Հարմա Սարգսյան
Հարմա Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1908 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | 1988 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1931) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1973) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հարմա Գեղամի Սարգսյան (դեկտեմբերի 21, 1908, Թեհրան, Իրան - 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1973): ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարմա Սարգսյանը ծնվել է 1908 թվականին Թեհրանում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է «Թբիլհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Երևանի բյուրոյում, 1942-1946 թվականներին եղել է Սևանշինի նախագծային բաժնի վարիչ, 1946 թվականից` «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Հայաստանի բաժանմունքի Սևանի ջրէկի նախագծի գլխավոր ճարտարագետ։ 1940 թվականից միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1972 թվականից` մետաղական և փայտե կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, դոցենտ։ Նախագծել և իրականացրել է (համահեղինակների հետ) Սևանի (1949), Գյումուշի (1953, այժմ` Արգելի), Արզնիի (1953-1956), Աթարբեկյանի (1954-1959, այժմ` Հրազդանի), Երևանի (1957-1962), Տաթևի (1970) ջրէկների կառուցումը[1]։
Գլխավոր կոնստրուկտոր
- Հաղթանակի մոնումենտ (1950)
- Երևանի երկաթուղային կայարան (1949-1955)
- ԵՊՀ (1949-1965)
- ՀԿԿ կենտկոմի (1950, այժմ` ԱԺ)
- ՀԽՍՀ ԳԽ նախագահության շենք (1958, այժմ` ՀՀ նախագահի նստավայր)
- Կառավարական 2-րդ տուն (1947-1953)
- ՀԽՍՀ ԳԱ նախագահության շենքը (1954)
- ՀԽՍՀ ԳԱ ինստիտուտներ (1955-1972)
- Բյուրականի աստղադիտարան (1947-1958)
- Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ամրացում, նորոգում, բարեկարգում (1946)
- Գառնիի հեթանոսական տաճարի վերանորոգում (1969-1974, կոնստրուկտիվ բաղադրամասերի հեղինակ[2])
Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի վաղ միջնադարյան բազիլիկատիպ գմբեթավոր եկեղեցիներին, դրանցում կիրառված հակաերկրաշարժային միջոցառումներին, բազիլիկից գմբեթավոր եկեղեցիներին անցնելու նախադրյալներին, գմբեթավոր եկեղեցիների տիպերին և այլն[1]։
Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման ճարտարագիտական հարցերը» (PDF).
- ↑ «The memorial of Sargsyan Harma (Հարմա Սարգսյան Գեղամի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.