Հավճիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավճիչ կամ Հավաճիչ, բերդաքաղաք Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառում, Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի ափին, Հավճիչ լեռան վրա, Կարին տանող ճանապարհին։ IX-X դդ. բյուզանդական զորակայան Տայքում։ 940 թ արաբների՝ Կարինի վրա հարձակման ժամանակ բյուզանդացիները, որ զբաղված էին Հավճիչի կառուցմամբ, այրեցին այն և փախան արևմուտք։ Սակայն նույն դարի վերջերին Հավճիչը նորից վերականանգնվել է։ 1000 թ բյուզանդական Վասիլ կայսրը այստեղ է ընդունել Աբխազիայի թագավոր Բագարատին, Իբերիայի թագավոր Գուրգենին, Վանանդի թագավոր Աբասին, Վասպուրականից Սենեքերիմ և Գուրգեն իշխաններին[1]։ Բյուզանդական կայսրության թուլացումից (XI դարի կես) հետո Հավճիչում հիմնվել է անկախ իշխանություն։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հավճիչի իշխան, Հաշտենից գավառի տեր Իվանե Օրբելյանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 376 — 992 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270