Jump to content

Հենրի Քլերենս Բոլդրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Քլերենս Բոլդրիջ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Իլինոյսի Ուեսլիյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1868(1868-11-24)
Ծննդավայր Carlock, Մակ-Լին շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 8, 1947(1947-06-08) (78 տարեկան)
Վախճանի վայր Բոյսե, ԱՄՆ
Թաղված Parma Cemetery[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа

Հենրի Քլերենս Բոլդրիջ (անգլ.՝ Henry Clarence Baldridge, նոյեմբերի 24, 1868(1868-11-24), Carlock, Մակ-Լին շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 8, 1947(1947-06-08), Բոյսե, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Այդահոյի 14-րդ նահանգապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քլերենս Բոլդրիջը ծնվել է 1868 թվականի նոյեմբերի 24-ին, Կարլոկ գյուղում, Իլինոյս նահանգ։ Կրթություն է ստացել Ուեսլեյան համալսարանում, որից հետո զբաղվել է ֆերմերությամբ և աշխատել է որպես ուսուցիչ։ 1896 թվականին Բոլդրիջը դարձել է O’Hara, Baldridge, and Co. ընկերության հիմնադիրներից մեկը, որը զբաղվում էր հացահատիկի վաճառքով։ 1904 թվականին վաճառել է ընկերությունում իր մասնաբաժինը և տեղափոխվել Պարվա քաղաք, Այդահո նահանգ, որտեղ մեծ ներդրում է ունեցել E.M. Kirkpatrick and Co. ընկերությունում։ 1909 թվականին Բոլդրիջը այս ընկերությունում նույնպես վաճառել է իր մասնաբաժինը, որպեսզի հիմնադրի մետաղե իրերի և գործիքների վաճառքի իր սեփական խանութը։

1910 թվականին Բոլդրիջը հանրապետականների կողմից դարձել է Այդահոյի ներկայացուցիչների պալատի անդամ։ Երկու տարի անց դարձել է նահանգի սենատոր։ 1922-ից 1926 թվականներին, նահանգապետ Չարլզ Քելվին Մուրի օրոք, Բոլդրիջը զբաղեցրել է փոխանահանգապետի պաշտոնը։ 1926 թվականին նրան հաջողվել է հաղթել Այդահոյի նահանագապետի ընտրություններում։ Այդ պաշտոնում նա անցկացրել է երկու ժամկետ՝ 1927-ից 1931 թվականներին։

Հենրի Բոլդրիջի նահանգապետության որոշ ձեռքբերումներից են.

  • Այդահոյի համալսարանի նոր շենքերի կառուցում, այդ թվում` կամպուս Պոկատելլոյում
  • բենզինի հարկի ներմուծում,
  • բանտի կառուցում առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց համար,
  • զբաղվածության մակադարակի նշանակալի բարձրացում,
  • նահանգի բյուջեի հաշվեկշռում։

1943-ից 1945 թվականներին Բոլդրիջը զբաղեցրել է բարեգործական ներդրումների լիազորի պաշտոնը[2]։ Հենրի Բոլդրիջը ամուսնացած է եղել Կորե ՄըքՔրեյթոնի հետ, որից ունեցել է երկու երեխա։

Հենրի Քլերենս Բոլդրիջը 1947 թվականի հունիսի 8-ին Պարմայում, Այդահո, 78 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. «H. Clarence Baldridge» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]