Merck շտամի պատվաստանյութը, որը վաճառվում է Միացյալ Նահանգներում Varivax ապրանքային անունով։ Այն մշակվել է Merck, Sharp & Dohme-ի կողմից 1980-ականներին Oka շտամի վիրուսից, որը մեկուսացվել և թուլացվել է Միչիակի Տակահաշիի և գործընկերների կողմից 1970-ականներին։ Այն ներկայացվել է ԱՄՆ-ի սննդի և դեղերի ադմինիստրացիային (FDA) 1990 թվականին և հաստատվել է 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, այն կա Ավստրալիայում, ԱՄն-ում և շատ այլ երկրներում երեխաների պատվաստումների առաջարկվող ցուցակում։ Varicella-ի դեմ պատվաստումը ոմանց մոտ մտավախություն է առաջացրել, որ պատվաստանյութով առաջացած արհեստական պասիվ իմունիտետը կարող է տևական չլինել, ինչը, հնարավոր է, մեծահասակներին խոցելի դարձնի ավելի ծանր հիվանդությունների նկատմամբ, քանի որ նրանց մանկական պատվաստումից իմունիտետը թուլանում է։ Պատվաստումների համար առաջարկվող բնակչության շրջանում ԱՄՆ-ում պատվասման մակարդակը մոտենում է 90%-ին, որն ուղեկցվում է դեպքերի և հոսպիտալացումների,VZV-ի հետևանքով մահացությունների դեպքերի կրճատմամբ։ Ավելի քան տասը տարի վարակը ավելի թեթև ընթացք է ունի[15]։ 2006 թվականին CDC-ի իմունիզացիայի պրակտիկաների խորհրդատվական կոմիտեն (ACIP) խորհուրդ տվեց պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը նախքան դպրոց գնալը՝ ապահովելու համար իմունիտետի բարձր մակարդակ[16]։
2006թ.-ին FDA-ն հավանություն է տվել Zostavax-ին գոտրևորող որքինի կանխարգելման համար։ Zostavax-ը Varivax պատվաստանյութի այլընտրանքային անվանումն է, որը նախատեսված է իմունային պատասխան առաջացնելու տարեց մարդկանց մոտ, որոնց իմունիտետը VZV-ի նկատմամբ թուլանում է տարիքի հետ։ Zostavax-ը նվազեցնում է գոտևորող որքինի դեպքերը գրեթե 50%-ով[17]։
Shingrix-ը V. zoster-ի խմբի պատվաստանյութ է (գլիկոպրոտեին E), որը մշակվել է GlaxoSmithKline-ի կողմից, որը հաստատվել է ԱՄՆ-ում FDA-ի կողմից 2017 թվականի հոկտեմբերին[18]։ ACIP-ը խորհուրդ է տվել Shingrix-ը 50 տարեկանից բարձր մեծահասակների համար, ներառյալ նրանց, ովքեր արդեն ստացել են Zostavax: Հանձնաժողովը որոշեց, որ Շինգրիքսը նախընտրելի է Zostavax-ից, քանի որ կլինիկական տվյալները ցույց են տվել, որ պատվաստանյութի արդյունավետությունը 90% է բոլոր տարիքային խմբերում, ինչպես նաև ապահովում է կայուն իմունիտետ չորս տարվա ընթացքում։ Ի տարբերություն Zostavax-ի, որը տրվում է մեկ ներարկումով, Shingrix-ը տրվում է երկու միջմկանային չափաբաժիններով 2-6 ամսվա տարբերությամբ[19]։ Ապացուցված է, որ այս պատվաստանյութը իմունոգեն և անվտանգ է մարդու իմունային անբավարարության վիրուսով մեծահասակների համար.[20]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրծաղկի նման ցաները ճանաչվել և նկարագրվել են հին քաղաքակրթությունների կողմից։ Գոտևորող որքինի և ջրծաղկի փոխկապվածությունը բացահայտված չէր մինչև 1888 թվականը[21]։ 1943 թվականին գտան նմանություն վիրուսային մասնիկների միջև[22]։ 1974 թվականից սկսեցին օգտագործել ջրծաղկի դեմ առաջին պատվաստանյութը[23]։
Varicella zoster վիրուսն առաջին անգամ ուսումնասիրեց Էվելին Նիկոլը, երբ նա աշխատում էր Քլիվլենդի քաղաքային հիվանդանոցում[24]։ Թոմաս Հաքլ Վելլերը նույնպես ուսումնասիրեց վիրուսը և գտավ ապացույցներ, որ նույն վիրուսը պատասխանատու է ինչպես ջրծաղկի, այնպես էլ հերպեսի համար[25] :
Վիրուսի անվան ստուգաբանությունը գալիս է նրա առաջացրած երկու հիվանդություններից՝ ջրծաղկից և հերպեսից[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pathogen Safety Data Sheets: Infectious Substances – Varicella-zoster virus»։ canada.ca։ Pathogen Regulation Directorate, Public Health Agency of Canada։ 2012-04-30։ Վերցված է 2017-10-10
- ↑ «The protean neurologic manifestations of varicella-zoster virus infection»։ Cleveland Clinic Journal of Medicine 74 (7): 489–94, 496, 498–9 passim։ July 2007։ PMID 17682626։ doi:10.3949/ccjm.74.7.489
- ↑ «The neurotropic herpes viruses: herpes simplex and varicella-zoster»։ The Lancet. Neurology 6 (11): 1015–28։ November 2007։ PMID 17945155։ doi:10.1016/S1474-4422(07)70267-3
- ↑ Microbiology: An Introduction։ Pearson։ 2013։ էջեր 601–602
- ↑ Harpaz R, Ortega-Sanchez IR, Seward JF (6 June 2008)։ «Prevention of herpes zoster: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)»։ Morbidity and Mortality Weekly Report (MMWR) 57 (RR-5): 1–30; quiz CE2–4։ PMID 18528318
