Հենրի Մարշ
Հենրի Մարշ | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1950[1][1] (74 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նյարդավիրաբույժ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և վիրաբույժ |
Հաստատություն(ներ) | Վաշինգտոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | Նյարդավիրաբուժություն[2] |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարան, Դրագոն սքուլ, Համալսարանի քոլեջ, UCL Medical School? և St George's, University of London? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][2] |
Պարգևներ | |
Henry Marsh (neurosurgeon) Վիքիպահեստում |
Հենրի Թոմաս Մարշ (անգլ.՝ Henry Thomas Marsh, մարտի 5, 1950[1][1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առաջատար բրիտանացի նյարդավիրաբույժ, ակտիվ օգնություն է ցուցաբերում նյարդավիրաբուժական օգնության զարգացմանը՝ աղքատ և զարգացող երկրներում, ինչպիսիք են՝ Ուկրաինան և Նեպալը[4]։ «Մի վնասիր. Պատմություն կյանքի, մահվան և նյարդավիրաբուժության մասին» բեստսելերի հեղինակը (англ. Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery):
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Dragon School նախապատրաստարանում (Օքսֆորդ) և Լոնդոնի Վեսթմինսթեր դպրոցում։ Արդյունքում ուսումնասիրել է քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն՝ Համալսարանական քոլեջում (Օքսֆորդ) և Օքսֆորդի համալսարանում։ Ստացել է Թագավորական բժշկական դպրոցի մրցանակ։
Կարիերա։ Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2015 թվականը որպես ավագ նյարդավիրաբույժ-խորհրդատու աշխատել է Սբ. Յուրիի անվան հիվանդնոցում` ուղեղի վիրաբուժության բրիտանական խոշորագույն կենտրոններից մեկում։ Մասնագիտացել է տեղայի անզգայացմամբ ուղեղային վիրահատությունների մեջ։
2004 թվականին դարձել է BBC «Your Life in Their Hands» («Ձեր կյնաքը նրանց ձեռքերում է») վավերագրական ֆիլմի գլխավոր կերպարը։
1992 թվականից սկսած համագործակցում է հետխորհրդային երկրների նյարդավիրաբույժների հետ, մասնավորապես՝ Ուկրաինայում։ Ոկրաինայում առաջին էր, ով կատարեց եռվորյակ ջղի վիրահատություն[5][6]։ Ուկրաինայում նրա գործունեությունը դարձել է «Անգլիացի վիրաբույժը» (2007) ֆիլմի թեման, որը ներկայացվել է Storyville-ում՝ 2007—2008 եթերաշրժանում[4][7][8]։ Այդ ֆիլմը վիրաբույժի մասին է, ով պայքարում է բարոյական խնդիրների դեմ։ Ֆիլմի մեծ մասը նկարահանել են ուկրաինական հիվանդանոցում։
Բազմիցս մեկնել է Լվով, և անվճար խորհրդակցություն անցկացրել մանկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժնում, դասախոսություններով հանդես է եկել ուկրաինական համլսարանններում[9]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին բրիտանական «Orion Publishers» հրատարակչությունում լույս են տեսել նրա հուշագրությունները՝ «Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery»: «The Economist» ամսագրի գնահատմամաբ գրքին հատուկ է գրելու դասական ոճը, իսկ ի դեմս Հ. Մարշի նյարդավիրաբուժությունը գտել է իր Բոսուելին։
2015 թվականին նյարդավիրաբույժ Անդրեյ Միզակը բեստսելլերը թարգմանել է ուկրաիներեն, նույն թվականի օգոստոսին «Մի վնասիր. Պատմություն կյանքի, մահվան և նյարդավիրաբուժության մասին» գիրքը ընդգրկվել է «Ծեր առյուծի հրատարակչություն» Նազար Գայդուչիկի ձևավորմամբ[10]։ 2015 թվականին Հենրի Մարշը Լվովում հրատարակիչների ֆորումի գլխավոր արտասահմանյան հյուրերից մեկն էր, որի շրջանակներում Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի ուսանողների համար վարել է «Ճշմարտության և հույսի մեջ ընտրելու բեռը» դասախոսությունը, և մասնակցել իր գրքի ուկրաիներեն թարգմանության ներկայացմանը[11]։
2017 թվականին «Ծեր առյուծի հրատարակչություն» Եկատերինա Միխալցինայի թարգմանությամբ լույս է տեսել գրքի շարունակությունը՝ «Ոչ արև, ոչ մահ. նյարդավիրաբույժի օրագրից» (англ. Admissions: A Life in Brain Surgery)[12]: Հրատարակչությունում նշել են. «Ոչ արև, ոչ մահ-ը մեջբերում է Լարոշֆուկոյից (Ոչ արևին, ոչ էլ մահվանը հնարավոր չէ նայել դիմահար)։ Քանի որ անգլերեն անվան մեջ օգտագործվում է բառախաղ, որը կարելի է թարգմանել ռուսերեն այս ձևաչափով, բայց թարգմանչուհի Եկատերինա Միխալիցինան խորհրդակցելով Հենրի Մարշի հետ փնտրել է այլընտրանքային տարբերակ և Հենրի Մարշի հետ կանգ են առել այդ տարբերակի վրա[13]։ Հենրի Մարշը դարձել է Հրատարակիչների 24-րդ ֆորումի պատվավոր հյուրը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է սոցիալական մարդաբան Քեյթ Ֆոքսի հետ, հենց նրան է նվիրել իր առաջին գիրքը։ Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա[14]։
