Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն
նորվ.՝ Henie Onstad kunstsenter
Տեսակպատկերասրահ
Երկիր Նորվեգիա[1]
ՏեղագրությունԲերում[1]
ՎայրHøvikodden?
Անվանված էSonja Henie? և Niels Onstad?
Հիմնադրված է1968
ՏնօրենAnne Hilde Neset?
Իրադարձություններclaim for restitution of an artwork?[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն (նորվ.՝ Henie Onstad kunstsenter), արվեստին առնչվող թանգարան Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյի (մարզի) Բերում կոմունայում (համայնքում)՝ Հովիկոդեն հրվանդանի վրա, Օսլո-ֆյորդում, Օսլոյից մոտավորապես 10 կմ դեպի հարավ։ Կենտրոնը հիմնադրվել է 1968 թվականին մարմնամարզության աշխարհի և օլիմպիական չեմպիոնուհի Սոնյա Հենիի (1912—1969) և նրա ամուսնու՝ Նիլս Ունսթադի (1909—1978) կողմից։ Ունսթադը նավաշինարարական ընկերության սեփականատեր էր և արվեստի գործերի կոլեկցիոներ։ Իր 110 կտավից բաղկացած նկարների հավաքածուն նա նվիրեց թանգարանին, ինչպես նաև ֆինանսական միջոցներ թանգարանի շենքի կառուցման համար։ Թանգարանի կառուցման աշխատանքները իրականացրել է Սոնի Հենի հիմնադրամը 1961 թվականին։ Թանգարանի շենքը նախագծվել է նորվեգացի ճարտարապետներ Ջոն Էիկվարի և Սվեն Էրիկ Էնգեբրետսենի կողմից։ Թանգարանում ցուցադրվում է նաև Սոնիի սպորտային պարգևների հավաքածուն[3][4]։

1994 թվականին թանգարանի շենքը ընդլայնվեց, ավելացվեց նաև երկհարկանի ցուցադրական և տեխնիկական սենյակներով ու սրահներով հագեցած մասնաշենք։ Այս նախագիծը մշակվել է նույն ճարտարապետների կողմից ինչ հին մասնաշենքինը։ Նոր մասնաշենքը հնին կողքին այնպես է կառուցվել, որ պահպանվի համադրությունը[4]։

Թանգարանային կենտրոնում կա 6 ցուցասրահ, ոչ մեծ դահլիճ և խորհրդակցությունների սրահ։ Ներկայումս կենտրոնը զբաղեցնում է 9500 քառ/մ տարածք, որոնցից 3500 քառ/մ-ը ցուցասրահներն են։ Թանգարանում ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ֆեռնան Լեժեյի, Մակս Էռնեստի, Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի, Խոան Միրոյի, Պաուլ Կլեեի և այլ հայտնի արվեստագետների աշխատանքներ[4]։

Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոնը կազմակերպում է ոչ միայն ցուցադրություններ, այլև բեմադրություններ։ Թանգարանը տարեկան ունենում է շուրջ 100.000 այցելու։ 2008 թվականին կենտրոնը նշեց իր հիմնադրման 40-ամյակը՝ կազմակերպելով ցուցադրություններ, դասախոսություններ, համերգներ և ֆիլմերի դիտումներ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն» հոդվածին։