Հարություն Շալջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Շալջյան
Ծնվել է1898
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 3, 1970(1970-02-03)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Ուշագրավ աշխատանքներԼեռնային հեղեղ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Երևանի բանվորական թատրոն և ՀԳՄ
Հարություն Շալջյան Վիքիդարանում

Գրիգորի Շալջյան Հարություն (1898, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 3, 1970(1970-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականին գաղթել է Երևան։ 1915-1916 թվականներին աշխատել է Աբրահամովների բամբակազտիչ գործարանում։ 1920-1923 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1923 թվականին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) երկաթգծի բանվորական ակումբի վարիչն էր։ 1924-1927 թվականներին աշխատել է Լենինականի գավկոմում։ 1927-1929 թվականներին եղել է Լենինականի թատրոնի, 1929 թվականին՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի տնօրենը, 1931-1934 թվականներին՝ Թալինի շրջխորհրդի գործկոմի նախագահը, 1936-1939 թվականներին՝ Հայաստանի գրողների միության գրական ֆոնդի տնօրենը, 1939-1941 թվականներին՝ Հայդրամկոմի տնօրենը։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945-1948 թվականներին աշխատել է արտասահմանից ներգաղթած հայերի ընդունման կոմիտեում։ 1954 թվականից ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարարության կադրերի բաժնի վարիչն էր։

Նրա դրամաները, որոնք բեմադրվել են քաղաքային ու գյուղական բեմերում, թարգմանվել են ադրբեջաներեն ու քրդերեն։

«Հայֆիլմը» նրա սցենարով նկարահանել է (1938) «Լեռնային հեղեղ» կինոնկարը։ Մահացել է Երևանում[1]։

Հ. Շալջյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարձակում (պոեմ), Երևան, Պետհրատ, 1931, 36 էջ։
  • Ունևորության ճանապարհին (պիես), Երևան, Պետհրատ, 1935, 51 էջ։
  • Բարձրացող ամրոցներ (գրքում տեղ են գտել նաև «Բարձրացող ամրոցներ» և «Նոր ուղի» պիեսները), Երևան, Պետհրատ, 1936, 70 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 419.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Շալջյան» հոդվածին։