Հարազատ տուն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարազատ տուն
Ժանրֆիլմ փրկվելու մասին, թրիլլեր հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքSweet Home?
Լեզուկորեերեն
ՌեժիսորLee Eung-bok?
Գլխավոր
դերերում
Սոն Քան, Lee Jin-uk?, Lee Si-young?, Park Gyu-young?, Go Youn-jung?, Լի Դո Հյոն, Go Min-si?, Kim Gap-su?, Kim Nam-hee?, Kim Sang-ho? և Jeong Ha-dam?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էդեկտեմբերի 18, 2020-ից
ԸնկերությունStudio Dragon և Studio N?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Հարազատ տուն (կորեերեն՝ 스위트홈), հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում են Սոն Քանը, Լի Ջին Ուկը և Լի Շի Յոնը։ Նկարահանվել է Քիմ Քանբիի և Հվան Յոն Չանի հեղինակած համանուն Naver-ի վեբթունի հիման վրա, ինչը գրանցել է ավեի քան 2.1 մլրդ․ վեբ դիտում։ Առաջին եթերաշրջանը եթեր է հեռարձակվել է Նեթֆլիքսով 2020 թվականի դեկտեմբերի 18-ին[1][2]։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին[3]։ Երրորդ եթերաշրջանը պլանավորվում է 2024 թվականի ամռանը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսպասելի ընտանեկան տրագեդիայից հետո Չա Հյոն Սուն լքում է տունն ու տեղափոխվում այլ բազմաբնակարան շենք։ Դրանից ոչ շատ ուշ սկսում են հայտնվել հրեշներ։ Շենքի բնակիչները հայտնվում են թակարդում՝ հասկանալով, որ դրսում ամեն տեղ հրեշներ են։ Հյոն Սուն և մնացածը պաշտպանվում են շենքի ներսում՝ հուսալով, որ ողջ կմնան։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ տուն կոչվող բազմաբնակարան շենքի բնակիչները պարտավոր են լքել իրենց տները, որոնք հրեշների հետ կռիվների ապացույցն են, և դուրս գալ արտաքին աշխարհ։ Փրկվածները համայնք են հիմնում մարզադաշտից մնացած հատվածում, սակայն նրանք դեռ չեն կարողանում թուլացնել իրենց հսկողությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոն Քան - Չա Հյոն Սու, կլինիկական դեպրոսիայով տառապող ավագ դպրոցի նախկին աշակերտ, ով ավտովթարի ժամանակ ամբողջ ընտանիքին կորցնելուց հետո տեղափոխվել է Կանաչ տուն կոչվող բազմաբնակարան շենք։ Նա դառնում է հրեշ-մարդ հիբրիդ՝ ձեռք բերելով գերմարդկային վերականգնողական ունակություններ։
  • Լի Ջին Ուկ - Փյոն Սան Ուկ, առեղծվածային պայմանագրային մարդասպան՝ դեմքի վրա ծանր այրվածքներով։ Նա հետապնդումէ Յուն Ջեին առաջին եթերաշրջանի առաջին կեսի ընթացքում, բայց հետագայում դառնում է բոլոր բնակիչների, և մասնավորապես Յու Րիի վստահելի անձը։
  • Լի Շի Յոն - Սո Յի Կյոն, նաշկին հրշեջ, ում փեսացուն անհետացել է ամուսնությունից երկու օր առաջ։ Նա նաև հմուտ մարտարվեստի վարպետ է և հրաձիգ, ու ծառայում է հատուկ ուժերում։ Յի Կյոնի կերպարը հատուկ հեռուստասերիալի համար է նախատեսված, նա բացակայում է վեբթուն կոմիքսում։
  • Փակ Գյու Յոն - Յուն Ջի Սու, ծանր բնավորությամբ բասս կիթառահարուհի, ով իր ընկերոջ ինքնասպանությունից հետո տեղափոխվել է Green Home։ Նա հմուտ օգտագործում է բեյսբոլի մահակը։
  • Գո Մին Սի - Լի Ըն Յու, Ըն Հյոկի փոքր քույրը և նախկին բալլերինա, ով ավարտել է կարիերան ոտքի վնասվածքի պատճառով։
  • Քիմ Հի Ջոն - Չա Ջին Օկ, հուսահատ մայր, ով փնտրում է իր կորած աղջկան։ Նա որբ մնացած երեխաների համար դառնում է մայր, ու սովորեցնում Յոն Սուին կարդալ։
