Հելսինկիի գերմանական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելսինկիի գերմանական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց, տարրական դպրոց և upper secondary school in Finland?
Հիմնադրված է1881
ՏնօրենՖրանկ Կուհլ
Աշակերտներ600
Դասարաններ1-12
Երկիր Ֆինլանդիա[1]
ՏեղագրությունՀելսինկի[1]
ՀասցեMalminkatu 14
Կայքdsh.fi(ֆին.)(գերմ.)

Հելսինկիի գերմանական դպրոց կամ ՀԳԴ, միջնակարգ գերմանական դպրոց, որը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Դպրոցում առօրյայում կիրառվող լեզուները հիմնականում երկուսն են՝ գերմաներենը և ֆիններենը։

Դպրոցը հիմնադրվել է 1881 թվականին Ֆինլանդիայում Գերմանիայի հյուպատոս Ֆրեիհեր վոն Լանազանի հովանավորությամբ։ Դպրոցի ստեղծման գործում մեծ ավանդ ունի նաև մի գերմանացի հարուստ ընտանիք և գերմանական բողոքական եկեղեցին[2]։ Դպրոցը ի սկզբանե իր դասընթացներն անցկացրել է տարբեր մասնավոր բնակարաններում, սակայն այժմ ունի սեփական տարածք։

Դպրոցը հասանելի է բոլորի համար, ինչպես վարժ գերմաներեն իմացողների, այնպես էլ գերմաներենով հետաքրքրվածների։ Դպրոցի աշակերտների մեծ մասը գերմանական ընտանիքի երեխաներն են, որոնք ապրում են Ֆինլանդիայում։ Ըստ դպրոցի աշակերտների նախահաշվարկի, դպրոցի սովորողների 80 %-ը Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացիներ են[3]։

Դպրոցի սովորողները ուսումնասիրում են մի շարք լեզուներ։ Պարտադիր պայման է հանդիսանում անգլերենի և գերմաներենի ուսուցումը։ Կամավոր կերպով աշակերտները կարող են սովորել շվեդերեն, լատիներեն, ֆրանսերեն և ռուսերեն։ 7-րդ դասարան փոխադրված աշակերտները կամավոր կերպով ընտրություն են կատարում շվեդերենի և ֆրանսերենի միջև։ 8-րդ դասարանում աշակերտները սկսում են սովորել նաև լատիներեն։

Հելսինկիի գերմանական դպրոցն առաջարկում է ուսուցման երկու մեթոդ։ Առաջին մեթոդը 1-ից մինչև 9-րդ դասարանների կրթություններն են, որը պարտադիր կերպով ներառում է ֆիններենի և գերմաներենի մասնագիտացված ուսուցումը։ Երկրորդ մեթոդով աշակերտները դպրոցում սովորում են նաև 10-րդից 12-րդ դասարաններում և հետագայում կարող են ընդունվել համալսարան Ֆինլանդիայում և Գերմանիայում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինկիի գերմանական դպրոց» հոդվածին։