Հաքանի ցանց
Հաքանի ցանց | |
---|---|
Տեսակ | պարտիզանական շարժում և ահաբեկչական կազմակերպություն |
Մասն է | Taliban insurgency? |
Գաղափարախոություն | sunni? |
Ստեղծման տարեթիվ | մոտ. 1980 |
Հաքանի ցանց, խոշոր ինքնուրույն ահաբեկչական կազմակերպություն Աֆղանստանում, որը Թալիբանի հետ դաշինքում պարտիզանական պայքար է մղում կառավարական ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջազգային զորքերի դեմ[1]։ Ծայրահեղական շարժման հիմնադիրը եղել է կրոնական գործիչ մավլավի Ջալալուդին Հաքանին։
1980-ական թվականներին իր գոյության հենց լուսաբացին Հաքանի ցանցը պայքարում էր Աֆղանստանում խորհրդային զորակազմի դեմ։ Կազմակերպության գաղափարախոսությունն է ազգայնականությունը և կրոնական արմատականությունը։ Աֆղանստանից խորհրդային զորքերի հեռանալուց հետո Հաքանի ցանցը դաշինք է կազմել Թալիբանի ահաբեկչական շարժման հետ։ Նրանք միասին ձգտում էին ապամոնտաժել աշխարհիկ կարգերը և ամբողջ երկրում հաստատել շարիաթի իշխանությունը։
1990-ականների կեսերին, երբ Թալիբանը գրավել էր Աֆղանստանի մեծ մասը, կազմակերպության առաջնորդ Ջալալուդդին Հաքանին արմատական իսլամիստների կառավարությունում ուշագրավ պաշտոն զբաղեցրեց: Նա ահաբեկչական պետության քաղաքական կյանքում ազդեցության բարձր աստիճան ուներ։ Նրան աջակցում էին ոչ միայն տեղի ցեղերը, այլ նաև օտարերկրյա հովանավորները։ Առավել ևս, Հաքանին սերտ կապեր է ունեցել միջազգային ահաբեկչական Ալ-Կաիդա շարժման հետ, մասնավորապես, իր գոյության ընթացքում, անձամբ ծանոթ է եղել Ուսամա բեն Լադենին: Այս երկու ահաբեկչական խմբերն ունեն լուրջ կոորդինացում միմյանց հետ և ձգտում են այսպես կոչված գլոբալ Ջիհադ իրականացնել հեթանոսների դեմ։
Ծայրահեղական ցանցի ղեկավար Ջալադուդին Հաքանին խոշոր և վտանգավոր գործիչ էր իսլամիստների միջազգային շարժման մեջ: Նրա մարտիկները ներգրավված են ոչ միայն կատաղի զինված պայքարի մեջ, այլև օգնում էին Ալ-Քաիդայի հայտնի անդամներին փախչել Պակիստան ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ուժերի երկիր գալուց հետո:
Չնայած 2018 թվականին Հաքանի խմբավորման հիմնադրի մահվանը, այդ կազմակերպության ծայրահեղականները շարունակում են արյունալի հարձակումներ գործել և խոշոր ահաբեկչություններ իրականացնել Աֆղանստանի տարածքում: Նրանք պարտիզանների համար ավանդական՝ զինված պայքարի ասիմետրիկ ձև են վարում, ինչը դժվարացնում է այդ շարժման վերացման հաջողությունը։ Խմբավորումը շփվում և համակարգում է իր գործողությունները ոչ միայն տեղի Թալիբանի, այլև օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների և ավազակախմբերի հետ, ինչպիսիք են Ջաիշ-է-Մուհամմադը, Լաշկարե-Թայբան, Ուզբեկստանի իսլամական շարժումը: Այս փաստը խոսում է Հաքանի ցանցի միջազգային ուղղվածության մասին, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի երկրների անվտանգության համար։
Այս պահին ահաբեկչական խմբավորումը գլխավորում է զոհվածի որդին՝ Հաքանի Սիրահուդինը։ Կազմակերպությունը հիմնված է Պակիստանի հետ սահմանին։ ԱՄՆ ռազմական հրամանատարության գնահատմամբ՝ ամենամեծ վտանգն է ներկայացնում[2]։
Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը հերքում է ԿՀՎ-ի այն կարծիքը, որ Պակիստանը ստեղծել, աջակցում և մարզում է այդ ահաբեկչական ցանցը[3][4][5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gopal, Anand, «The most deadly US foe in Afghanistan», Christian Science Monitor, May 31, 2009.
- ↑ Partlow Joshua (27 May 2011)։ «Haqqani insurgent group proves resilient foe in Afghan war»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2011-07-27
- ↑ «Defiant Pak refuses to go after Haqqanis»։ timesofindia.indiatimes.com։ September 27, 2011։ Վերցված է September 27, 2011
- ↑ «CIA created Haqqani network: Rehman Malik»։ dawn.com։ 25 September 2011։ Վերցված է 26 September 2011
- ↑ «Haqqani network created by the CIA: Rehman Malik»։ tribune.com.pk։ 25 September 2011։ Վերցված է 26 September 2011
- ↑ «CIA, not Pakistan, created Haqqani network: Malik»։ thenews.com.pk։ September 26, 2011։ Վերցված է 26 September 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Haqqani Network, GlobalSecurity.org
- Haqqani Network, Institute for the Study of War
- Sirajuddin Haqqani, Rewards for Justice Program
- Haqqanis: Growth of a militant network, BBC News, 14 September 2011
- Q&A: Who are the Haqqanis?, Reuters