  • Քիմ Գոկ Հի - Սոն Հյե Ին, միջին տարիքի կին, ով սիրում է բամբասել, և միշտ երևում է իր պոմերանցի շան հետ, ում անունն է Բոմ։
  • Լի Ջուն Ու - Րյու Ջե Հվան, երիտասարդ մոդել։ Նա խորապես վշտված է ապոկալիպսիսով, քանի որ դրա պատճառով րի կարողանում հետևել սեփական հիգիենային։
  • Հո Յուլ - ՔԻմ Սու Յոն, 9-ամյա որբ և Յոն Սույի ավագ քույրը։
  • Չհվե Գո - Քիմ Յոն Սու, 6-ամյա որբ և Սու Յոնի փոքր եղբայրը։
  • Ու Ջոն Գուկ - Կան Սըն Վան, շենքի վախկոտ բնակիչ։

Առաջին եթերաշրջանի երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Դո Հյոն - Լի Ըն Հյոկ, Ըն Յուի որդեգրված մեծ եղբայրն ու բժշկական համալսարանի ուսանող։ Առաջնորդվելով համակարգված մտածողությամբ ու տրամաբանական որշումներով դառնում է փրկվողների դե ֆակտո առաջնորդը, չնայած որ մեծամասամբ նրան համարում են բավականին սառնասիրտ։
  • Քիմ Նամ Հի - Ջուն Ջե Հոն, կորեերեն լեզի ուսուցիչ և հավատարիմ քրիստոնյա՝ զինված ավանդական կորեական ջինգըմ կոչվող սրով, պաշտպանելով ինքն իրեն ու մնացած բնակիչներին։ Պայքարում է ալկոհոլիզմի դեմ, ինչը կրկնվում է իրադարձությունների պատճառով։
  • Քիմ Սան Հո - Հան Դու Սիկ, Հյուն Սուի հաշմանդամ հարևանը և հմուտ դարբին, ով վճռորոշ դեր է խաղում փրկվածներին զենք և պաշտպանության միջոցներ մատակարարելու գործում։
  • Քիմ Հյուն - Ան Սոն Յոն, Սուկ Հյոնի վախկոտ, բայց բարեսիրտ կինը։
  • ՈՒ Հյոն - Կիմ Սուկ Հյոն, շենքում գտնվող խանութի սեփականատերն, ով հայտնի է իր ժլատությամբ ու կնոջ հանդեպ բռնություն կիրառելու պատճառով։
  • Գո Յուն Ջոն - Փակ Յու Րի, Գիլ Սոբի խնամակալն, ով ունի բժշկական կրթություն և ասթմա։ Հմտաբարօգտագործում է աղեղնազենն ու հետագայում մտերմանում է Սան Ուկի հետ։
  • Քիմ Քափ Սու - Ան Գիլ Սոբ, մահացու հիվանդ տարեց տղամարդ, ով ապրում է իր խնամակալ Յու Րիի հետ։
  • Լիմ Սու Հյոն - Նո Բյոն Գիլ, Սուկ Հյոնի ընկերն ու հումորով բնակիչ, ով թուլացնում է փրկվողների միջև միջավայրն իր հումորներով։
  • Լի Բոն Րյուն - Իմ Մյոն Սուկ, մայր, ով կորցրել է իր մանկահասակ դստերը, երբ նրա մանկասայլակը գլորվել և բախվել է բեռնատարին։
  • Գո Գոն Հան - Չհվե Յուն Ջե, երեխաների հանդեպ բռնություն գործադրող է, ում ամբողջ հեռուստասերիալի ընթացքում հետապնդում է Սան Ուկը։
  • Ան Դոն Գու - Լի Սու Ուն, երիտասարդ զինվորական, որ բնակվում է Կանաչ տանը։
  • Ջոն Հա Դամ - Քիմ Ջի Ըն, Հյե Ինի հարևանն ու ընկերը։
  • Լի Ջի Հա - Մուն Հյոն Սուկ, Հյոն Սուի մայրը։
  • Քիմ ՅԻ Կյոն - Չա Սու Ա, Հյոն Սուի փոքր քույրը։
  • Լի Կի Հյոկ - Հվան Սըն Ջե, Սան Ուկի հոր մահվան և Սան Ուկի երեսի այրվածքների առաջացման պատճառ հանդիսացող հրդեհի հեղինակը։
  • Յուն Ջի Օն - Հե Րան, Յուն Ջի Սուի մահացած ընկերը։
  • Համ Սոն Մին - Փաք Ջու Յոն, Հյոն Սուի համադսարանցին։
  • Փաք Ա Ին - Հյոն Սուի անանուն հարևանը, ով վերափոխվում է «որկրամոլ» հրեշի։
  • Դեյն Դի Լիեգրո - «Պրոտեին» անվանված հրեշ[6]։

Երկրորդ եթերաշրջանի երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
110Դեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
28Դեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
No.
