Հեդե ֆոն Թրապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեդե ֆոն Թրապ
Ծնվել էնոյեմբերի 18, 1877(1877-11-18)[1][2][3]
ԾննդավայրՊուլա, Իստրիա, Խորվաթիա
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1947(1947-12-29)[4][3] (70 տարեկան)
Մահվան վայրKorneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի, գրաֆիկական դիզայներ և գրող
Ոճմոդեռն
ՀայրAugust von, Ritter Trapp?[5]
ՄայրHedwig Wepler?[5]

Հեդե ֆոն Թրապ (գերմաներեն՝ Hede von Trapp, նոյեմբերի 18, 1877(1877-11-18)[1][2][3], Պուլա, Իստրիա, Խորվաթիա - դեկտեմբերի 29, 1947(1947-12-29)[4][3], Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա)[6], ավստրիացի բանաստեղծուհի, նկարչուհի, Art Nouveau շարժման ակտիվ մասնակից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդե ֆոն Թրապը ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 18-ին, Պուլայում (Ավստրո-Հունգարիա)[7]։ Նրա ծնվելուց մեկ տարի առաջ հորը՝ Ավգուստ ֆոն Թրապին ասպետական-ազնվականական տիտղոս էր շնորհվել։ Հեդեի կրտսեր եղբայրը՝ Գեորգ Ռիտտեր ֆոն Թրապը (1880–1947), նույնպես անվանի անձնավորություն է դարձել. սուզանավի հրամանատար-նավապետ էր և Թրապների երգչական այն նշանավոր ընտանիքի հայրը, որի մասին 1949 թվականին բարոնուհի[8][9][10] Մարիա Ավգուստա ֆոն Թրապը հրատարակել է հիշողոթյունների գիրք («The Story of the Trapp Family Singers»)[11][12], և որի հիման վրա հետագայում ստեղծվել է բրոդվեյան «Երաժշտության հնչյունները» հանրահայտ մյուզիքլը, 1965 թվականին էլ՝ էկրան բարձրացել՝ դառնալով արվեստասեր հասարակության սիրած ֆիլմերից մեկը[13]։

Սկզբնական շրջանում Հեդեն իրեն դրսևորել է որպես բանաստեղծությունների ու արձակ գրվածքների հեղինակ, միաժամանակ նկարչության դասեր է առել բեռլինցի նկարիչ Էրիխ Լյուդվիգ Շտալից։ 1909 թվականից սկսած՝ նա ինքն է նկարազարդել իր հեղինակած գրքերը։ 1911 թվականի հուլիսին Վիեննայի Միտկե պակերասրահում կազմակերպվել է նրա նկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շուրջ յոթ տասնյակ գծանկարչական գործեր ու փորագրանկարներ։ 1914 թվականի փետրվարի 1-ից մարտի 31-ը նկարչուհու ստեղծագործությունները ցուցադրվել են Բրեմենի Կունստհալեում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում։ Երկար տարիներ նա ապրել ու ստեղծագործել է Կոռնոյբուրգում, որի փողոցներից մեկը ներկայումս կրում է նրա անունը։

Հեդե ֆոն Թրապը հենց այդ քաղաքում էլ կնքել է իր մահկանացուն 1947 թվականի դեկտեմբերի 29-ին[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hede von Trapp (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Istrapedia (хорв.)
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  6. «Trapp, Hede von»։ Istrapedia։ Վերցված է մայիսի 9, 2018 
  7. 7,0 7,1 «Hede von Trapp»։ RKD։ Վերցված է մայիսի 9, 2018 
  8. https://www.nytimes.com/1987/03/29/obituaries/maria-von-trapp-whose-life-was-sound-of-music-is-dead.html
  9. Inc. New York Times։ «Tribute to Baron von Trapp Joined by Country He Fled»։ New York Times – 14 July 1997։ Վերցված է փետրվարի 27, 2015։ «The ceremonies ended today in a morning Mass, at which the cadets stood watch during a performance of Franz Schubert's German Mass, then laid a wreath at the grave of Baron and Baroness von Trapp, who were portrayed by Christopher Plummer and Julie Andrews in the 1965 film The Sound of Music.» 
  10. Gearin Joan։ «Movie vs. Reality:»։ The U.S. National Archives and Records Administration - Winter 2005, Vol. 37, No. 4 National Archives։ Վերցված է փետրվարի 27, 2015։ «Georg von Trapp, born in 1880, became a national hero as a captain in the Austrian navy during World War I. He commanded submarines with valor and received the title of "Ritter" and subsequently "baron") as a reward for his heroic accomplishments.» 
  11. «Maria Augusta Kutschera von Trapp»։ Encyclopædia Britannica։ Վերցված է հունվարի 9, 2011 
  12. «Tribute to Baron von Trapp Joined by Country He Fled»։ New York Times։ հուլիսի 14, 1997։ Վերցված է հունվարի 8, 2011 
  13. Bernhard Marianne (հոկտեմբերի 1, 1980)։ «Maria von Trapp speaks»։ Milwaukee Journal։ (Washington Post)։ էջ 6, part 1 
  14. Holme Charles, Eglinton Guy, Boswell Peyton, McCormick William Bernard, Whigham Henry James (1913)։ «The International Studio» (անգլերեն)։ John Lane Company։ էջեր 240–241։ Վերցված է մայիսի 9, 2018