Հատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Հատրա
Hatra ruins.jpg
Կոորդինատներ: 35°35′17″ հս․ լ. 42°43′6″ ավ. ե. / 35.58806° հս․. լ. 42.71833° ավ. ե. / 35.58806; 42.71833
ԵրկիրԻրաք Իրաք
Մակերես323,75 հեկտար
##Հատրա (Իրաք)
Red pog.png
WorldHeritageBlanc.svg
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Հատրա կամ էլ-Հադր (արաբ․՝ الحضر‎‎), Պարթևական թագավորության հնագույն քաղաք, որի ավերակներն այժմ գտնվում են Հյուսիսային Իրաքի Նայնավա մուհաֆազայում։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 500 հեկտար, իսկ հատակագիծը եղել է օվալաձև։ Քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ և ծաղկման գագաթնակետին է հասել 1-2-րդ դարերում: Քաղաքի ավերումը տեղի է ունեցել 257 թվականին։

Իր պատմական նշանակության շնորհիվ Հատրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 7-րդ դարում արաբական ցեղերը բնակություն են հաստատել այս վայրում։ Ենթադրվում է, որ Հատրա քաղաքը ձևավորվել է մ.թ.ա. 3-րդ դարում Սելևկյանների կայսրության կազմում։ Հաջորդ հարյուրամյակում, որպես կիսաինքնավար Արաբական թագավորության մայրաքաղաք, իր ծաղկման գագաթնակետին է հասել, քանի որ գտնվում էր կարևոր առևտրային ճանապարհների հատման տեղում[1]:

Հատրայի ամրոցը կազմված էր երկու բարձր, հաստ պատերից, որոնք ունեին բազմաթիվ աշտարակներ: Առաջինը՝ արտաքինն ուներ 8 կիլոմետր երկարություն և 7 մետր բարձրություն և կառուցված էր կավից։ Ներքին պատը քարից էր և ուներ 9 մետր բարձրություն։ Դրա դիմաց փորված էր 20-30 մետր լայնությամբ փոս։ Պատի երկայնքով՝ միմյանցից 50-60 մետր հեռավորության վրա, տեղակայված էին պաշտպանական աշտարակներ: Դրանք թվով 163 էին։ Քաղաք կարելի էր մտնել 10 դարպասների միջով, որոնք ունեին լավ պաշտպանություն։ Այս ամենի շնորհիվ 116 և 198 թվականներին Հատրան երկու անգամ դիմակայել է հռոմեական զորքերի պաշարմանը[2]:

Քաղաքի կենտրոնում գտնվում էր մոտ 30 000 քառ. մ մակերեսով պալատ-տաճարային համալիր։ Իր տարանցիկ դիրքի պատճառով քաղաքը ներառում է տարբեր հավատքների կրոնական կառույցներ։ Այստեղ եղել են տաճարներ՝ ի պատիվ հունական Հերմես, շումերական Ներգալ, արամական Ատարգատիս, արաբական Ալլաթ, ասորական Շամաշ աստվածների և տարբեր պանթեոնների այլ բարձրագույն մարմինների: Դա ներգործել է, որ քաղաքը դառնա կարևոր կրոնական կենտրոն, և նույնիսկ մի ժամանակ այն անվանել են «Աստծո տուն»[2]։

Սակայն 241 թվականին Հատրան անկում է ապրել՝ Սասանյանների տոհմի տիրակալ Շապուհ I-ի պաշարման արդյունքում: Շուտով քաղաքը ավերվել է։ Հայտնի է մի պատմություն այն մասին, թե ինչպես Հատրայի արքայի դուստր Նադերան հանձնել է քաղաքը Շապուհին, որը սպանել է թագավորին և ամուսնացել նրա հետ: Բայց հետո Նադերան ևս սպանվել է[3]։

Ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1911 թվականներին գերմանացի հնագետները պարբերաբար հետազոտել են Հատրայի շրջանն ու ավերակները։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած այդ տարածքում հետազոտություններ են իրականացնել իրաքցի գիտնականները։ Հնագույն քաղաքը համարվում է Պարթևստանի լավագույն պահպանված հուշարձանը, ինչը վկայում է տեղի քաղաքակրթության մեծությունը։

1985 թվականին Հատրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։

2015 թվականի մարտի 7-ին Հատրայի ավերակները ոչնչացվել են ԻԼԻՊ-ի զինյալների կողմից[4]։

Ապրիլի 26-ին Հատրայի ավերակներն ազատագրվել են Իրաքի ազգային մոբիլիզացիայի ուժերի կողմից[5][6]։ Ըստ աշխարհազորի ներկայացուցչի, զինյալների կողմից ավերվել են բազմաթիվ արձաններ և քանդակներ, սակայն հնագույն քաղաքի պատերը և աշտարակները կանգուն են մնացել, չնայած ԻԼԻՊ–ի գնդակներից բազմաթիվ ճեղքեր և հետքեր են մնացել։ Նշվել է նաև, որ գրոհայինները ականապատել են քաղաքի արևելյան դարպասները, այդ կապակցությամբ հնագետները դեռ չեն կարողանում գնահատել հուշարձանի այդ հատվածին հասցված վնասը[7]։ Մայիսի 1-ին հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ Հատրան ավելի քիչ է տուժել, քան համարվում էր: EFE-ի թղթակիցը հաղորդել էր ավերված արձանների, այրված շենքերի և բազմաթիվ կողոպտման վկայությունների մասին: Նինեվիի հնությունների դեպարտամենտի ղեկավար Լեյլա Սալիհը պաշտոնապես հայտարարել է, որ Հատրայի շենքերի մեծ մասը վնասված չէ, իսկ հասցված վնասը շատ ավելի փոքր մասշտաբների է, քան Իրաքի այլ հնագիտական հուշարձաններինը։ СНМ-ի հրամանատարությունը նունպես հայտարարել է, որ հինավուրց քաղաքին հասցված վնասը համեմատաբար աննշան է համարում[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]