Ֆրանսիական Ֆլանդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարավային Ֆլանդրիաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլանդրիա (այլ կիրառումներ)
Ֆրանսիական Ֆլանդրիան քարտեզի վրա

Ֆրանսիական Ֆլանդրիա (ֆր.՝ Flandre française, արևմտ․ ֆլամանդ․՝ Frans-Vloandern, հոլ.՝ Frans-Vlaanderen), նաև կոչվում է Հարավային Ֆլանդրիա, պատմական (ոչ վարչական) տարածաշրջան Ֆրանսիայի հյուսիսում։ Իրենից ներկայացնում է 1678 թվականին Նեյմեյխենյան հաշտության պայմանագրով Ֆրանսիային անցած նախկին Ֆրանդրիա (Ֆլանդերս) դքսության մի մասը։

Ներկայումս կազմում է Օ-դե-Ֆրանս (Նոր[1] և Պա դը Կալե) տարածաշրջանի մի մասը։ Բաժանվում է 3 ենթաշրջանի՝ Վեստհուք կամ Ծավափնյա Ֆլանդրիա, ռոմանական Ֆլանդրիա և Ֆլամանդական Արտուա։

Գլխավոր քաղաքներն են Լիլը[2], Դուեն, Դյունքերքը, Ազբրուկը, Բայյոլը, Արրասը, Բետյունը, Սենտ Աման լեզ Օն, Լանսը, Սենտ Օմերը, Բուլոն սյուր Մերը։

Խոսվող լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այս տարածաշրջանը երկլեզու է․ այստեղ խոսում էին ֆրանսերեն (պիկարդական բարբառ) և նիդերլանդերեն (արևմտաֆլամանդական բարբառ), չնայած 21-րդ դարի սկզբին ֆլամանդական բարբառը փաստացի դուրս էր եկել գործածումից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас. «Нор — Па-де-Кале, Французская Фландрия». Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. Атлас. «Лилль, Французская Фландрия». Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական Ֆլանդրիա» հոդվածին։