Հերպեսային էնցեֆալիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերպեսային էնցեֆալիտ
Մագնիսառեզոնանսային շերտագրության պատկերը ցույց է տալիս բարձր ազդանշան քունքային բլթերում, ներառյալ հիպոկամպային գոյացությունները։ Կատարվել է գլխուղեղի բիոպսիա, և հիստոլոգիան համապատասխանում է էնցեֆալիտին։ ՊՇՌ-ն կրկնվել է բիոպսիայի նմուշի հիման վրա և դրական է եղել HSV-ի համար։
Տեսակհիվանդություն և վարակիչ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունԻնֆեկցիոն հիվանդություններ
ՀՄԴ-9054.3
ՀՄԴ-10B00.4

Հերպես սիմպլեքս էնցեֆալիտ (անգլ.՝ Herpes simplex encephalitis, , հապավումը` HSE) կամ հերպեսային էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում, որը հարցված է հերպես սիմպլեքս վիրուսով։ Ենթադրվում է, որ այն ազդում է տարեկան 500,000 մարդուց առնվազն 1-ի վրա[1], և որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հիվանդացության մակարդակը կազմում է 5,9 դեպք 100,000 կենդանի ծնվածներից[2]։

Հերպեսային էնցեֆալիտի դեպքերի մոտ 90%-ը առաջանում է հերպես սիմպլեքս վիրուս-1 (HSV-1) կողմից։ Ըստ 2006 թվականի տվյալների՝ մեծահասակ ամերիկացիների 57%-ը վարակվել է HSV-1-ով[3], որը տարածվում է օդակաթիլային, պատահական շփման և երբեմն սեռական ճանապարհով, թեև վարակված մարդկանց մեծ մասը երբեք չի ունենում հարբուխ։ Մնացած դեպքերը պայմանավորված են HSV-2-ով, որը սովորաբար տարածվում է սեռական ճանապարհով և հանդիսանում է սեռական հերպեսի պատճառ։

Հերպեսային էնցեֆալիտի դեպքերի երկու երրորդի մոտ HSV-1-ի համար արդեն իսկ սերոպոզիտիվ անհատներն են, որոնցից մի քանիսը (ընդամենը 10%) ունեն բերանի խոռոչի հերպեսի կրկնվող պատմություն, մինչդեռ դեպքերի մոտ մեկ երրորդն առաջանում է HSV-1-ով նախնական վարակի հետևանքով, որը հիմնականում տեղի է ունենում 18 տարեկանից ցածր անձանց մոտ[1]։ Հերպեսային էնցեֆալիտով անձանց մոտավորապես կեսը 50 տարեկանից բարձր են[4]։

Երեխաների և մեծահասակների մոտ էնցեֆալիտի ամենատարածված պատճառը HSV-1-ն է։ Այնուամենայնիվ, նորածինների և իմունային անբավարարությամբ անձանց մոտ հայտնաբերված էնցեֆալիտը հիմնականում պայմանավորված է HSV-2-ով[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային էնցեֆալիտով հիվանդների մեծամասնության մոտ հանդիպում է գիտակցության խանգարումներ և փոփոխված հոգեկան վիճակ, որը ներկայացվում է որպես շփոթություն և անհատականության փոփոխություններ։ Հիվանդի ողնուղեղային հեղուկում կարող են հայտնաբերվել սպիտակ արյան բջիջների քանակի ավելացում՝ առանց պաթոգեն բակտերիաների և սնկերի առկայության։ Հիվանդները սովորաբար ունենում են տենդ և ցնցումներ[1]։ Ուղեղի էլեկտրական ակտիվությունը փոխվում է հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ՝ նախ ի հայտ գալով ուղեղի քունքային բլթում, որոնք 7-10 օր անց տարածվում են այլ բլթերի վրա[1]։ Համակարգչային շերտագրությունը և մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տալիս բլթերին բնորոշ փոփոխությունները (տես նկարը)։ Առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո հիվանդները կարող են կորցնել իրենց հոտառությունը։ Ինչպես նաև կարող է ուղեկցվել կարդալու, գրելու կամ համահունչ խոսելու և բանավոր խոսքը հասկանալու անկարողությամբ[6]։

Հստակ ախտորոշումը պահանջում է ողնուղեղային հեղուկի (CSF) հետազոտություն։ Թեստավորումը տևում է մի քանի օր, և հերպեսային էնցեֆալիտով կասկածվող հիվանդները պետք է անհապաղ բուժվեն ացիկլովիրով` թեստի արդյունքները ստանալով։ Նկարագրված է նաև HSV էնցեֆալիտի ատիպիկ ինսուլտի նման դրսևորումներ, և բժիշկները պետք է տեղյակ լինեն, որ HSV էնցեֆալիտը կարող է նման լինել ուղեղային կաթվածին[7]։

