Հասարակական ամբողջական արդյունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հասարակական ամբողջական արդյունք, նյութական արտադրության բոլոր ճյուղերում որոշակի ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) ստեղծված նյութական բարիքների (արտադրամիջոցների և սպառման առարկաների) ամբողջություն։ Չափվում Է ֆիզիկական ծավալով և արժեքային մեծությամբ։ Հասարակական ամբողջական արդյունքի ֆիզիկական ծավալը որոշվում Է տարվա ընթացքում ստեղծված արդյունքների գումարով, անփոփոխ գներով։ Այդ գումարն արտահայտվում Է նաև արժեքային մեծությամբ, ընթացիկ գներով, որը հնարավորություն Է տալիս բացահայտել հասարակական ամբողջական արդյունքի կառուցվածքն ու դրա փոփոխությունները։ Հասարակական ամբողջական արդյունքը հանդես Է գալիս համախառն հասարակական արդյունքի և վերջնական հասարակական արդյունքի ձևերով։ Լինելով առանձին ձեռնարկությունների արդյունքների միագումար՝ առաջինը կրկնահաշիվ Է պարունակում, մի ձեռնարկության արուրքներն ու նյութերը այնուհետև օգտագործվում են այլ ձեռնարկությունների կողմից և մտնում դրանց արտադրանքի արժեքի մեջ։ Աշխատանքի հասարակական բաժանման զարգացման համեմատ կրկնահաշիվն աճում Է։ Կրկնահաշվից կամ միջանկյալ արդյունքի արժեքից ազատված հասարակական ամբողջական արդյունք վերջնական հասարակական արդյունքն Է, որն ավելի ճիշտ Է բնորոշում հասարակական արտադրության դինամիկան։ Հասարակական ամբողջական արդյունքի վերարտադրությունն իրականանում Է բնաիրային և արժեքային ձևերի միասնության մեջ։ Ըստ բնաիրային ձևի այն բաղկացած Է արտադրամիջոցներից և սպառման առարկաներից, իսկ ըստ արժեքային ձևի՝ արտադրամիջոցների փոխանցված արժեքից (փոխհատուցման ֆոնդ) և նորաստեղծ արժեքից (ազգային եկամուտ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 247 CC-BY-SA-icon-80x15.png