overall
EpisodeDirected byWritten byOriginal release date
Season 1
11Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
22Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
33Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
44Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
55Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
66Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
77Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
88Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
99Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
1010Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո ՀյոնՀոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո ՋունԴեկտեմբերի 18, 2020 (2020-12-18)
Season 2
111TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
122TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
133TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
144TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
155TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
166TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
177TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)
188TBDTBDԴեկտեմբերի 1, 2023 (2023-12-01)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լի Ըն Բոկը մոտավորապես գիտեր հեռուստասերիալի հիմքում ընկած վեբթունի ավարտը մինչ նրա ավարտը՝ 2020 թվականի հուլիս։ Եվ քանի որ վեբթունն ու հեռուստասերիալնը ցուցադրվելու էին տարբեր հարթակներում, նա որոշել է շեղվել վեբթունի սյուժեից և փոփոխել այն[16]։ Վերջիվերջո հեռուստասերիալում կատարվող իրադարձությունները հիմնովին տարբերվում են վեբթունից։

Սերիալը ծախսել է իր բյուջեի մեծ մասը, յուրաքանչյուր էպիզոդ արժեցել է երեք միլիարդ կորեական վոն[17]։ Խորեոգրաֆ Քիմ Սոլ Ջինը և ակրոբատ Թրոյ Ջեյմսն ընտվել են նկարահանելու հրեշների շարժումները[18]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ նկարահանումներն արդեն սկսել էին, Նեթֆլիքսը հեռուստասերիալի վերջնական դերասանական կազմի մասին տեղեկություններ տրամադրել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, հաստատելով Սոն Քանին, Լի Ջին Ուկին, և Լի Շի Յոնին գլխավոր դերերում, ու Լի Դո Հյոնին, Քիմ Նամ Հիին, Գո Մին Սիին, Փաք Հյու Յոնին, Գո Յուն Ջոնին, Քիմ Քափ Սուին և Քիմ Սան Հոյին երկրորդական դերերում[19][20]։

Դեյն ԴիԼիեգրոն «Հարազատ տան» նկարահանումների ժամանակ

Լի Ըն Բոկը պատմել է, որ Սոն Քանը լսումների ժամանակ իրեն հիշեցրել է Ջոնի Դեփի կերպարը «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում, նկարագրելով նրան որպես «մաքուր և անմեղ հոգի ունեցող մեկի, ով ձեռքում ունի նիզակ»[18]։ Դերասանին Լի Ըն Բոկին խորհուրդ է տվել Նեթֆլիքսի «Սիրո ձայն» հեռուստասերիալի ռեժիսորը, որտեղ և Սոն Քանը նկարահանվել և փառք էր ձեռք բերել 2019 թվականի օգոստոսին[21]։

Լի Շի Յոնի կերպրը օրիգինալ վեբթունում չի ներկայացված, սակայն ռեժիսորը ցանկացել է «ավելացնել այնպիսի կին կերպար, ով կկարողանա նկարահանվել ու ցուցադրել իրական մարտական տեսարաններ»՝ դերասանուհն նախկին սիրողական բռնցքամարտիկ է։ Նա մինչև սերիալի նկարահանումները վեց ամսի մարզվել է[18]։ Փաք Գյու Յոնին խոստովանել է, որ ինքը մեծ հույսեր չի կապել սերիալում նկարահանվելու հետ, սակայն «հենց լքել է փորձերի տաղավարը, ռեժիսորը նրան հետ է կանչել և հատնել, որ հեռանա սցենարը վերցնելուց հետո միայն»[18]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահնումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին և վերջնականապես ավարտվել 2020 թվականի փետրվարին[22]։

