Jump to content

Հարավաֆրիկյան Հանրապետության գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավաֆրիկյան Հանրապետության գրականությունն իրենից ներկայացնում է ազգային տասնմեկ լեզվով գրված ստեղծագործություններ։ Առավել հաճախ հանդիպում են անգլերենն ու աֆրիկաանսը։ Դրանցից բացի գործածվում են նաև բանտու, նամա (հոտենտոտներ) և կոյսանսական (բուշմենական) լեզուները։

Նադին Գորդիմեր
Ջոն Մաքսվելլ Կուտզե
Նելսոն Մանդելա
Անտյե Կրոգ
Սմիթ Ուիլբուր

Հարավային Աֆրիկայի գրականությունը հայտնի է նախագաղութային ժամանակներից առաջ, ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսքով։ Դրան են վերագրվում զուլուսների հեքիաթները, առածները և ասացվածքները, բուշմենների և հոտենտոտների լեգենդները և պատմությունները։ Գաղութատիրության ընթացքում առաջացել է հերոսական դյուցազներգությունը։

19-րդ դարից սկսած, տեղացի ժողովուրդների գրերի ներդրմանը զուգահեռ, Հարավային Աֆրիկայում ի հայտ է եկել գրավոր գրականությունը։ Առաջին հրատարակված ստեղծագործություններից է Թոմաս Մոֆոլոյի՝ սեսոտո լեզվով գրված «Չակա» վեպը (1925 թվական)։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին Հարավային Աֆրիկայի գրականության մեջ ակտիվացել է հակագաղութատիրական թեման։ Դա վերաբերել է ինչպես արձակին, այնպես էլ պոեզիային։ Այդ ժամանակաշրջանի հայտնի հեղինակներից է Օլիվիա Շրայները (նրա գրչին է պատկանում հարավաֆրիկյան առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Աֆրիկական ֆերմա» վեպը, 1883 թվական[1])։ 1939 թվականին երևան է եկել Ռոբերտ Զլոմոյի՝ առաջնորդ Չակայի մասին պատմող վեպը՝ իսիզուլու լեզվով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապարտհեյդի ռեժիմի հաստատմանը զուգահեռ, առաջ են եկել մի խումբ հեղինակներ, որոնց ստեղծագործությունները բողոք են արտահայտել տիրող կարգերի դեմ։ Նրանցից են Պիտեր Աբրահամսը, Հարի Բլումը, Ալեքս Լա Գուման[2], Նադին Գորդիմերը[1]։

1991 թվականին Նադին Գորդիմերը դարձել է գրականության Նոբելյան մրցանակ ստացած առաջին հարավաֆրիկացի հեղինակը։ 2003 թվականին նոբելյան մրցանակ է ստացել Ջոն Մաքսվելլ Կուտզեն։

1995 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան հրապարակել է «Երկար ճանապարհ դեպի ազատություն» ինքնակենսագրական վիպակը։

Ժամանակակից հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայի ժամանակակից գրականությունը ներկայացնում են 20–րդ դարի վաստակավոր հեղինակները՝ Նադին Գորդիմերը (2003 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների նոր ժողովածուն՝ «Ձեռքբերում» վերնագրով) և Ջոն Մաքսվել Կուտզեեն (2013 թվականին հրապարակել է «Հիսուսի մանկությունը» վեպը)։ Հարավաֆրիկյան Հանրապետության սահմաններից դուրս հայտնի հեղինակներից են Անտյե Կրոգը, Դալեն Մեթին, Սմիթ Ուիլբուրը[1]։

Հարավային Աֆրիկայի հայտնի պոետներն են Բրեյտեն Բրեյտենբախը, Մորգան Վալի Սերոտեն[1]։

2006 թվականից Քեյփթաունում անց է կացվում գրքի միջազգային տոնավաճառ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 Из|Кругосвет|ссылка=РЕСПУБЛИКА, ЮАР — Литература
  2. Ла Гума Алекс հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Южно-Африканская Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան Հանրապետության գրականություն» հոդվածին։