Jump to content

Անտյե Կրոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտյե Կրոգ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1952(1952-10-23)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԿրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, գրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՊրետորիայի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Ֆրի սթեյթ համալսարան
Ուշագրավ աշխատանքներCountry of My Skull?
ԱշխատավայրԱրևմտյան Կապի նահանգի համալսարան
Պարգևներ
 Antjie Krog Վիքիպահեստում

Անտյե Կրոգ (աֆրիկաանս՝  Antjie Krog, հոկտեմբերի 23, 1952(1952-10-23)[1], Կրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, բանաստեղծուհի և լրագրողուհի[3], գրում է աֆրիկաանսով և անգլերենով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտյե Կրոգը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 23-ին Կրունստադում (ՀԱՀ)՝ աֆրիկաներների կրթված, գրական ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Ազատ պետության համալսարանը, իսկ 1976 թվականին՝ Պրետորիայի համալսարանը։ Հրատարակել է Die Suid-Afrikaan անկախ ամսագիր։ South African Broadcasting Corporation-ում աշխատել է՝ որպես ռադիո թղթակից։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական առաջին քայլերը եղել են որպես պոետ, արդյունքում գրել է նաև արձակ ստեղծագործություններ և հանդես եկել որպես լրագրող, դրամատուրգ և թարգմանիչ, մանկական գրքերի հեղինակ։

Գրական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dogter van Jefta (1970)
  • Januarie-suite (1972)
  • Beminde Antarktika (Սիրելի Անտարկտիկա) (1974)
  • Mannin (1974)
  • Otters in Bronslaai (1981)
  • Jerusalemgangers (1985)
  • Lady Anne (1989)
  • Gedigte 1989–1995 (Բանաստեղծություններ) (1995)
  • Kleur kom nooit alleen nie (2000)
  • Down to my last skin (2000)
  • Met woorde soos met kerse (2002)
  • The stars say tsau (2004)
  • Body bereft (2006)
  • Skinned (2013)
  • Relaas van 'n Moord (1995)
  • Country of my Skull (1998)
  • A Change of Tongue (2003), 2005 թվականին աֆրիկաանս է թարգմանվել 'Անդեր Տոնգվալի կողմից
  • There was this goat (2009), Նոսիս Մպոլվոնիի և Կոպանի Ռատելեի հետ
  • Begging to be Black (2010)

Դրամատուրգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Waarom is dié wat voor toyi-toyi altyd so vet? (1999)

Քննադատները Անտյե Կրոգին անվանում են «Հարավային Աֆրիկայի Պաբլո Ներուդա»։ Արժանացել է Էժեն Մարեի և մի շարք այլ ազգային մրցանակների։ Հարավային Աֆրիկայի մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://web.archive.org/web/20090226215141/http://www.thetimes.co.za/SpecialReports/BookAwards/Article.aspx?id=482608
  3. «Antjie Krog Biography». Beyond Reconciliation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտյե Կրոգ» հոդվածին։