Վիզուալ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Legacy Effects-ի, VFX Studio Westworld-ի և Spectral Motion-ի դիզայներները, ովքեր աշխատել են նաև «Վրիժառուների» և «Ավատար» ֆիլմերի ու «Գահերի խաղը» ու «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալների վրա, վերահավաքվել են «Հարազատ տան» համար[23][24]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարազատ տունը հարավկորեական առաջին հեռուստասերիալն էր, որը հայտնվել է ԱՄՆ-ում Նեթֆլիքսի Թոփ 10-ում[16], գրավելով երրորդ հորիզոնականը[25]։ Ցուցադրությունից երեք օր անց, հեռուստասերիալը առաջինն էր 8 տարածաշրջաններում և ևս 42 տարածաշրջաններում Թոփ 10-ում էր[26]։ Սերիալը դիտվել է 22 միլլիոն վճարովի բաժանորդների կողմից ամբողջ աշխարհում առաջին չորս շաբաթների ընթացքում և հայտնվել Նեթֆլիքսի Թոփ 10-ում ավելի քան 70 երկրում[27]։

Սերիալը գովաբանվել է դիտորդների կողմից՝ որակյալ վիզուալ էֆեկտներ ունենալու և կերպարների միջև մարդկային հարաբերությունները լավագույնս ցուցադրելու համար։ Այնուամենայնիվ, շատերը քննադատել են սերիալի սաունդթրեքը, ինչը ըստ նրանց չէր համապատասխանում սերիալին, և վերջին էպիզոդներում հրեշների ոչ շատ ներկայությունը[28]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում սերիալի առաջին եթերաշրջանն ունի 83% ռեյտինգ՝ հիմնված 6 կարծիքների վրա, միջին գնահատականն է 6.6/10[29]։ Երկրորդ եթերաշրջանն ունի 80% ռեյտինգ՝ հիմնված 5 կարծիքների վրա, և միջին գնահատականն է 5.9/10[30]։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Տարեթիվ Կատեգորիա Նոմինացված Արդյունք Ծանոթ.
Asian Academy Creative Awards 2021 Լավագույն դերասանուհի Լի Շի Յոն Առաջադրված [31][32]
Լավագույն երկրորդական դերասան Լի Դո Հյոն Հաղթանակ
Լավագույն երկրորդական դերասանուհի Գո Մին Սի Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Լի Ըն Բոկ Հաղթանակ
Լավագույն վիզուալ Հարազատ տուն Առաջադրված
Asia Contents Awards Գերազանցության մրցանակ Սոն Քան Հաղթանակ [33][34][35]
Լավագույն օրիգինալ Հարազատ տուն Առաջադրված
Տեխնիկական նվաճումների մրցանակ Հաղթանակ
Ստեղծագործական սահմանից դուրս Առաջադրված
Լավագույն դերասանուհի Լի Շի Յոն Առաջադրված
Լավագույն սկսնակ դերասանուհի Գո Մին Սի Հաղթանակ
Baeksang Arts Awards 2021 Լավագույն սկսնակ հեռուստատեսային դերասան Սոն Քան Առաջադրված [36]
Լավագույն սկսնակ հեռուստատեսային դերասանուհի Փաք Գյու Յոն Առաջադրված
Տեխնիկական մրցանակ (վիզուալ էֆեկտներ) Լի Բյոն Ջու Առաջադրված
Seoul International Drama Awards 2021 Կորեացի ականավոր դերասան Սոն Քան Առաջադրված [37][38][39]
Լի Դո Հյոն Առաջադրված
Տարվա կերպար Սոն Քան Հաղթանակ
Ականավոր կորեական դորամա Հարազատ տուն Առաջադրված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Go, Jae-wan (2019 թ․ դեկտեմբերի 18). [공식]송강X이진욱X이시영, 넷플릭스 '스위트홈' 제작 확정 (կորեերեն). Sports Chosun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին – via Naver.
