Հենրիխ Ֆուլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Ֆուլդս
անգլ.՝ Henry Faulds
Ծնվել էհունիսի 1, 1843(1843-06-01)[1][2]
Բեյթ
Մահացել էմարտի 19, 1930(1930-03-19) (86 տարեկան)
Քաղաքացիություն Շոտլանդիա
Դավանանքպրեսբիտերականներ
Մասնագիտությունբժիշկ և գիտնական
Գործունեության ոլորտբժշկություն
Ալմա մատերԳլազգոյի համալսարան և Ստրայթկլայդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
 Henry Faulds Վիքիպահեստում

Հենրիխ Ֆուլդս (որոշ աղբյուրներում Հենրիխ Ֆոլդս,, անգլ.՝ Henry Faulds, հունիսի 1, 1843(1843-06-01)[1][2], Բեյթ - մարտի 19, 1930(1930-03-19)), շոտլանդացի բժիշկ և գիտնական, իր ներդրումն է ունեցել մատնահետքերի ուսումնասիրության մեջ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլդսը ծնվել է Շոտլանդիայի Բեյթ քաղաքում` պրեսբերիացի ընտանիքում։ 13 տարեկանում նա ստիպված է եղել լքել դպրոցը՝ ֆինանսական օգնություն ցույց տալով իր ընտանիքին և տեղափոխվել Գլազգո, որտեղ սկսել է աշխատել։ 21 տարեկանում նա սկսեց դասեր տալ Գլազգոյի համալսարանում մաթեմատիկայի, տրամաբանության, լատիներեն, հունարենի և աստվածաբանության բաժիններում։ Չորս տարի անց, երբ նա 25 տարեկան էր, Ֆոլդսը որոշեց, որ իր մասնագիտությունը բժշկությունն է և մտավ Անդերսոնի քոլեջ, որից հետո ստացավ բժշկական լիցենզիա և դարձավ Շոտլանդիայի եկեղեցու բժշկական միսիոներ։

1873 թվականի հուլիսին Ֆոլդսը առաջարկ է ստացել Շոտլանդիայի Միացյալ Պրեսբերիայի եկեղեցուց ՝ առաքելություն դեպի Ճապոնիա։ Նույն թվականի սեպտեմբերին նա ամուսնանում է Իզաբելլա Ուիլսոնի հետ։ Նորապսակները տեղափոխվում են Ճապոնիա։

Կյանքը Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Ֆոլդսը ստեղծում է հիվանդանոց Տոկիոյի Ցուկիձի շրջանում։ Հիվանդանոցում իր աշխատանքից բացի, նա դասախոսություններ է տալիս բժշկական ուսանողներին, ճապոնացի վիրաբույժներին դասավանդում է ֆիզիոլոգիա, Դարվինիզմ և հակասեպտիկ սկզբունքներ։ Նաև խորհրդակցում է իշխանությունների հետ տիֆոիդ տապի, խոլերայի, կատաղության կանխարգելման վերաբերյալ։ Նա դարձավ առաջին օտարերկրյա բժիշկը, որին թույլ է տրվել դիահերձումներ կատարել։ Ֆոլդսը հիմնել է Ճապոնիայում կույրերի համար առաջին հասարակությունը ՝ Ռակուզենկայը, իսկ ավելի ուշ՝ նաև կույրերի համար նախատեսված դպրոցը։

Նա ոչինչ չէր լսել Հերշելի և նրա իր փորձերի մասին։ 1880 թվականին նա Լոնդոնի «Բնություն» ամսագրին նամակ էվ ուղարկել , որտեղ նա գրում է. «1879 թվականին ես ուսումնասիրեցի Ճապոնիայում հայտնաբերված անոթների մի քանի կտորներ և ուշադրություն հրավիրեցի մատնահետքերի վրա, որոնք առաջացել են, ըստ երևույթին, երբ կավը դեռ փափուկ էր։ Այդ մատնահետքերի ուսումնասիրությունը ինչ դրդոց, որ նորից վերադառնամ այդ խնդրին»։

Իսկապես, 1879- 1880 թվականներին Ֆոլդսը հավաքեց մատնահետքերի մեծ հավաքածու և ուսումնասիրեց դրանց պապիլյար գծերը։ Եղել է դեպք, երբ գողը բարձրացել է Ֆուլդսի տան մոտակայքում սպիտակեցված ցանկապատի վրա։ Ֆոլդսին ասացին, որ ցանկապատի վրա ակնհայտորեն երևում են մատնահետքեր։ Շուտով հայտնի դարձավ, որ գողը ձերբակալվել է։ Ֆոլդսը Ճապոնիայի ոստիկանությանը խնդրեց վերցնել բանտարկյալի մատնահետքերը։ Համեմատելով դրանք ցանկապատի վրա տպվածի հետ, նա պարզեց, որ դրանք տարբեր են։ Նա եզրակացրեց, որ կալանավորված է այլ անձ։ Եվ նա ճիշտ էր։ Մի քանի օր անց իրական գողը ձերբակալվեց։ Ֆոլդսը այս անգամ նույնպես վերցրեց նրա մատնահետքերը։ Նրանք ճշգրտորեն համընկնում էին ցանկապատի վրա տպված նկարների վրա։ Սա դատական մատնահետքերի նույնականացման բնորոշ օրինակ էր։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «On the Skin-furrows of the Hand» (1880),
  • «Guide to Finger-print Identification» (1905),
  • «Dactylography, or the Study of Finger-prints» (1912),
  • «A Manual of Practical Dactylography» (1923).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эдмонд Локар. Руководство по криминалистике. — Москва: Юридическое издательство НКЮ СССР, 1941. — С. 544.
  • Юрген Торвальд. Сто лет криминалистики. — Москва: Издательство «Прогресс», 1974. — С. 440.