Ազատ ժամանակ զբաղվում է կահույքագործությամբ և մեղվաբուծությամբ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության շքանշան՝ կոմանդորի աստիճան (հունիսի 12, 2010) — «Միացյալ Թագավորությունում և Ուկրաինայում բժշկության բնագավառում ունեցած վաստակի համար»[15]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Do No Harm. Orion, London 2014 ISBN 978-0297869870
- Um Leben und Tod: Ein Hirnchirurg erzählt vom Heilen, Hoffen und Scheitern.[16] Aus dem Englischen von Katrin Behringer, DVA, München 2015 ISBN 978-3-421-04678-9
- Admission. A Life in Brain Surgery. London : Weidenfeld & Nicolson, 2017
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frederik Jötten: «Chirurgie ist Bergsteigen für Feiglinge», Interview, in: Frankfurter Rundschau, 30. Januar 2016, S. 24f.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Companies House — 1988.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 «Светлана Самохина.» Книжный блог: бестселлер от влюбленного в Украину // BBC Украина. — 2016. — 22 июля.
- ↑ Генри Марш. Истории о жизни, смерти и нейрохирургии. Перевод с английского Андрея Мизака. — Львов: Издательство Старого Льва, 2015. — 320 с.
- ↑ «Путин устарел лет на сто пятьдесят, - нейрохирург Генри Марш - ФОКУС». ФОКУС. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ The English Surgeon // Storyville, 2007—2008.
- ↑ Нина Курьята. Генри Марш: разницу между Востоком и Западом теперь видят все // BBC Украина. — 2015. — 22 сентября.
- ↑ Всемирно известный нейрохирург Генри Марш принимает пациентов в Львове // Zaxid.net. 26 апреля 2017.
- ↑ «Генри Марш.» Истории о жизни, смерти и нейрохирургии. — Л.: ВСЛ, 2015. — 320 с. — ISBN 978-617-679-174-4.
- ↑ «Генри Марш: «Для медика важно понять, что триумфы происходят потому, что им предшествовали провалы»». Издательство Старого Льва. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Генри Марш.» Ни солнце, ни смерть. Из дневника нейрохирурга. — Л.: ВСЛ, 2017. — 336 с. — ISBN 978-617-679-174-4.
- ↑ «Эксклюзив: Генри Марш рассказал о продолжении бестселлера, которое презентуют во Львове». Смотри.info. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Британский нейрохирург Генри Марш презентует во Львове свою книгу // Gazeta.ru. — 2015. — 18 августа.
- ↑ «Supplement 59446, page 23». The London Gazette. 12 июня 2010. Վերցված է 10 октября 2018-ին.
- ↑ Operieren am offenen Gehirn, Rezension von Michael Lange im Deutschlandradio Kultur vom 8. Mai 2015, abgerufen 11. Mai 2015
Աղբյուրներ և արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Издательство Старого Льва, 2015 Արխիվացված 2019-01-24 Wayback Machine
- «Нина Курьята.» Генри Марш: разницу между Востоком и Западом теперь видят все // ВВС Украина. — 2015. — 22 сентября.
- Генри Марш: «Как врачи мы учимся притворяться и обманывать» // Zbruch. — 2016. — 6 февраля.
- Marsh, Henry: Admissions: A life in brain surgery, W&N (2017); 978-1474603867
- Rothman, Joshua (2015 թ․ մայիսի 18). «Anatomy of error: a surgeon remembers his mistakes». The Critics. Books. The New Yorker. 91 (13): 98–101. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- The English Surgeon(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Richard Fidler interviewing Henry Marsh». ABC Australia podcast. 2017 թ․ մայիսի 29.
- Ferguson, Euan (2014 թ․ մարտի 30). «Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery review – 'a bloody, splendid book'». The Observer. London.
- Henry Marsh an den St. George’s University Hospitals
- Verlagsankündigung mit Foto
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մարշ» հոդվածին։ |
|