- ↑ Pinchinat Sybil, Cebrián-Cuenca Ana M, Bricout Hélène, Johnson Robert W (December 2013)։ «Similar herpes zoster incidence across Europe: results from a systematic literature review»։ BMC Infectious Diseases 13 (1): 170։ PMC 3637114։ PMID 23574765։ doi:10.1186/1471-2334-13-170
- ↑ Nilsson Jonas, Cassel Tobias, Lindquist Lars (22 May 2015)։ «Burden of herpes zoster and post-herpetic neuralgia in Sweden»։ BMC Infectious Diseases 15: 215։ PMC 4493830։ PMID 26002038։ doi:10.1186/s12879-015-0951-7
- ↑ «Infection of the central nervous system caused by varicella zoster virus reactivation: a retrospective case series study»։ International Journal of Infectious Diseases 17 (7): e529–34։ July 2013։ PMID 23566589։ doi:10.1016/j.ijid.2013.01.031
- ↑ «The varicella zoster virus vasculopathies: clinical, CSF, imaging, and virologic features»։ Neurology 70 (11): 853–60։ March 2008։ PMC 2938740։ PMID 18332343։ doi:10.1212/01.wnl.0000304747.38502.e8
- ↑ «Varicella-zoster virus»։ Clinical Microbiology Reviews 9 (3): 361–81։ July 1996։ PMC 172899։ PMID 8809466։ doi:10.1128/CMR.9.3.361
- ↑ «General Characteristics and Epidemiology of varicella-zoster virus (VZV)»։ The Lecturio Medical Concept Library։ Medical Professionals Reference (MPR)։ 25 October 2017։ Վերցված է 2021-06-14
- ↑ «Pangaea and the Out-of-Africa Model of Varicella-Zoster Virus Evolution and Phylogeography»։ Journal of Virology 86 (18): 9558–65։ September 2012։ PMC 3446551։ PMID 22761371։ doi:10.1128/JVI.00357-12
- ↑ Centers for Disease Control Prevention (CDC) (March 2012)։ «FDA approval of an extended period for administering VariZIG for postexposure prophylaxis of varicella»։ MMWR. Morbidity and Mortality Weekly Report 61 (12): 212։ PMID 22456121
- ↑ Lippincott's illustrated reviews: Microbiology (3rd ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins Health։ 2013։ էջեր 255–272
- ↑ «Prevention of varicella: Recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP). Centers for Disease Control and Prevention»։ MMWR. Recommendations and Reports 45 (RR-11): 1–36։ July 1996։ PMID 8668119
- ↑ «Prevention of varicella: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)»։ MMWR. Recommendations and Reports 56 (RR-4): 1–40։ June 2007։ PMID 17585291
- ↑ «Vaccines for preventing herpes zoster in older adults»։ The Cochrane Database of Systematic Reviews 2019 (11)։ November 2019։ PMC 6836378 ։ PMID 31696946 ։ doi:10.1002/14651858.CD008858.pub4
- ↑ «Biologics License Application (BLA) for Zoster Vaccine Recombinant, Adjuvant»։ Office of Vaccines Research and Review, Center for Biologics Evaluation and Research, US Food and Drug Administration։ 20 October 2017։ Վերցված է 16 November 2018
- ↑ «ACIP: New Vaccine Recommendations for Shingles Prevention»։ Medical Professionals Reference (MPR)։ 25 October 2017։ Վերցված է October 30, 2017
- ↑ «Safety and immunogenicity of an adjuvanted herpes zoster subunit candidate vaccine in HIV-infected adults: a phase 1/2a randomized, placebo-controlled study»։ The Journal of Infectious Diseases 211 (8): 1279–87։ April 2015։ PMC 4371767։ PMID 25371534։ doi:10.1093/infdis/jiu606
- ↑ «History of Varicella Zoster Virus»։ Herpes: The Journal of the IHMF 7 (3): 60–65։ October 2000։ PMID 11867004
- ↑ «Über das Virus der Varicellen und des Zoster»։ Klin Wochenschr 22 (46–47): 703–704։ 1943։ doi:10.1007/bf01768631
- ↑ «Live vaccine used to prevent the spread of varicella in children in hospital»։ Lancet 2 (7892): 1288–90։ November 1974։ PMID 4139526։ doi:10.1016/s0140-6736(74)90144-5
- ↑ Frellick Marcia (July 1, 2020)։ «Pioneering Molecular Biologist Dies of COVID-19 at 89»։ Medscape։ Վերցված է Sep 19, 2022
- ↑ Ligon B Lee (Jan 2002)։ «Thomas Huckle Weller MD: Nobel Laureate and research pioneer in poliomyelitis, varicella-zoster virus, cytomegalovirus, rubella, and other infectious diseases»։ Seminars in Pediatric Infectious Diseases 13 (1): 55–63։ PMID 12118846։ doi:10.1053/spid.2002.31314 – via PubMed
- ↑ «Etymologia: Varicella Zoster Virus»։ Emerging Infectious Diseases 21 (4): 698։ 2015։ PMC 4378502։ doi:10.3201/eid2104.ET2104
|