Հելեն Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Անդերսեն
Ծնվել էհուլիսի 14, 1919(1919-07-14)[1]
ԾննդավայրՆորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1995(1995-12-23) (76 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
Կայքhelenandersen.ca(անգլ.)
 Helen Andersen Վիքիպահեստում

Հելեն Անդերսեն (անգլ.՝ Helen Andersen, ծննդյան անունը՝ Հելեն Սևերսոն ՄաքՔեյ Անդերսոն, անգլ.՝ Helen Severson McKay Anderson, հուլիսի 14, 1919(1919-07-14)[1], Նորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա - դեկտեմբերի 23, 1995(1995-12-23)), կանադացի նկարիչ, ով առավել հայտնի է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան ափի բնիկ ժողովուրդների մասին էքսպրեսիոնիստական նկարներով։ Նրա աշխատանքների թեման իրենց համոզմունքները սոցիալական արդարության և ուժեղ հակա-պատերազմական սենտիմենտալության վերաբերյալ արտահայտող կանայք են։

Անդերսենի ստեղծագործությունների մոտ կեսը անկախ են նրա քաղաքական հայացքներից։ Նրանք ուսումնասիրում են դիզայնն ու գույնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը ծնվել է 1919 թվականին Կանադայի Սասկաչևան նահանգի Նորֆ Բաթելֆորդ քաղաքում։ Անդերսենը նկարել սկսել է մանուկ հասակից՝ որոշ ցուցումներ ստանալով բժիշկ հորից՝ դոկտոր Ուիլյամ Էդմունդ Անդերսոնից, որը «շնորհալի նկարիչ» էր[2]։ Հելենը տեղական արվեստը սկսեց գնահատել նույն ժամանակաշրջանում, երբ հայրն աբորիգեն արվեստի նմուշների հավաքորդ էր։

Հոր նման Անդերսենը որպես մասնագիտություն ընտրեց բժշկությունը և 1940 թվականին Ռեգինա ընդհանուր հիվանդանոցի բուժքույրական դպրոցից ստացավ բուժքրոջ դիպլոմ։

Անդերսենի ազգանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենի օրիորդական ազգանունը` Անդերսոն, պատահականորեն նման է իր ամուսնու ազգանվանը` Անդերսեն։ Հելենն ամուսանցել է երկու անգամ. 1940-ականներին ամուսնացել է Ռոբերտ Մալկոլմ Ռոսսի հետ։ Երբ 1950-ական թվականներին ամուսանլուծվել է Ռոսսից, ամուսնացել է Ֆրից Ռաաբի Անդերսենի հետ։

Գեղարվեստական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նկարիչ Անդերսենի կարիերան սկսվել է 1950-ականների վերջին, երբ նա Վանկուվերում երկար տարիներ հաճախել է արվեստի դասընթացների։ Տեղացի նկարիչ Գորդոնի «Քիտ» Թորնը[3] երկար տարիներ եղել է նրա ավագ ուսուցիչը։

1950-1960-ական թվականներին Վանկուվերում կին արվեստագետները ճանաչում ձեռք բերելու գործում որոշակի դժվարություններ ունեին։ Շատ արվեստագետներ, կին թե տղամարդ, եկամուտ էին ստանում այլ աշխատատեղերից։ Անդերսենն աշխատել է որպես բուժքույր և կրթական դասընթացների գործակալ, նկարում էր և սովորում որքան ժամանակը թույլ էր տալիս։ Նա նաև մեծացնում էր իր երեխաներին։ Այնուամենայնիվ, նա շարունակում էր նկարել և ուսանել այնպիսի հայտնի նկարիչների մոտ, ինչպիսիք են Ջոն Քոները[4], Ջո Պլաշկետը, Բիլ Պորտոսը[5] և Ժալ դե Տոնակուրը[6]։ Անդերսենն իր ընկերն էր համարում Բիլ Ռիդին, Ջեք Շադբոլտին[7] և Մաքս Մեյնարդին, հիացել է նրանց ստեղծագործություններով, բայց նրաց մոտ չի սովորել։

1970-1980-ական թվականների ընթացքում Անդերսենի ոճը զարգացել է, ազդվել էքսպրեսիոնիզմից մինչև կտրուկ ուրվագծերով աբստրակտ կտավներ։ Անդերսենն ունեցել է իր յուրահատուկ ոճը` անմիջական, վառ գույներով և զգացմունքային ու արտահայտիչ։

Ակտիվություն խաղաղության շարժման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենը 1960-ական թվականներից մինչև մահ եղել է խաղաղության կողմնակիցների շարժման ակտիվիստ, մասնակցել Ban The Bomb երթերի և խաղաղության հանրահավաքների, 1960-ականներին, երբ նա ապրում էր Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա։ Նա շարունակեց իր ներգրավվածությունը, երբ 1990-ական թվականներին տեղափոխվեց Վանկուվեր կղզու Սանհիկթոն գյուղ։ Նրա մեծամասշտաբ «Միջուկային մայրը»[8] նկարը[9] արձանագրեց միջուկային զենքից նրա սարսափը։ «Ար բրյուտ» ոճով արված կտավը պատկերում է սպանված մանկանը գիրկն առած տառապող մորը։

Պարգևներ, ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենի աշխատանքները ներկայացվել են անհատական և խմբակային ցուցահանդեսներում[10]։ Անդերսենի մասին լավագույն ակնարկները[11] գրել է Վիկտորիայի Times Colonist-ի արվեստի քննադատ Ռոբերտ Ամոսը։

1992 թվականին Կանադայի կառավարության կողմից Անդերսենն արժանացել է Lescarbot մրցանակի համայնքի մշակութային գործունեությանն աջակցելու համար. արվեստագետների առաջխաղացում խմբային ցուցահանդեսների միջոցով, դասախոսություններ հեռուստատեսությամբ, դասավանդում իր արվեստանոցում։ Անդերսենը երկու անգամ եղել է Կանադայի նկարիչների դաշնության քարտուղար[12]։

1987 թվականին արժանացել է Լեհական խաղաղության կոմիտեի կազմակերպած Կյանքի և խաղաղության համար խաղալիքներ ու խաղեր մրցույթի մրցանակին։ Կանադական խորհուրդը հոգացել է, որ նա մեկնի Վարշավա և ստանա մրցանակը։ Անդերսենը մրցանակի էր արժանացել «Ասենք այո խաղաղությանը» սոցիալական խաղի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. «Obituaries». Canadian Medical Association Journal. 39 (1): 96. PMC 536637.
  3. Gordon Kit Thorne (1896-1982)(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  5. http://www.billporteous.com/
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Jack Shadbolt
  8. “Nuclear Mother”
  9. http://helenandersen.ca/?page_id=502
  10. http://helenandersen.ca/?page_id=171
  11. http://helenandersen.ca/?page_id=498
  12. Canadian Federation of Artists

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]