  2. Schwartz, William (2020 թ․ դեկտեմբերի 19). «Lee Eung-bok Makes Convincing Comeback With "Sweet Home"». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Kang, Hyo-jin (2023 թ․ նոյեմբերի 1). '스위트홈' 시즌2, 12월 1일 공개 확정…웹툰 넘어선 새로운 스토리 ['Sweet Home' Season 2 confirmed to be released on December 1st... A new story beyond webtoon] (կորեերեն). SPOTV News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին – via Naver.
  4. Lee, Sun-myung (2023 թ․ դեկտեմբերի 13). '스위트홈3' 2024 여름 공개확정...이진욱 "더 충돌한다" ['Sweet Home 3' confirmed to be released in the summer of 2024...Lee Jin-wook "More Conflicts"] (կորեերեն). Sports Trends. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին – via Naver.
  5. Kim, Saet-byeol (2022 թ․ փետրվարի 22). «이유진, SBS '왜 오수재인가' 출연…황인엽 아역으로 등장» [Lee Yoo-jin to appear on SBS 'Why Soo-jae Oh'... Appeared as Hwang In-yeop's child role]. The Fact (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  6. Yoon Hyo-jeong (2022 թ․ դեկտեմբերի 27). «스위트홈' 이준우, 본명 이원석으로 활동·제이와이드서 새출발» ['Sweet Home' Lee Jun-woo, active under his real name Lee Won-seok and a new start at J-Wide] (կորեերեն). News1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին – via Naver.
  7. Hwang So-young (2022 թ․ հունվարի 18). «[단독] 유오성, 넷플릭스 '스위트홈2' 합류…송강·이진욱과 호흡» [[Exclusive] Oh-seong Yoo joins Netflix's 'Sweet Home 2'... Breathing with Song Kang and Lee Jin-wook] (կորեերեն). JTBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  8. 8,0 8,1 Ahn Eun-jae (2022 թ․ հունիսի 15). «'스위트홈' 시즌2·3 제작 … 유오성·오정세·김무열·진영 합류» ['Sweet Home' season 2 and 3 production... Yoo Oh-seong, Oh Jeong-se, Kim Mu-yeol, and Jinyoung join] (կորեերեն). News 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին – via Naver.
  9. «진영, '스위트홈' 시즌2·3로 강렬한 연기 변신…특수부대 군인 등장» [Jinyoung, 'Sweet Home' season 2 and 3, intense acting transformation... Special Forces Soldier Appears] (կորեերեն). Seoul Business. 2022 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին – via Naver.
  10. Kim Mi-hwa (2022 թ․ մարտի 24). «[단독]'지옥' 히로인 김신록, '스위트홈2' 합류..대세 행보» [[Exclusive] 'Hell' heroine Kim Shin-rok joins 'Sweet Home 2] (կորեերեն). MT Star News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին – via Naver.
  11. 11,0 11,1 11,2 Kim Do-gon (2023 թ․ նոյեմբերի 20). «'스위트홈' 시즌2, 그린홈 밖 그곳은 아비규환». Sports Kyunghyang (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. 12,0 12,1 Kim So-yeon (2023 թ․ նոյեմբերի 20). «'스위트홈2' 새로운 캐릭터 엿보기…"괴물은 내면에 있다"». Korea Economic Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 Han Ha-na (2023 թ․ նոյեմբերի 17). «김희정, '스위트홈2' 출연...박진수 엄마이자 어린이집 원장 역». MBN (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. Jo Yeon-kyung (2022 թ․ դեկտեմբերի 23). «[단독] '재벌집' 눈도장 김정우 '스위트홈' 시리즈로 '대세 각인» [[Exclusive] ‘Chaebol House’ snow stamp Kim Jeong-woo’s ‘Sweet Home’ series ‘imprinted the trend] (կորեերեն). JTBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին – via Naver.