Հերպեսվիրուսային էնցեֆալիտը կարող է ծառայել որպես հակա-NMDA ընկալիչների էնցեֆալիտի հարուցիչ[8]։ Հերպեսային էնցեֆալիտով հիվանդների մոտ 30% -ը զարգացնում է այս երկրորդական իմունոլոգիական ռեակցիան[9], որը կապված է նյարդաճանաչողական վերականգնման խանգարման հետ[10]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային էնցեֆալիտի տարեկան հաճախականությունը կազմում է 2-ից 4 դեպք 1 միլիոն բնակչի հաշվով[11]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հերպեսային էնցեֆալիտն առաջանում է վիրուսի փոխանցման հետևանքով դեմքի ծայրամասային տեղամասից HSV-1-ի վերաակտիվացումից հետո՝ նյարդային աքսոնի երկայնքով դեպի ուղեղ[1]։ Վիրուսը տեղակայվում է եռվորյակ գանգուղեղային նյարդի գանգլիոնում, սակայն վերաակտիվացման պատճառը և ուղեղ մուտք գործելու նրա ուղին մնում է անհասկանալի, թեև սթրեսի հետևանքով առաջացած իմունային համակարգի փոփոխություններն ակնհայտորեն դեր են խաղում վերաակտիվացման հարցում։ Հոտառական նյարդը նույնպես կարող է ներգրավված լինել հերպեսային էնցեֆալիտում, ինչը կարող է բացատրել նրա հակվածությունը ուղեղի քունքային բլթերի ախտահարմամբ, քանի որ հոտառական նյարդն այստեղ ճյուղեր է տալիս[12]։ Ձիերի մոտ մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմը բավարար է, որպեսզի վիրուսը առաջացնի նյարդաբանական խանգարումներ, սակայն մարդկանց մոտ նման մեխանիզմ չի հայտնաբերվել[13]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղի համակարգչային շերտագրություն (կոնտրաստով կամ առանց կոնտրաստի)։ Գոտկային պունկցիա կատարել տարբերակիչ աշխտորոշման նպատակով[14]։

Ուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության դեպքում դիտվում է T2 ազդանշանի ինտենսիվության բարձրացում ուղեղի ախտահարված բլթի հատվածում[15]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսվիրուսային էնցեֆալիտը կարող է բուժվել բարձր չափաբաժիններով ներերակային ացիկլովիրով, որը պետք է ներարկվի 10 մգ/կգ հաշվարկով (մեծահասակների համար) 1 ժամվա ընթացքում՝ երիկամային անբավարարությունից խուսափելու համար։ Առանց բուժման, հերպեսային էնցեֆալիտն հանգեցնում է արագ մահվան և դեպքերի մոտավորապես 70%-ը ծանր նյարդաբանական խնդիրներ են կրում[1]։ Բուժման դեպքում էնցեֆալիտն դեռևս մահացու է մնում դեպքերի մեկ երրորդի և կեսից ավելիի մոտ լուրջ երկարաժամկետ նյարդաբանական խնդիրներ է առաջացնում։ Բուժված հիվանդների 20 տոկոսը ունենում են ոչ այդքան լուրջ հետևանքներ։ Չբուժված հիվանդների միայն փոքր քանակի մոտ է (2,5%) վերականգնվում ուղեղի ախտահարվածությունը[4]։ Գիտական գրականության մեջ ամնեզիայի շատ դեպքեր են հանդիպում հերպեսային էնցեֆալիտի հետևանքով։

