Հենրի Ռոբերտս
Հենրի Ռոբերտս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1941[1] |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 1, 2010[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Cochran, Ջորջիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օկլահոմայի պետական համալսարան, Mercer University?, Մայամիի համալսարան և Miami High School? |
Մասնագիտություն | բժիշկ, սպա, գյուտարար, համակարգչային գիտնական և գործարար |
Հենրի Էդվարդ Ռոբերտս (անգլ.՝ Henry Edward Roberts, սեպտեմբերի 13, 1941[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ - ապրիլի 1, 2010[2], Cochran, Ջորջիա, ԱՄՆ), ինժեներ, բժիշկ, «Micro Instrumentation and Telemetry Systems» (MITS) ընկերության հիմնադիրն ու նախահագը։ Թողարկել է առաջին հաջողված կոմերցիոն անհատական համակարգիչը՝ Ալթաիր 8800-ը[3]։ Հաճախ կոչվում է «անհատական համակարգչի հայր»[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահաս տարիքում Ռոբերտսը անալոգային և թվային համակարգչային մեքենաների համար սխեմաներ էր մշակում։ Բացի էլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունից, նա հետաքրքրվել է նաև բժշկությամբ։
1968 թվականին Ռոբերտսը ստացել է էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան Օկլահոմա նահանգի համալսարանում և նշանակվել Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքի Քիրթլենդ ավիաբազայի (Kirtland AFB) գիտահետազոտական լաբորատորիայում։ Այդտեղ Ռոբերտսը ծանոթացել է Ֆորրեստ Միմսի (Forrest Mims III) հետ, որն այդ ժամանակ Ալբուկերկյան հրթիռային մոդելավորման ակումբի (Albuquerque Model Rocket Club) խորհրդականն էր։ Նրա ազդեցության տակ Ռոբերտսը տարվել է սիրողական հրթիռների կառավարման համակարգերով։ 1969 թվականի վերջին Ռոբերտսը և Միմսը լաբորատորիայի երկու աշխատակիցների՝ Ստեն Քեյգլի (Stan Cagle) և Բոբ Զոլերի (Bob Zaller) հետ հիմնադրել են MITS ընկերությունը՝ հրթիռային մոդելավորման համար հեռուստաչափության համակարգերի արտադրության և վաճառքի համար։ 1970 թվականի աշնանը ընկերությունում պառակտում է տեղի ունեցել․ Ռոբերտսը սկսել է զբաղվել հաշվիչների արտադրությամբ, իսկ Քեյգլը և Միմսը հիմնադրել են հրթիռային վթարային համակարգերի արտադրության ընկերություն։
1971 թվականի նոյեմբերին Ռոբերտսը «Popular Electronics» ամսագրում հոդված է հրատարակել MITS 816 հաշվիչի մասին, ինչը դրականորեն է ազդել նրա բիզնեսի վրա։ Սակայն 1974 թվականին մրցակցության պատճառով «MITS» հաշվիչների պահանջարկը սկսել է նվազել, ինչի արդյունքում նա որոշել է ստեղծել համակարգիչ՝ Intel 8080-ի նորագույն պրոցեսորի հիման վրա։ 1975 թվականին «Popular Electronics» ամսագրի առաջին համարում հայտնվել է նոր համակարգչի մասին առաջին հոդվածը։ Այս հոդվածը առաջացրել է Բիլ Գեյթսի (Bill Gates), որն այդ ժամանակ Հարվարդի համալսարանի ուսանող էր և Փոլ Ալենի (Paul Allen) հետաքրքրությունը․ նրանք կապ են հաստատել Ռոբերտսի հետ և առաջարկել իրենց ծառայությունները BASIC-ի մեկնաբանի գրության մեջ։ Համաձայնագրի կնքումից հետո Գեյթսը լքել է Հարվարդը և Ալենի հետ համատեղ հիմնադրել «Micro-Soft» ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է Microsoft-ի։ «Popular Electronics» ամսագրի Ալթաիր 8800 համակարգչի վերաբերյալ հոդվածը որոշակի ներդրում է ունեցել հանրահայտ «Homebrew Computer Club»-ի ստեղծման համար, որը հիմնադրվել է Ալթաիր 8800-ով հետաքրքրվող մի խումբ էնտուզիաստների կողմից։ Ավելի ուշ այդ ակումբի կազմի մեջ է մտել ավելի քան 30 համակարգչային ընկերություն, այդ թվում՝ Apple Computer-ը։
1976 թվականին «MITS» ընկերությունն ուներ 230 աշխատակից, վաճառքի ծավալը հասնում էր 6 մլն դոլարի։ Այդ ժամանակ Ռոբերտսը սկսել է ձանձրանալ կառավարման համար իր պատասխանատվությունից և գործընկերներ փնտրել իր բիզնեսի համար։ 1977 թվականին «MITS»-ը գնվել է «Pertec Computer Corporation» ընկերության կողմից, իսկ Ռոբերտսը ընդունվել է Մերսերի համալսարանի (Mercer University) բժշկական դպրոց, որն ավարտելուց հետո դարձել է Քոքրան (Cochran) (Ջորջիա նահանգի Բլեքլի շրջան) գավառական քաղաքի պրակտիկ բժիշկը։
Հենրի Էդվարդ Ռոբերտսը մահացել է 2010 թվականի ապրիլի 1-ին՝ թոքաբորբից, Մեյքոն քաղաքի հիվանդանոցում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/04/03/business/03roberts.html
- ↑ Emerson, Bo (1997 թ․ ապրիլի 27). «Doctor of invention Computer pioneer keeping it personal as a small-town doc». The Atlanta Journal Constitution. էջ M 01.
- ↑ Умер «отец персонального компьютера» Генри Робертс
- ↑ «Эд Робертс умер 1 апреля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
|