  15. Kim Na-ra (2022 թ․ մարտի 30). «강철부대' 육준서, 넷플릭스 '스위트홈2' 출연한다 [공식]» [Junseo Yuk from 'Steel Troop' to appear on Netflix's 'Sweet Home 2' [Official]] (կորեերեն). My Daily. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին – via Naver.
  16. 16,0 16,1 Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 22). «[Herald Interview] 'I almost became a monster'». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. Yonhap (2020 թ․ դեկտեմբերի 22). «Hit director Lee Eung-bok returns with loveless 'Sweet Home'». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Lee, Jae-lim (2020 թ․ դեկտեմբերի 16). «New Netflix series hopes for same success as its webtoon namesake». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. Kang, Minji (2019 թ․ դեկտեմբերի 18). «Director Lee Eung-bok to Return With New Netflix Original Series Sweet Home». Netflix Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. White, Peter (2019 թ․ դեկտեմբերի 18). «'Sweet Home': 'Mr. Sunshine' Director Lee Eung-bok To Adapt Korean Horror Cartoon For Netflix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 23). «'Sweet Home' actor Song Kang rises to Netflix stardom». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. Hwang, So-young (2020 թ․ նոյեմբերի 15). «After first lead role, Lee Do-hyun reflects and prepares». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Netflix Remake of Korean Webtoon Set to Be Released». The Chosun Ilbo. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 16). «Star K-drama director Lee Eung-bok brings 'Sweet Home' to life». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. Lee, Gyu-lee (2020 թ․ դեկտեմբերի 27). «Netflix's 'Sweet Home' soars in streaming ranking worldwide». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. Schwartz, William (2020 թ․ դեկտեմբերի 21). «"Sweet Home" Ascends to Eighth Place in International Netflix Chart». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  27. Frater, Patrick (2021 թ․ հունվարի 19). «East Asian Series Score Global Audiences on Netflix (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  28. Lee, Jae-lim (2020 թ․ դեկտեմբերի 23). «When it comes to gore, the 'Sweet Home' series proves more is more». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «Sweet Home: Season 1 (2020)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  30. «Sweet Home: Season 2 (2023)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. «List of NW21 _ Categories_Finale for Release» (PDF). asianacademycreativeawards. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  32. Patrick Frater (2021 թ․ դեկտեմբերի 3). «Asian Academy Creative Awards: Full List of Winners» (անգլերեն). variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  33. POP, 헤럴드 (2021 թ․ հոկտեմբերի 7). «[아시아콘텐츠어워즈]이제훈, 올해의 배우상 수상‥'무브 투 헤븐' 대상 3관왕(종합)». pop.heraldcorp.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  34. Kang Hyo-jin (2021 թ․ հոկտեմբերի 7). «아시아콘텐츠어워즈, '무브 투 헤븐'·'스위트홈' 3관왕→이제훈 올해의 배우상 '영예'[종합]» [Asia Contents Awards, 'Move to Heaven' and 'Sweet Home' 3 crowns → Lee Je-hoon Actor of the Year Award 'Honor' [General]]. Spotify News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին – via Naver.
  35. «Asia Contents Awards». asiacontentsawards.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. Kim, Ji-hye. 제57회 백상예술대상, TV·영화·연극 부문 최종 후보 발표..13일 생방송[공식] [The 57th Baeksang Arts Awards, finalists announced in the TV·Film·Drama category.. Live broadcast on the 13th]. Herald Pop (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին – via Naver.
  37. Lee Han-lim (2021 թ․ օգոստոսի 20). «서울드라마어워즈 2021', 한류드라마상 온라인 투표 진행» [Seoul Drama Awards 2021', online voting for Hallyu Drama Awards]. TheFact (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  38. «Excellent Actor Prize». twitter (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  39. Yeon Hwi-seon (2021 թ․ հոկտեմբերի 21). «김선호, 사생활 논란 속 '스타트업' 인정...'서울드라마어워즈' 올해의 캐릭터 선정» [Kim Seon-ho recognized as 'startup' amid controversy over personal life... Selected as character of the year at 'Seoul Drama Awards']. OSEN (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.