Ավելի վաղ բուժում սկսելը (ախտանիշի սկզբից 48 ժամվա ընթացքում) մեծացնում է հավանականությունը լիովին վերականգնմանը։ Հազվադեպ, բուժվող անհատները կարող են շաբաթներ կամ ամիսներ անց ունենալ վարակի ռեցիդիվ։ Կան ապացույցներ, որ հերպես սիմպլեքսով առաջացած ախտահարումը կարող է հանգեցնել ուղեղի գրանուլոմատոզ բորբոքման, որն արձագանքում է ստերոիդներին[16]։ Չնայած հերպեսի վիրուսը կարող է տարածվել, էնցեֆալիտը ինքնին վարակիչ չէ։ Այլ վիրուսներ կարող են առաջացնել էնցեֆալիտի նմանատիպ ախտանիշներ, թեև սովորաբար ավելի մեղմ են (ջրծաղկի, էպշտեին բարրի վիրուս, ցիտոմեգալովիրուս, և այլն)[11][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Whitley RJ (2006 թ․ սեպտեմբեր). «Herpes simplex encephalitis: adolescents and adults». Antiviral Research. 71 (2–3): 141–148. doi:10.1016/j.antiviral.2006.04.002. PMID 16675036.
  2. Kropp RY, Wong T, Cormier L, Ringrose A, Burton S, Embree JE, Steben M (2006 թ․ հունիս). «Neonatal herpes simplex virus infections in Canada: results of a 3-year national prospective study». Pediatrics. 117 (6): 1955–1962. doi:10.1542/peds.2005-1778. PMID 16740836. S2CID 9632498.
  3. Xu F, Sternberg MR, Kottiri BJ, McQuillan GM, Lee FK, Nahmias AJ, և այլք: (2006 թ․ օգոստոս). «Trends in herpes simplex virus type 1 and type 2 seroprevalence in the United States». JAMA. 296 (8): 964–973. doi:10.1001/jama.296.8.964. PMID 16926356.
  4. 4,0 4,1 Whitley RJ, Gnann JW (2002 թ․ փետրվար). «Viral encephalitis: familiar infections and emerging pathogens». Lancet. 359 (9305): 507–513. doi:10.1016/S0140-6736(02)07681-X. PMID 11853816. S2CID 5980017.
  5. Ak, Ajith Kumar; Mendez, Magda D. (2023), «Herpes Simplex Encephalitis», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32491575, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին
  6. «Encephalitis, Herpes Simplex - Symptoms, Causes, Treatment | NORD». rarediseases.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Gupta, Harsh; Malhotra, Samira; Batra, Amit (2019 թ․ ապրիլի 15). «An Unusual Stroke-Like Presentation of HSV Encephalitis». The Journal of the Arkansas Medical Society. 115 – via ResearchGate.
  8. Dalmau J, Armangué T, Planagumà J, Radosevic M, Mannara F, Leypoldt F, և այլք: (2019 թ․ նոյեմբեր). «An update on anti-NMDA receptor encephalitis for neurologists and psychiatrists: mechanisms and models». The Lancet. Neurology. 18 (11): 1045–1057. doi:10.1016/S1474-4422(19)30244-3. PMID 31326280. S2CID 197464804.
  9. Prüss H, Finke C, Höltje M, Hofmann J, Klingbeil C, Probst C, և այլք: (2012 թ․ դեկտեմբեր). «N-methyl-D-aspartate receptor antibodies in herpes simplex encephalitis». Annals of Neurology. 72 (6): 902–911. doi:10.1002/ana.23689. PMC 3725636. PMID 23280840.
  10. Westman G, Studahl M, Ahlm C, Eriksson BM, Persson B, Rönnelid J, և այլք: (2016 թ․ նոյեմբեր). «N-methyl-d-aspartate receptor autoimmunity affects cognitive performance in herpes simplex encephalitis». Clinical Microbiology and Infection (English). 22 (11): 934–940. doi:10.1016/j.cmi.2016.07.028. PMID 27497810.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Ajith Kumar AK, Mendez MD (2022 թ․ մարտի 14). «Herpes Simplex Encephalitis». StatPearls. PMID 32491575.
  12. Dinn JJ (1980 թ․ նոյեմբեր). «Transolfactory spread of virus in herpes simplex encephalitis». British Medical Journal. 281 (6252): 1392. doi:10.1136/bmj.281.6252.1392. PMC 1715042. PMID 7437807.
  13. Van de Walle GR, Goupil R, Wishon C, Damiani A, Perkins GA, Osterrieder N (2009 թ․ հուլիս). «A single-nucleotide polymorphism in a herpesvirus DNA polymerase is sufficient to cause lethal neurological disease». The Journal of Infectious Diseases. 200 (1): 20–25. doi:10.1086/599316. PMID 19456260.
  14. «Herpes Meningoencephalitis». Johns Hopkins Medicine. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Encephalitis». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  16. Varatharaj A, Nicoll JA, Pelosi E, Pinto AA (2017 թ․ ապրիլ). «Corticosteroid-responsive focal granulomatous herpes simplex type-1 encephalitis in adults». Practical Neurology. 17 (2): 140–144. doi:10.1136/practneurol-2016-001474. PMID 28153849. S2CID 12859405.
  17. «Encephalitis». Mayo Foundation for Medical Education and Research (MFMER). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.